Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
Политика

Իշխո՞ղ, թե՞ իշխանության կուսակցություն. ինչո՞ւ է ՔՊ–ն ընտրել նախկինների ուղին

Նախորդ շաբաթվա ընթացքում, հատկապես շաբաթվա վերջին օրերին բավական հակասական տեղեկություններ էին ստացվում Շիրակի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերի ՔՊ տարածքային կառույցներից: Բանն այն է, որ տարածքային կառույցների՝ առաջիկա ընտրություններին ներկայացված ռեյտինգային թեկնածուներից շատերին ՔՊ կենտրոնական վարչությունը մտադիր չէ ներառել կուսակցության նախընտրական ցուցակներում: Հակասական էին այս տեղեկությունները նախ իրենց պարբերականությամբ, երկրորդ՝ քանի որ այս տեղեկությունները ստացվում էին ՀՀԿ–ի գործադիր մարմնի և խորհրդի նիստերի շուրջ առկա տեղեկատվական ֆոնի ներքո: ՀՀԿ–ն վառ, առարկայական, կիրառական օրինակն է նրա, թե ինչպիսի սխալներ չպետք է թույլ տա իշխանություն ունեցող կուսակցությունը: Ավելին՝ ՀՀԿ–ն երկարատև նիստերից հետո հրապարակեց մի փաստաթուղթ, որտեղ արձանագրելով իր սխալները՝ մատնանշում էր կուսակցական տեղական կառույցների հետ աշխատանքի թերությունները, կուսակցության անդամագրման ֆիլտրերի բացակայությունը:

Այդ փաստաթուղթը, հատկապես ստացվող մտահոգիչ լուրերի առկայության պարագայում, լավ կլինի, որ կարդան հենց իշխանության ներկայացուցիչները ու ՔՊ–ի՝ կուսակցաշինության գծով պատասխանատուները: Փաստացի ստացվում է, որ ինչպես ժամանակին ՀՀՇ–ն, վերջերս էլ ՀՀԿ–ն, ՔՊ–ն գնում է իշխող կուսակցությունից դեպի իշխանության կուսակցություն տանող կարճ ճանապարհով: Այս իմաստով խնդրահարույց է ոչ այնքան ՔՊ կենտրոնական վարչության արձագանքը, որքան տարածքային կառույցներ բազմաթիվ մարդկանց անդամագրելու, այնուհետ հստակ մեխանիզմների բացակայության հետևանքով այդ մարդկանց ու կենտրոնական վարչության միջև առաջացած կոնֆլիկտը:

Կուսակցությունների մասին նոր օրենքը, որն այդպես էլ չնախաձեռնվեց իշխանությունների կողմից, չնայած հանդիսանում էր հեղափոխության ստանձնած հիմնական օրակարգերից մեկը, պետք է լիներ հենց այդ ամբողջական մեխանիզմը, որը մի կողմից կբացառեր իշխող կուսակցության շուրջ առկա տարընթերցումները, մյուս կողմից շանս կտար ոչ միայն ՔՊ–ին, այլև ամբողջ քաղաքական դաշտին՝ չկրկնել անցյալի սխալները:

Ցավոք, այսօր փաստացի ունենք մի իրավիճակ, երբ տեղերում մարդիկ տասնյակներով ընդգրկվում են տարածքային կառույցների աշխատանքներին, փորձում են մաս կազմել իշխող կուսակցությանը, իսկ իշխող կուսակցությունը միայն հիմա՝ ուշացած կերպով է փորձում ֆիլտրել մարդկային ահռելի հոսքը իր շարքեր: Ընդ որում, դա անում է ոչ թե հստակ մեխանիզմներով, այլ խտրական ու ընտրողական տպավորություն թողնող որոշումներով:

Ինչ–որ առումով հասկանալի է նաև տարածքային կառույցներ անդամագրված, բայց նախընտրական ցուցակներում այդպես էլ չհայտնված մարդկանց վրդովմունքը՝ հաշվի առնելով, թե ինչպես են այդ ցուցակներում հայտնվում նախկին իշխանություններին մաս կազմած, կամ նրանց հետ համագործակցած մարդիկ: Երբ նախընտրական ցուցակներում հայտնվում է, դիցուք, Ֆելիքս Ցոլակյանը, բնական է, որ Շիրակի մարզի ՔՊ շտաբում հարցեր են ծագելու. և այսպես շարունակ բոլոր մարզերում:

Խնդիրը, սակայն, լոկալ չէ՝ կապված չէ առանձին վերցրած անհատների՝ ցուցակում հայտնվել–չհայտնվելու հետ: Խնդիրն առավել ընդհանրական է՝ կամ ՔՊ–ն իշխանություն լինելուց առանձնացնում է կուսակցաշինության գործընթացը՝ աչքի տակ ունենալով ավելի երկարատև հեռանկար թե՛ երկրի քաղաքական դաշտի առողջացման համար, թե՛ իրենց հետագա քաղաքական գործունեության համար, երբ մի օր կրկին կլինեն ընդդիմադիր ճամբարում, կամ բացառում է մոտ ապագայում ընդդիմություն լինելու որևէ հեռանկար ու սկսում է նույնացնել, սինխրոնացնել կուսակցությունն ու իշխանությունը, կուսակցաշինությունն ու իշխանության իրացումը և փաստացի շարժվում է ՀՀՇ–ի, ՀՀԿ–ի օրինակով:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան