Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году
Общество

Հիմա արևմուտք թե՞ Եվրասիական տիրույթ

ՀՀ-ում բոլոր առումներով քաքական ինտրիգը շարունակվում է: Մինչ այսօր 2018-ի դեկտեմբերի 18-ին, դեռ քննարկումների առանցքում է Նիկոլ Փաշինյանին ո՞վ շնորհավորեց, ո՞վ չշնորհավորեցը` «Մոսադի» մակարդակի հեռագնա կանխա-տեսումներով: Խորհրդարանական հանրապետության խորհրդարանում ունենք քաղաքական մեծամասնություն` մեկ անձի հեղինակության վրա կառուցված:

Ի՞նչ է սպասվում ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականության մեջ: Ըստ էության` կանխատեսելի է, որ արտաքին քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ չեն լինի. այս իրավիճակում արտաքին քաղաքական կողմնորոշումների փոփոխությունը վտանգավոր է: Գնահատականը խաբուսիկ է. իրականում փոփոխություններն անխուսափելի են և վաղ թե ուշ կատարվելու են, եթե Հայաստանը տնտեսություն զարգացնելու մտադրություն ու ներդրումներ ստանալու ցանկություն ունի: Իրական ցանկություն, ոչ թե պատրանքային. Նիկոլ Փաշինյանը, օրինակ, երեկ հայտարարում էր, որ ռուս զբոսաշրջիկների թվի աճը Հայաստանում տնտեսական հեղափոխության նախադրյալ է: Սա, մեղմ ասած, ապագա վարչապետի խոստովանությունն է, որ տնտեսությունից ոչինչ չի հասկանում: Նաև` թիմում չունի մեկը, որ հասկանում է: Նիկոլը մի քանի անգամ հայտարարել է, որ ժողովրդավարությունն իր թիմի համար ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում է, այլ արժեհամակարգ, և «թավշյա հեղափոխությունից» հետո ՀՀ արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու: Հարցը նույնն է` ե՞րբ է նա ընկալելու, որ եթե ժողովրդավարությունը արժեհամակարգ է, արտաքին քաղաքականության մեջ շրջադարձերն անխուսափելի են: Կես տարվա կառավարումը դա է ցույց տվել, բայց նա չի տեսնում: Ճիշտ է` նա դա անվանում է գործելաձևի փոփոխություն, բայց եվրասիական տարածքում դա հեղափոխություն է` հարաբերությունների որակ փոխել, փորձել բոլորին իրավահավասար դարձնել, և այլն, և այլն: Պատահական չէ, որ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի հարցում նույնիսկ Տաջիկստանն ու Ղրղզստանն են Բելառուսի թեկնածուին պաշտպանում` պատճենելով Ռուսաստանի ու Ղազախստանի դիրքորոշումները:

Միանգամայն անմիտ ու անհիմն է տեսակետը, որ եվրասիական տարածքի պետությունները կփոխեն դիրքորոշումը, եթե Հայաստանը պատշաճ ու արդյունավետ ներկայացնի սեփական շահերը: Դա միֆ է, որ իրենց ներշնչում են նախահեղափոխական Հայաստանում մնացածները, նրանք չեն հասկացել` ինչ է կատարվել իրականում: Անգամ հեղափոխությունն արածները, որ նախահեղափոխական անցյալում ազատ էին իրենց դիրքորոշումները հայտնելու ու պաշտպանելու մեջ, իշխանություն դառնալով, մեղմ ասած, հրաժարվեցին իրենց համոզմունքներից ու խրվել են ոչ այս-ոչ այն հարթության մեջ: Փոխարենը ռուս փորձագետներն են արձանագրում, որ արտահերթ ընտրություններով ընտրված ԱԺ-ն նախորդ գումարումների համեմատ՝ ամենաքիչ «ռուսամետն» է և կողմնորոշված է դեպի արևմտյան արժեքներ` բոլոր կուսակցությունները դավանում են արևմտյան լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսություն։ Սա, մեղմ ասած, այնպիսի անհող վերագրում է, որից միայն ռուս ընթերցողի ծիծաղը չի գա: Ռուսաստանն իր ամբողջ փորձագիտական միտքը սևեռել է` համոզելու իրեն, որ Հայաստանը գնում է դեպի Արևմուտք: Այդպես հարմար է` բացատրելու եվրասիական տարածքի ու ՀՀ հակասությունները: Նրանք նույնիսկ բանաձև են գտել մեզ համար` «Եթե չլինեն արտոնություններ և ավելի մեծ ուշադրություն Հայաստանին եվրասիական կառույցներում, կգնան Արևմուտք»` այսպես են բացատրում նրանք ՀՀ արտաքին քաղաքականությունը, որովհետև այլ օրինակներ չունեն: Հ

այաստանում իշխում է տեսակետը, որ Հայաստանը` լինելով աշխարհագրական ու աշխարհաքաղաքական բարդ վիճակում, ստիպված է վարել բազմակողմանի, փոխլրացնող արտաքին քաղաքականություն: Բայց բազմակողմանին ու փոխլրացնողը մեկնաբանվում է նախապատվություն տալ Ռուսաստանին, մնացորդային վերաբերունք` ԵՄ-ի ու ԱՄՆ-ի նկատմամբ: Դա պատճառ է նույն մնացորդայինը ստանալու Արևմուտքից: Համենայն դեպս` ընտրություններից հետո էլ Փաշինյանը գերազանցիկ աշակերտի պես կրկնում էր սովորածը` ՆԱՏՕ-ի հետ կհամագործակցենք, բայց չենք անդամակցի։ Ինքնին հասկանալի է, որ առաջիկայում ՆԱՏՕ-ին անդամակցել ռեալ չէ, բայց ի՞նչն է խանգարում Նիկոլին կամ Զոհրաբ Մնացականյանին ասել, որ Հայաստանը քննարկում է հարցը: Ակնհայտ է, որ դա փոխում է ՀԱՊԿ-ում Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը: Մանավանդ եթե ՆԱՏՕ-ից մի կեսբերան արձագանք լինի:

Հայաստանը գնում է հին ճանապարհով ու այդ ընթացքով հաստատ մինչև 2019-ին Եվրախորհրդարանի ընտրությունները չի ստանա ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը, որ գրեթե ինքնաբերաբար պիտի արագանար թավշյա հեղափոխությունից հետո, եթե Նիկոլ Փաշինյանը օրը մեկ չհայտարարեր` Հայաստանը արտաքին քաղաքական վեկտոր չի փոխելու: Միևնույն է` ռուսները չեն հավատում, իսկ Արևմուտքին վանում է իր միագիծ «հայամետությամբ»: ՈՒ երկու կողմից էլ չի ստանում ոչինչ` սեփական սխալներից էլ պետք է սովորել:

Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը դեռ ունի ընտրություն` կառավարություն ձևավորելիս: Թեպետ հնչել են հայտարարություններ, որ ՔՊ-ն կազմելու է միակուսակցական կառավարություն, բայց իբրև ԱԺ-ում սահմանադրական մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի ղեկավար` Փաշինյանը կարող է ինքն իրենից խելոք լինել ու կառավարությունը կազմավորել տարբեր քաղաքական ուժերից` դա նրան հնարավորություն կտա խուսափել խորհրդարանից դուրս մնացած քաղաքական ուժերի փողոցում միավորվելու ու ՔՊ-ի մենիշխանության դեմ պայքարելու հնարավորությունից: