Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Путешествуйте с комфортом с картой Mastercard World “Travel” от Юнибанка Чем грозит ссора с Москвой? Грубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»При поддержке Ucom сообщество ArmDrone проводит бесплатные курсы по FPV-дронам Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Завтра я и моя команда будем находиться у здания Национального Собрания, поскольку мы - граждане, требующие ответственности. Арсен ВарданянСтипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколСтавка больше, чем мир: чем обернётся для Армении «американский след» на иранской границе WSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаОбращение движения «Нет «Западному Азербайджану»!» в офис ЮНЕСКО А теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»
Общество

Հրապարակվել է քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը

Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, համաներում է հայտարարվում Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ:

Նախագծի հոդված 2-ում նշվում են համաներման կիրառման շրջանակները: Նախատեսված է համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել` առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց, այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց, համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված՝ 1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին 2) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հղի կանանց 3) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ երեք կամ ավելի անչափահաս երեխա ունեցող անձանց 4) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց.5) 60 տարին լրացած անձանց:

Օրենքը կտարածվի հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած այն անձանց վրա, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն: Համաներում կլինի այն անձանց նկատմամբ, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն, ինչպես նաև այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված (մահացած) զինծառայողների ամուսին, զավակ կամ ծնող են եւ միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն:

Նախատեսված է համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձեւով պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող անձանց, որոնք դատապարտվել են 1) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը 2) առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի կեսը:

Օրենքի նախագիծը սահմանում է այն, որ համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար հետևյալ դեպքերում` 1) առավելագույնը հինգ տարի ժամկետով զատազրկման դատապարտված անձանց. 2) առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը կրած անձանց:

Նախատեսված է նաև քրեական հետապնդում չիրականացնել, ինչպես նաեւ կարճել 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ներառյալ կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող մարմինների կամ դատարանների վարույթում գտնվող քրեական գործերը (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով՝ 1) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում. 2) սույն հոդվածի 2-րդ մասի 1-8-րդ կետերով նախատեսված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում. 3) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում:

Օրենքի նախագիծը նախատեսում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պատժաչափի չկրած մասը կրճատել` 1) երկու երրորդով` անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ 2) կիսով չափ` դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձեւով պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող անձանց նկատմամբ 3) մեկ երրորդով` դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձեւով պատիժ կրած եւ դատվածություն ունեցող անձանց նկատմամբ 4) մեկ քառորդով՝ դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ:

Համաներման կիրառումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշանակված լրացուցիչ պատիժներից:

Համաներումը չի կիրառվի (բացառությամբ սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքերի)` 1) այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ վերջին տասը տարվա ընթացքում`

ա. նշանակված պատժաչափը կրճատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա եւ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, կամ

բ. որոնց պատիժը կրելուց ազատել են Հայաստանի Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա եւ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, կամ

գ. որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել կամ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա եւ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, կամ

2) այն անձանց նկատմամբ, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կալանավորման տակ գտնվելու կամ պատիժը կրելու ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար

3) մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք 2019 թվականի հունվարի 1-ը ներառյալ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան.

4) հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում

5) ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ։