Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году
Общество

Հերթական անգամ ականատես ենք լինում Պալաչի բարոյազուրկ կերպարին

Լյովա Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ ողջ համացանցն իրարանցման մեջ էր, պատճառը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարհանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին քննչական կոմիտեի հայտարարությունն էր: Այս ամենի մեջ սակայն, զավեշտալի բաղադրիչ կա: Պարզվում է անձը, ով իր իսկ գործողություններով հասկացնել տվեց, որ առնչություն ունի թեմայի հետ, այսօր լրատվականներից մեկին հարցազրույցի շրջանակներում ասել է, թե իր խնդիրը Վլադիմիր Գասպարյանի հետ չէ, այլ Գագիկ Ծառուկյանի: Ասվածի աբսոուրդության աստիճանը ընդգծելու համար նշենք, որ այդ անձը հանրությանը «Պալաչ» մականվամբ հայտնի, Արթուր Հարությունյանն է: Ոչ վաղ անցյալում, այս նույն փորսուղը, ով նպատակուղղված կերպով փորձում է շահարկել Ծառուկյանի անունն ու ինչ-որ անտեղի ու անտրամաբանական մեղադրանքներ է ներկայացնում պարբերաբար, նախկինում ոչ մեկ անգամ է աչքի ընկել այդ դրսևորմամբ, սակայն որոշ ժամանակ անց, հասկանալով իր սխալն ու ճղճիմության աստիճանը, կրկին ներողություն է խնդրել Ծառուկյանից և հերքել իր նախկինում արված հայտարարությունները: Այս պատմության սկիզբը շառլատան Պալաչի այն հայտարարություններն էին, թե «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անվճար հիմունքներով շահագործվող երթուղայինները իր սնանկացման պատճառն են հանդիսացել: Հավելենք, որ այս չստացված բիզնեսմանեը, բացարձակ զուրկ է բիզնես հոտառությունից և չի տիրապետում տարրական գործառույթների: Իր իսկ ծանոթների ու մտերիմների անշարժ և թանկարժեք ունեցվածքները գրավադրելով, ներքոնշյալ այս լպրծունը, փոխանակ իր վարկային պարտականությունները կատարեր, ցոփ ու շվայթ կյանքով էր ապրում: Աջ ու ձախ մեծ գումարներ էր մսխում, թանկարժեք ավտոմեքենաներ էր գնում, մի խոսքով ճոխ կյանքով էր ապրում այն դեպքում, երբ բանկերի նկատմամբ նրա պարտավորվածությունները օդի մեջ էին: Արդյունքում այս փորսուղը հանգեց նրան, որ սնանկացավ, ինչն իմիջայլոց որոշ իրավաբաններ պնդում են, որ միտումնավոր է արվել և բացարձակ կապ չունի բարեգործական երթուղայինների հետ, և դատարանը պետք է բռնագանձեր գրավի դիմաց ներկայացված անշարժ ու շարժական գույքն ու թանկարժեք առարկաները: Այդպես էլ եղավ, Պալաչն իր խելքից ու սխալ բիզնես քաղաքականության արդյունքում սնանկացավ, որից հետո ուղղակի փախավ երկրից՝ կրակը գցելով իր հարազատներին, ընկերներին ինչպես նաև հորն ու մորը, որոնց բնակարանը՝ Պալաչի հայրական օջախն, այս ստահակը ևս գրավադրել էր: Այս ամենի մասին տեղեկանալով, Գագիկ Ծառուկյանը Պալաչին մոտ 200.000 ԱՄՆ դոլար գումար տվեց, որպեսզի իր հարցերը կարգավորի, բայց նա թռավ երկրից: Ծառուկյանն այս պարագայում ևս գթասրտություն ցուցաբերեց և նրա հայրական տունը, ավտոլվացման կետն ու բենզալցակայանը հետ գնեց բանկից և վերադարձրեց Պալաչի ծնողներին: Այսքանից հետո այս անբարոյականը, հեռվից շարունակում է իր սրիկայություններն ու կրկին շահարկում է այն մարդու անունը, ով այդքան ձեռք է մեկնել նրան՝ դժվարին պահերին: Պալաչի մարդկային արժեհամակարգի մասին պատկերացումները կարծում ենք ակնհայտ է և փաստ է նաև, որ անկախ նրա բարբաջանքներից, քննչական կոմիտեում ներկա պահին քննություն է ընթանում և նոր հանգամանքների ի հայտ գալուն պես, հանրությունը կիրազեկվի: Փաստ է նաև, որ Պալաչի բոլոր մեղադրանքներն ուղղված Ծառուկյանին մերկապարանոց են, դրա մասին է վկայում նաև այն, որ այսքան տարիների ընթացքում ոչ մի պատկան մարմին նրա այդ անհոդաբաշխ հայտարարություններին, որոնք բացարձակ անհիմն են, տուրք չեն տվել: Կարծում ենք այս լպրծունի ամենամեծ պատիժն այն կլինի, որ նրան պատասխանատվության ենթարկեն՝ զրպարտության համար, հակառակ պարագայում այս հիվանդագին հակումներով անձնավորությունը արդեն իսկ վտանագավոր է դառնում:
Վստահ ենք արդարությունը կվերականգնվի և Պալաչի դիմակը վերջնականապես պատռվելուց հետո, նրա քիթը կքսվի գետնին և մյուս անգամ մարդկանց հասցեին անտեղի մեղադրանքներ հնչեցնելուց առաջ լավ կմտածի: