Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО
Политика

Փոխանակ իրական ստվերը հայտնաբերեն, գնում են տրանսֆերտները վերահսկելու ճանապարհով

Ինչպես նույնականացման քարտերով առևտուր իրականացնելու հարցը, այնպես էլ դրսից ստացվող տրանսֆերտները հարկման դաշտ բերելը վերջին օրերին նույնքան աղմուկ բարձրացրեցին: Այստեղ զավեշտն այն է, որ նման համակարգեր ներդնելու համար դեռ երկար ու տանջալի աշխատանք պետք է իրականացնել: Առաջին հերթին նախ պետք է հասկանալ, որ եթե, օրինակ, ցանկություն կա մի կողմից միկրոբիզնեսը 100 %–ով ազատել հարկերից, ապա ինչպե՞ս յուրաքանչյուր անհատ չի կարող դառնալ միկրոբիզնեսով զբաղվող սուբյեկտ և, բնականաբար, ազատվել հարկերից: Այլ կերպ ասած, դեռ շատ հարցեր կան, որոնք պետք է իրենց պարզաբանումները ստանան, հակառակ դեպքում այն կհանգեցնի բազմաթիվ բացասական հետևանքների, որոնց մասին այս պահին կարծես թե ոչ ոք ոչինչ չի ասում:

Տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը, Oragir.info-ի հետ զրույցում անդրադառնալով հարցերին, նշեց, որ այս պահին դժվար է որևէ սպառիչ պատասխան տալ, սակայն հարցերին տրամաբանության տեսանկյունից դիտարելը թույլ է տալիս եզրակացնել, որ դրանք ճիշտ քայլեր չեն կարող լինել: «Մեծ հաշվով տրանսֆերտների սոցիալական բնույթի ուսումնասիրությունից հանգում ենք այն եզրակացության, որ այն ճոխ ապրելակերպ ապահովելու գրավական չէ: Հայաստանում գտնվող խիստ ցածր եկամուտներ ունեցող մարդկանց առաջին անհրաժեշտության խնդիրները լուծելու համար են նման գումարներ ուղարկվում արտերկրից: Եվ այդ գումարները հարկելը ոչ հիմնավոր քայլ է»,– ասաց Վ. Բոստանջյանը:

Այլ հարց է, համոզված է Բոստանջյանը, որ եթե երկիրը գտնվում է շատ ծանր վիճակում և դրանով պայմանավորված երկրին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է լինում նոր հոսքեր ապահովել, ապա հարկ լինի նման քայլի գնալ: Ամեն դեպքում, տնտեսագետի կարծիքով, նման համակարգերի ներդրումն անհավասար պայմաններ կստեղծի և կհանգեցնի երկրի համար ոչ ցանկալի զարգացումների:

«Առաջին հերթին դրսից եկող գումարների ծավալը կփոքրանա: Մյուս կողմից՝ այն կսկսի կրել ստվերային բնույթ, որն է՛լ ավելի կբարդացնի իրավիճակը: Նման պայմաններում, ոչ ճակատային, բայց որոշակիորեն կավելանա նաև արտագաղթը: Մինչդեռ այսօր ամենակարևոր հարցն այն է, որ ցանկացած ֆիզիկական անձ ի վիճակի լինի գործունեություն ծավալել և դրա արդյունքում եկամուտ ստանալ: Ու եթե մեր երկիրը տարբեր սուբյեկտիվ պատճառների հետևանքով հայտնվել է բավականաչափ վատ վիճակում, ուստի այս պարագայում ինչ–որ ձևով գումար հայթայթելու և բյուջեն լցնելու մասին մտածելը նշանակում է դժվարության մեջ գտնվող ֆիզիկական անձի դժվարություններն է՛լ ավելի մեծացնել»,– ասաց Վ. Բոստանջյանը:

Ամենից առաջ հարկավոր է այնպիսի քաղաքականություն մշակել, համոզված է տնտեսագետը, որի պարագայում անձն ի զորու լինի և՛ գումար աշխատել, և՛ իր աշխատանքի արդյունքում եկամուտ ստանալ: Եվ այդ եկամուտը, ըստ Բոստանջյանի, պետք է այնպիսին լինի, որը մոտ լինի արժանավայել ապրելու նվազագույն շեմին: «Ամենևին էլ այնպես չէ, որ բոլոր առաջարկներն անպայման պետք է 100 %–ով ընդունվեն: Դրանք պետք է դեռ համակողմանի ուսումնասիրության և խորը վերլուծության ենթարկվեն: Չի կարելի հանպատրաստից նման քայլեր ձեռնարկել: Ոչ պատշաճ կերպով ուսումնասիրված նման առաջարկները ներդնելը կարող է ավելի կործանարար լինել»,– ասաց Վ. Բոստանջյանը:

Տնտեսագետի կարծիքով, եթե իշխանությունները նման քայլեր են փորձում իրականացնել ստվերը կրճատելու համար, ապա դրա դեմ պայքարելու շատ այլ ճանապարհներ կան, որոնք բոլորովին կապ չունեն տրանսֆերտների հետ:

«Իշխանությունները տնտեսական կայուն քաղաքականություն իրականացնելու համար պետք է մի պահ մտածեն, որ դրսից նման գումարներ չեն գալիս: Եվ իսկապես էլ հնարավոր է, որ հայ քաղաքացիները գումար վաստակելու համար երկրից դուրս եկած չլինեին: Այդ դեպքում ի՞նչ հարկերի մասին կատակը ստվերի կրճատումն է, ապա պետք է նաև հիշել, որ իրական ստվերն այդ տրանսֆերտները չեն: Իրական ստվերը Հայաստանի տնտեսական գործունեության դաշտում է գտնվում: Եվ փոխանակ դա հայտնաբերեն, գնում են մասնավոր տրանսֆերտների վրա վերահսկողական մեխանիզմներ ներդնելու և դրանց շրջանակները մեծացնելու ճանապարհով: Առավել ևս, երբ տրասֆերտային գումարներն ուղղվում են մարդկանց առաջնային և անհետաձգելի ծախսերը հոգալու համար»,– ասաց Վ. Բոստանջյանը:

Հ.Գ. Չնայած ՊԵԿ–ն արդեն իսկ պարզաբանում է տարածել, համաձայն որի նախքան նման նախագծի ներդրումը այն պետք է հանրային լայն քննարկում անցնի, սակայն հարցն այնքան կարևոր է, որ դրա մասին սկսել են իրենց տեսակետն արտահայտել տնտեսագետները: Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա թեև ՊԵԿ–ից տեղեկացնում են, որ որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ, բայցև հիշեցնենք, որ առանց կրակ ծուխ չի լինում: