Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году
Общество

Անձի պաշտամունքի երանգներ կան, որոնք երբեք ոչ մի լավ տեղ չեն տանում

Սոցիալ–հոգեբանական դաշտում , ըստ հոգեբան Կարինե Նալչաջյանի, հեղափոխությունից գրեթե 6 ամիս անց շատ հետաքրքիր զարգացումներ կան:

«Հիմա կարելի է ասել, որ արդեն էյֆորիայի փուլը անցել է. կայունացող դիրքորոշումների փուլ կա, բայց կա նաև դիրքորոշումների փոփոխության փուլ: Մեծ հաշվով՝ այսօրվա իրավիճակը սոցիալ–հոգեբանական տեսանկյունից կարելի է անվանել դիրքորոշումների փոփոխությունների փուլ»,–Oragir.info-ի հետ զրույցում ասաց հոգեբանը:

Նա ընդգծեց, որ պետք է հասկանալ մարդկանց հոգեվիճակների անցումները. «Երկար տարիների հիասթափություններից, փոքրիկ վերելքներից ու վայրէջքներից հետո այս գործընթացների հենց սկզբից մարդիկ իրենց սուբյեկտ են զգացել: Ժողովրդի որոշակի զանգվածի ակտիվ մասնակցությամբ տեղի է ունեցել այն, ինչը թվում էր, թե հնարավոր չէ: Մեր ժողովրդի որոշակի հատվածն իրեն զգաց իրադրության տերը, իր ձեռքով գործ արեց: Այդ ամենից հետո առաջնորդի լուսավոր մի կերպար առաջացավ, բայց յուրաքանչյուր՝ նույնիսկ լավագույն առաջնորդը ո'չ կուռք է, ո'չ Աստված: Նա մարդ է՝ իր բոլոր դրական, բացասական ու թույլ կողմերով: Այստեղ արդեն տեղափոխվեցինք սոցիալ–հոգեբանական սայթաքումների տիրույթ՝ մարդուն աստվածացնում են: Սրանք անձի պաշտամունքի երանգներ են, որոնք երբեք ոչ մի լավ տեղ չեն տանում»:

Նրա խոսքով՝ 6 ամիսը կարճ ժամանակ չէ նոր իշխանությունների վարքագիծը դիտարկելու համար:

«Այսօրվա իշխանությունների գոյության ամենաառաջնային ռեսուրսը նախկին իշխանություններն են, այսինքն՝ նախկին իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Հների նկատմամբ այդ բացասական վերաբերմունքը դեռ մարդկանց մեջ թարմ է, թարմ է նաև սուբյեկտ լինելու զգացողությունը: Նոր իշխանությունը դեռ մնում է այս ամենի վրա, իր բոլոր, ես կասեի, մեծամասամբ բացասական ազդակներով: Ի՞նչ նկատի ունեմ բացասական ազդակ ասելով. կույր պետք է լինել չտեսնելու համար. նախ՝ բազմիցս է ասվել՝ զրոյական պրոֆեսիոնալիզմով կառավարություն»,–նշեց նա՝ հավելելով, որ այս փուլում կա նաև հոգևոր արժեքների նկատմամբ այնպիսի մի հարձակում, որոնք անվտանգության շատ լուրջ խնդիր են դառնում:

«Որպես օրինակ անդրադառնամ ակտուալ՝ համասեռամոլների թեմային: Այստեղ նույնիսկ հարցը սեռական կողմնորոշումը չէ, թեև «խաղը», բնականաբար, դրա վրա է: Բայց սրանով ի՞նչ արժեքի են հարված հասցնում: Մեզ մոտ մարդիկ իրենց անձնական, ինտիմ կյանքը ի ցույց չեն դնում բոլորին: Այս մշակույթը շատ շեշտված է եղել մեզ մոտ, որը զարգացել է քաղաքակրթական զարգացումների արդյունքում: Սա մշակույթ է՝ շատ անձնական տիրույթը պահելու մշակույթ, որը ոտնատակ է արվում»,–ընդգծեց նա՝ հավելելով, որ թեմայի շուրջ առկա խոսակցությունները, քննարկումները վատ տոն են համարվում մեզ մոտ:

«Հարցն այդքան էլ դժվար, ծանր լուծելի չէ, ինչպես ներկայացվում է: Պետք է ուղղակի օրենքով արգելել քարոզը: Այդ գույնզգույն բաները պետք է ուղղակի հանեն մեր կյանքից: Մեր մշակույթին, ազգային հոգեկերտվածքին հարիր չէ շատ նեղ անձնական հարցերը դրոշակի նման բարձրացնել ու դրանով դուրս գալ հասարակություն»,–շեշտեց հոգեբանը:

Վերադառնալով դիրքորոշումների փոփոխությունների փուլ ասվածին՝ Կարինե Նալչաջյանն ընդգծեց, որ 6 ամիսը բավականին երկար ժամանակահատված է, որ մարդկանց տրամադրությունների մեջ էմոցիոնալ տարրը մի քիչ ավելի հանդարտվի:

«Երբ մարդը չափազանց երջանիկ կամ չափազանց տխուր է, այդ պահին թեկուզ բավականին պարզ գործողություն կատարելը շատ դժվար է: Այդ վիճակում դու կարող ես վրիպումներ թույլ տալ: Երբ էմոցիաները մի փոքր խաղաղվում են, այդ վիճակը հետ է քաշվում, մարդկանց մոտ արդեն խնդիրների նկատմամբ վերլուծական մոտեցումը, համեմատությունները, համադրությունները, եզրակացությունները սկսում են ավելի սթափ ու հստակ ձևով աշխատել:

Հիմա նշված ժամանակաշրջանը բավական է, որ էմոցիոնալ այդ շատ բարձր ֆոնը իջնի: Լավ՝ արեցինք, լավ՝ ստացվեց, լավ՝ մենք սուբյեկտ ենք... Բայց հիմա արդեն կամաց–կամաց մարդիկ սկսում են գնահատականներ տալ նոր տեղի ունեցող իրադարձություններին, և այդ գնահատականների մեջ ես արդեն որոշակիորեն օբյեկտիվություն եմ տեսնում: Արդեն չեն խուսափում նաև դրականի հետ մեկտեղ խոսել բացասական երևույթների մասին: Հիմա արդեն մարդիկ ավելի շատ վերլուծում են, քննադատական միտք կա: Այնուամենայնիվ՝ մարդիկ դեռ շատ թանկ են գնահատում այն, ինչ արել են: Սա էլ է հասկանալի. մարդիկ հպարտանում են իրենց արածով, հիմա չեն ուզում, որ այդ ինքնագնահատականն իջնի, ուզում են ասել, որ մենք ճիշտ ենք արել, ճիշտ ճանապարհի վրա ենք: Կան նաև մարդիկ, ովքեր շատ կտրուկ են կանգնած, կամ էլ դիրքորոշումները սկսում են կարծրանալ և այլն»,–ասաց Կ. Նալչաջյանը:

Վերջինս շեշտեց, որ իր ուսումնասիրության դաշտում են նաև սոցցանցերում առկա մեկնաբանությունները. «Ի տարբերություն երեք–չորս ամիս առաջ առկա իրավիճակի, իմ դիտարկմամբ, հիմա ակնհայտ է, որ տեսակետների բովանդակության առումով փոփոխություն կա: Իշխանությունները սա անպայման պետք է հաշվի առնեն, որովհետև դեկտեմբերը ջրբաժանային է լինելու: Եթե կրկին հանրահավաքներ լինեն, մինչև դեկտեմբեր էյֆորիկ ալիքներ կարող են լինել: Դեկտեմբերից հետո արդեն ամեն մեկն իմանալու է, թե ինչ դիրքում է սոցիալական կառուցվածի մեջ: Այս դեպքում արդեն ժողովուրդն ավելի պահանջատիրական դիրք է ընդունելու»: