Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«2026 год — это время для укрепления мостов дружбы» — Абрам Овеян поздравил народы России и Армении с Новым годом Рубен Варданян был удостоен премии «Великий гуманист», учреждённой медиахолдингом «Евромедиа24» (видео) Рождественский свет по ту сторону решёток. Репрессии против Армянской Апостольской Церкви - «Паст»А почему "полномочия имеют"... не имеющие полномочий? «Паст»Юнибанк выпустил подарочные карты Новое развитие: резкая оценка со стороны британской платформы - «Паст»Почему Никол Пашинян «дал заднюю»? «Паст»Новый год, старые лживые утверждения: куда движется Армения? «Паст»Зеленский: Мирный план на 90% готовПианисты из программы «Наши виртуозы» фонда «Музыка для будущего» выступали на одной сцене с итальянским пианистом Антонио ди Кристофано«Euromedia24» удостоило Рубена Варданяна премии «Великий гуманист» (видео)Картины армянской художницы выставлены в Сиднее и поддержат благотворительный фонд Hayk for our HeroesФИДЕ присвоила Мариам Мкртчян звание женского гроссмейстераАрмяне и русские углубляют сотрудничество: в Московском доме национальностей состоялся вечер «Мелодии Победы» Погода в Армении в выходные: снегопад, метель, похолоданиеБайрамов: Армения нам объяснила - участок железной дороги TRIPP не относится к РоссииБолее десятка духовных лидеров призвали папу Льва XIV вмешаться в судьбу арцахских пленныхВ Великобритании Пашиняна назвали диктатором,который преследует церковь и сотрудничает с Азербайджаном Зеленский заявил, что в ближайшее время встретится с ТрампомМэрия Еревана отреагировала на публикации вокруг выделенных на строительство станции метро «Ачапняк» средствДелегация штаб-квартиры МККК в Женеве посетила удерживаемых в Баку армянГлава Центробанка: В условиях глобальной неопределенности Армении удалось сохранить макроэкономическую стабильностьКоманда филиала МГУ выиграла первый турнир по дебатам в Ереване Обновленный центр продаж и обслуживания Ucom открылся на проспекте Тиграна Меца Операция архиепископа Микаела Аджапахяна отложена на неопределенный срок«Euromedia24» удостоил Давида Амаляна почётной премии «Эталон борьбы» (видео)Уже открыто признают, что цель - разрушить Церковь: «Паст»Раскрываются ли мошенничества? «Паст»Народ и Церковь едины в борьбе против антицерковной кампании властей: «Паст»«Euromedia24» удостоил Рубена Матевосяна почётной премии «Хранитель армянской музыки» (видео)Трамп приостановил крупномасштабные ветроэнергетические проекты по меньшей мере на 90 дней«Осветим темноту вместе»: подарок Самвела Карапетяна ГюмриВо Франции проводится расследование по факту кибератаки на почту: сообщается о пророссийских хакерахЗа ситуацией вокруг армянской Церкви следят и в Лондоне — замглавы британского МИДГеоргий Макарян из Балашихи стал чемпионом мира по бразильскому джиу-джитсу«Тайный Санта» на idplus: анонимные подарочные картыФСБ России сообщила о предотвращении теракта на магистральном нефтепроводеПентагон: наращивание военной мощи Китая делает США уязвимымиАрмянский бренд Yeprem представлен в 5-м сезоне сериала «Эмили в Париже»Трамп рассмешил Сталлоне на вручении премииBrent подорожала до $62,46 за баррельВласти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: КарапетянПапа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия»Сотрудничество между фондом «Музыка во имя будущего» и «Барур» - во имя распространения армянской музыкиЮнибанк завершил размещение бессрочных облигаций раньше срокаРазве дворовая команда сможет победить профессионалов. Аршак КарапетянСтипендии для 100 студентов из Арцаха в рамках программы IDBank «Бок о бок»Подведены итоги второго конкурса финансовой грамотности Junius Кому и за что благодарен Пашинян?... «Паст»В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»
Общество

Մեքենաների քանակին ոչ համահունչ փողոցները. ո՞րն է գումար պահանջող լուծումը

Ի՞նչ է պետք խցանման համար: Անփորձ վարորդներ, որոնք շատ են, ճանապարհ չզիջել, խցկվել, խոչընդոտ ստեղծել...

«Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը թվարկում է հաճախակի բնույթ կրող երևանյան խցանումների պատճառներից մի քանիսը: Թվարկում է, բայց նաև խոսում կարգավորման ուղղություններից:

«Կան մի շարք կանոններ, որոնք վարորդների կողմից չեն պահպանվում: Օրինակ, երբ խաչմերուկը գերծանրաբեռնված է, անկախ նրանից՝ թույլատրելի ազդանշանն իրե՞նն է, թե՞ ոչ, վարորդը տվյալ դեպքում պետք է մուտք չգործի խաչմերուկ: Մուտք գործելով խաչմերուկ՝ իրենք ավելի շատ խցանում են ստեղծում, քան կարգավորում են տվյալ հատվածի երթևեկությունը: Անձրևներին տեսանելիության խնդիր կա, քանի որ մգեցված ապակիներով երթևեկողներն էլ են շատ: Բացի այդ՝ մեր քաղաքի ճանապարհների թողունակությունն էլ այդքան լավ չէ. տարեցտարի ավտոմեքենաների քանակն ավելանում է, բայց Երևանում ճանապարհների հետ կապված խնդիր կա: Մեր փողոցներն այդքան էլ համահունչ չեն մեքենաների քանակին՝ լայն փողոցներ այդքան էլ չունենք»,–Oragir.info-ի հետ զրույցում նշեց հ/կ նախագահը:

Անդրադառնալով օրեր առաջ Երևանում գրանցված խցանմանը՝ Տիգրան Քեյանը հիշեցրեց՝ 100–ից ավելի վթար էր գրանցվել:

«Դրա պատճառը նաև տեսանելիության բացակայությունն է. ուշադիր չլինելով՝ վթար են ստեղծում: Եվ, բնականաբար, մինչև ԱՊՊԱ–ի հետ ձևակերպումներն ավարտվում են, բավականին ժամանակ է անցնում, իսկ այդ հատվածը կաթվածահար է լինում: Ճանապարհային ոստիկանությունը պետք է զգոն լինի: Հատկապես ձյան, անձրևի ժամանակ բոլոր խաչմերուկներում պետք է հսկողություն իրականացնի, որ նման խցանումներ չլինեն: Ամեն տարի, երբ ձյուն է տեղացել, Երևանը եղել է գերծանրաբեռնված, բոլոր փողոցները՝ խցանված: Այն վարորդները, ովքեր ավտոմեքենաների անիվները չեն փոխել, այդ օրերին չպետք է երթևեկեն իրենց մեքենաներով: Չպետք է երթևեկեն նաև այն վարորդները, ովքեր փորձառու չեն, քանի որ իրենց ոչ ճիշտ երթևեկելու հետևանքով մեծ խցանումներ են առաջանում Երևանում»,– ասաց Տ. Քեյանը՝ որպես խցանման պատճառ առանձնացնելով նաև այն հանգամանքը, որ քաղաքացիները գրեթե նույն ժամին են ավարտում աշխատանքը:

Այդուհանդերձ՝ մեր զրուցակիցը ավելի մեծ արդյունք ակնկալելու համար այլ լուծում է ցանկանում տեսնել:

«Բոլոր հատվածներից շրջանցիկ այլ ճանապարհներ պետք է ստեղծել, եթե հնարավորություն ունենք, ապա վերգետնյա: Շրջանցիկ ճանապարհների դեպքում այն վարորդը, ով պետք է ծայրամասից ծայրամաս երթևեկի, տեղ հասնելու համար ստիպված չի լինի երթևեկել կենտրոնի փողոցներով, իսկ քաղաքը նման իրավիճակում չի հայտնվի: Բոլոր ուղղություններով պետք է ինչ–որ շրջանցիկ ճանապարհներ ունենանք, լավ կլինի, որ ծայրամասից ծայրամաս ինչ– որ շրջանաձև ճանապարհահատված նախագծվի, որ մարդիկ այլ ճանապարհով փորձեն հասնել իրենց կեցավայրը կամ աշխատավայրը: Իսկ կենտրոնական հատվածի մի շարք փողոցներում լայնացումներ անելն իրատեսական չէ: Վերջին մի քանի տարիների ընթացքում ՃՈ–ի կողմից մի շարք հատվածներում երթևեկության լրացուցիչ գոտիներ են ավելացվել, այսինքն՝ 2–ը 3 է դարձվել, 3–ը՝ 4, բայց այդ փոփոխությունը մի փոքր է լուծել խնդիրը, հարցի վերջնական լուծումը չի տրվել: Այլ ճանապարհների կառուցումը թույլ կտա բեռնաթափել Երևանի կենտրոնական մասը»,–շեշտեց Տ. Քեյանը՝ ընդգծելով, որ նշված ճանապարհով հարցին լուծում տալը, բնականաբար, ֆինանսական բաղադրիչ ունի:

«Առանց գումարներ ծախսելու հարցին լուծում չենք կարող տալ: Մենք վարորդներին չենք կարող ստիպել, որ չերթևեկեն, կամ ասել՝ մի՛ գնացեք տուն, մի՛ գնացեք կենտրոն կամ այսինչ ուղղությամբ: Թեպետ, երբ քաղաքային տրանսպորտի հարցը լուծվի և ներդրվի միասնական համակարգը, երթևեկությունը որոշակի կբեռնաթափվի: Մետրոյի նոր կայարանների կառուցումը նույնպես բեռնաթափման որոշակի գործառույթ կիրականացնի: Այս հարցերը պետք է լուծվեն, բայց շատ արագ չի լինի: Չենք կարող ասել՝ այսօր կամ վաղը քաղաքապետարանի կողմից կարող է իրականացվել մի այնպիսի ծրագիր, որից հետո վաղն այլևս խցանում չի լինի»,–նկատեց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց, որ այլ ճանապարհներ ստեղծելու մասով քաղաքապետարանը միշտ մտածել է, բայց դրան ուղղված աշխատանքների կատարումը ֆինանսական խնդրի պատճառով միշտ հետաձգվել է. «Ներկայումս նոր իշխանությունը մտածում է այդ ուղղությամբ, հուսանք՝ կկարողանան այդ հարցին լուծում տալ»: