Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО
Политика

«Բոլորն արդեն սպասում են հեղափոխության երկրորդ սերիային»

Իմ ուրախությունը շատ մեծ էր, որ առաջին անգամ Հայաստանում ընտրողը զգաց, որ իր ձայնը տեղ է հասնում: Սա ամենաառաջին ուրախությունն է մեր հայ ժողովրդի համար: Ամբողջ աշխարհում էլ այդ մասին խոսեցին, բոլորը շնորհավորեցին: Կիսվելով իր զգացումների մասին՝ oragir.site-ի հետ զրույցում ասաց քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը: Այդուհանդերձ, Լ. Թոքմաջյանը կարծում է, որ պետք չէ ԱԺ ընտրություններով ավարտված համարել այն, ինչը սկսվել է ավելի քան 7 ամիս առաջ:

Ծայրահեղությունից խուսափելու հնարավորությունը

«Ես անընդհատ ժողովրդի մեջ խոսակցություններ եմ լսում, կարծես բոլորն արդեն սպասում են այս հեղափոխության երկրորդ սերիային, այսինքն՝ թե ինչ է լինելու մյուս էտապում: Ժողովուրդն ուզում է իր սոցիալական պայմանների բարելավում, մի քիչ բեռի թեթևացում՝ թոշակների ավելացման, հարկային բեռի նվազման տեսքով: Հիմա բոլորս սպասում ենք, ես էլ, որպես ժողովրդի մի մասնիկ, հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանն իր բոլոր խոստումները կկատարի»,–ասաց նա՝ խոսելով նաև իր պատկերացրած ընդդիմության մասին:

«Ընդդիմությունն այն չէ, որ եթե ես մի բան եմ ասում՝ դիմացինն էլ հակառակն է ուզում ասել: Ընդդիմությունը պետք է այնքան վեհանձն լինի, որ իր ապրած կյանքով, ստեղծած գործերով, իր քաղաքականությամբ հավատ ներշնչի ժողովրդի մեջ: Տեսեք՝ հիմա 88 մանդատ կա: Այսինքն՝ տեսականորեն ինչ ուզեն, կանցկացնեն: Դա կբերի մի ուրիշ ծայրահեղության, ինչպես սովետմիության ժամանակ էր, երբ մեկը մի բան էր ասում, ու բոլորը համատարած ձեռք էին բարձրացնում: Եվ չկար մեկը, որը կողքից ասեր՝ սպասե՛ք, այդպես չէ: Իսկ այդ հնարավորությունը հիմա կա, կարծում եմ՝ շատ լուրջ ու ճիշտ ընդդիմություն կծնվի: Այն կստեղծվի և կստեղծվի բուն աշխատանքային գործընթացի ժամանակ»,–ընդգծեց քանդակագործը:

Կյանքը՝ հին ընթացքով

Խոսելով նախորդ՝ ավելի քան 7 ամիսների բացթողումներից՝ Լևոն Թոքմաջյանը մատնանշեց կադրային քաղաքականության բացը: «Երկիրը պետք է ղեկավարեն բանիմաց մարդիկ: Կադրեր ընտրելուց չպետք է առաջնորդվեն «հեղափոխության ժամանակ իմ կողքին է եղել», «կուսակցության կողքին է եղել» սկզբունքներով: Հեղափոխությունը ռոմանտիկ տրամադրություն է, և այն կապ չունի երկրի ղեկավարման հետ: Բան չունեմ ասելու երիտասարդներին, հեղափոխությունն արեց երիտասարդությունը ու նաև պետք է տեր կանգնի այդ ամենին, բայց երիտասարդությունը դեռ փորձ չունի: Թե մեզ որքա՞ն ժամանակ է պետք, որ այդ երիտասարդությունը կոփվի քաղաքականության, պետական իշխանությունը ղեկավարելու գործի մեջ, կյանքը ցույց կտա, բայց եթե որոշ նախարարություններում մի քիչ վերանայումներ լինեն, բացը կլրացվի»,–շեշտեց մեր զրուցակիցը:

Ինչպես ինքն է նշում՝ ղեկավարվելով արվեստագետի զգացողությամբ՝ կարող է ասել, որ հեղափոխությունը դեռ չի վերջացել:

«Ի՞նչ ավարտի մասին է խոսքը, երբ կյանքը դեռ հին ընթացքով է շարժվում, երբ դեռ վերափոխումներ չեն եղել: Իհարկե, եղել են որոշ վերևափոխումներ, բայց ոչ մեծ առումով... 15–20 օր առաջ մտավորականների խմբին հրավիրեցին Սպիտակ: Ուրեմն՝ 5 տարվա համար նախատեսված փայտե «բարաքներում» մարդիկ ապրում են արդեն 30 տարի: Փայտերը փտել են, առնետներ են մտնում ու դուրս գալիս: Այսքան տարի է անցել, բայց նույն ողորմելի վիճակը պահպանվել է: Հիմա ինչպե՞ս կարող ենք համարել, որ հեղափոխությունն ավարտվել է: Կարծում եմ՝ այն ժառանգությունը, որը ստացավ նոր իշխանությունը, շատ ծանր բեռ է: Դեռ պետք է մաքրազարդել, դեռ պետք է թեթևացնել: Ես լավ եմ հիշում՝ նախկին իշխանություններն ինչ–որ տեղ որոշել էին, որ այլևս «աղետի գոտի» չպետք է կոչվի: Բայց, ցավոք, «աղետի գոտին» դեռ գոյություն ունի: Իսկ եթե գոյություն ունի, ուրեմն՝ հեղափոխությունը շարունակվում է»,–ընդգծեց նա:

Միգուցե միություն կոչվածները վերանա՞ն

Քանդակագործը խոսեց ստեղծագործական միությունների մասին, ինչպես նաև՝ դեկտեմբերի 15–ին կայացած Նկարիչների միության համագումարի մասին:

«Ստեղծագործության միությունների ստեղծման նպատակն էր համախմբել արվեստագետներին, ստեղծել մի կորիզ և օգնել նրանց թե՛ ապրել, թե՛ ստեղծագործել: Արվեստագետներին բնակարաններ, արվեստանոցներ էին հատկացնում: Միության անդամակցությունը ևս «ստաժ» էր համարվում: Այսօր վերացել է այդ ամենը, ոչինչ չկա: Կոնկրետ նկարիչների միությունում մնացել է երկու ցուցասրահ, որտեղ նկարիչները գումար են մուծում և իրենց ցուցահանդեսն անում: Այսպես մինչև ե՞րբ: Միգուցե միություն կոչվածները վերանա՞ն, որովհետև իրենք իրենց սպառել են, նպատակին չեն ծառայում, ոչ մի բանով չեն օգնում: Առաջ քննարկումներ էին լինում, հիմա դա էլ չկա: Այս պայմաններում մենք ունեցանք մի շատ ողորմելի համագումար, որտեղ իրար վիրավորեցին, իրար փնովեցին, մեկը մեկին «նեղը» գցեց, բայց ուրախացա, որ միության նախագահ երիտասարդ է ընտրվել՝ Սուրեն Սաֆարյանը: Այնուամենայնիվ՝ շատ մեծ հույս չունեմ, ձեռքին ի՞նչ կա: Ի՞նչ կարող է անել մի տեղ, ուր չկա ոչ մի ֆինանսական ներդրում: Մեծ հաշվով՝ պետության կողմից մեխանիզմ պետք է մշակվի»,–եզրափակեց մեր զրուցակիցը: