Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
Политика

Հայաստանը «լաբորատոր առնետ» չէ.

Հետընտրական ամենահետաքրքիր փուլում ենք, երբ ԱԺ ընտրություններում հաղթանակ տարած ուժն արդեն ձևավորում է օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար կազմերը: Ներկայիս իրավիճակը նման կերպ է բնութագրում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ով նախատոնական այս շրջանում քաղաքական մեծ ակտիվություն չի սպասում:

«Ավելի ակտիվ գործընթացների սպասում եմ հունվարի 13–ից հետո, երբ կավարտվեն տոները, և մենք կմտնենք նորմալ աշխատանքային փուլ: Մեծ հաշվով՝ սա հեղափոխության փուլերից մեկն է, իսկ հեղափոխությունը կավարտվի այն ժամանակ, երբ այս իշխանություններին կհաջողվի գոնե 51 տոկոսով կյանքի կոչել իրենց խոստումները»,–oragir.site-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով նախարարությունների կրճատման հնարավորությանը՝ Գագիկ Համբարյանը նախ ընդգծեց՝ կան շատ զարգացած երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ–ն, որտեղ կարողանում են քիչ նախարարություններով երկիրը նորմալ կառավարել: «Ինքս կողմ եմ, որ որոշ նախարարություններ կրճատվեն, քանի որ նրանց գործունեության առումով շատ մեծ խնդիրներ կան: Բացի այդ, կարելի է նախարարությունները միավորել այլ նախարարության հետ, և դրանից որակը չի տուժի: Գիտենք, որ նախորդ իշխանությունների օրոք նախարարությունները ստեղծվում էին հատուկ քաղաքական պատվեր կատարելու համար: Նախորդները հատուկ իրենց յուրայինների «հագով» նախարարություններ էին ստեղծում: Նախկին իշխող կուսակցությունն իր բազմաթիվ կողմնակիցներին գործով ապահովելու համար ահռելի մեծ բյուրոկրատական ապարատ էր ստեղծել, և մարդիկ գնում, սուրճ էին խմում, համակարգչով խաղեր էին խաղում, իսկ արդյունքը՝ գրեթե զրոյական: Օրինակ՝ սփյուռքի նախարարությունը կարող է նորմալ գործել որպես ԱԳՆ առանձին բաժին: Կարող են միավորվել նաև սպորտի, երիտասարդության և մշակույթի նախարարությունները, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը միանա ֆիննախին»,–ասաց նա՝ շեշտելով, որ բացի այդ, պետք է կրճատվեն նաև աշխատակազմերի հաստիքները, և նոր իշխանությունները պետք է հրաժարվեն նաև նախկինների այն գործելաոճից, ըստ որի՝ նախարարներն ունեին տասից ավելի օգնական, խորհրդական:

«Օպտիմալացումը պարտադիր է, իհարկե, ոչ որակի հաշվին: Շատ նախարարությունների կից գերատեսչություններ, կոմիտեներ կան, որոնք մեկը մյուսի գործառույթներն են կրկնում: Դրանք բոլորը պետք է փակվեն: Ահռելի մեծ բյուրոկրատական ապարատը պետք է բացառել»,–ընդգծեց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է պաշտոնների բաշխմանն ու նախորդ 7 ամիսներին արձանագրված կադրային քաղաքականության խնդիրներին, քաղաքագետը նշեց, որ եթե մինչ այս հանրությունը մեղմ էր վերաբերվում այդ հարցերին, ապա հիմա մեղմ վերաբերվելու ժամկետն անցել է:

«Հայաստանի Հանրապետությունը «լաբորատոր առնետ» չէ, որ որևէ քաղաքական ուժ իր թիմով գա ու սկսի էքսպերիմենտներ անել: Եթե չկան համապատասխան կադրեր, ուրեմն՝ թող հրավիրեն այլ տեղերից: Գերադասելի է, որ այդ կադրերը լինեն անկուսակցական: Մենք շատ պրոֆեսիոնալներ ունենք: Ցավոք, այդ պաշտոնների քաղաքականացումը բերեց նրան, որ շատ ոչ պրոֆեսիոնալներ, տարրական կարիերիստներ ու նույնիսկ շատ տգետներ նախկինում պաշտոն ստացան: Ես չեմ ուզում, որ այդ նույն բանաձևով առաջնորդվի նաև Նիկոլ Փաշինյանի կառավարությունը. մենք տեսանք նրա կառավարության որոշ անդամների ոչ թե ոչ պրոֆեսիոնալիզմը, այլև ընդհանրապես կյանքից կտրված լինելը, իրենց ոլորտին բացարձակ չտիրապետելը: Եթե այս ամիսների ընթացքում իրենց ոլորտի առումով բավարար պատկերացում չեն ստացել, լավ կլինի, որ այդ անձինք այլևս կառավարության կազմում չլինեն: Լավ կլինի, որ Ն. Փաշինյանն իր թիմը համալրի պրոֆեսիոնալներով, որոնք կարող են և չլինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից կամ «Իմ քայլը» դաշինքից»,–նշեց Գ. Համբարյանը:

Հաշվի առնելով այն տեղեկատվական հոսքերը, մասամբ հաստատված տեղեկությունները որոշակի պաշտոնների բաշխման վերաբերյալ՝ քաղաքագետը շեշտեց. «Որոշ անձանց առումով հնարավոր նշանակումներին դրական եմ վերաբերվում: Եթե, իհարկե, ասեկոսեների մակարդակով չէ, այլ իրական, որը հասարակությանը հատուկ դոզավորված մատուցվում է նույն ՔՊ–ի կողմից: Իսկ որոշ անձանց դեպքում վերաբերմունքս բավականին բացասական է այն առումով, որ նրանք կարող են պաշտոն ստանալ կամ շարունակել զբաղեցնել իրենց ներկայիս պաշտոնը կառավարությունում: Նրանք բազմիցս են ցույց տվել իրենց ոչ պրոֆեսիոնալիզմը: Ես կարևորում եմ հատկապես հետևյալը. մեծ ուշադրություն դարձնել ԱԺ արտաքին հարաբերությունների, եվրաինտեգրման հանձնաժողովներին, ինչպես նաև՝ ԱԳՆ–ին: ԱԳՆ ներկայիս աշխատաոճը բացարձակ անընդունելի է: Մենք նախկինում լռակյաց դիվանագիտության համար քննադատում էինք Էդուարդ Նալբանդյանին, նույնը հիմա է կրկնվում, և ավելի վտանգավոր դրսևորումներով: Մենք մեր արտաքին հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունները ստանում ենք այլ աղբյուրներից, ինչն անընդունելի է»: