Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
Политика

«Առավոտից երեկո Մասիս նկարելով և այն վաճառելով՝ մշակույթ չի ձևավորվում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայք (հայկազուններ)» կուսակցության քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյանը լրատվամիջոցների աշխատանքը բավականին բարձր է գնահատում, քանի որ բոլորն էլ կուսակցությունների ու դաշինքների քարոզարշավն ակտիվ լուսաբանում են: Նա դժգոհ է, որ քարոզարշավը կարծես վերածվել է աղբահանության, ջրամատակարարման և այլ ծառայություններն ավելի լավ մատուցելու մրցավազքի: Մինչդեռ, ըստ նրա, դրանք Երևանի քաղաքապետարանի ուղիղ ֆունկցիաներն են, որի կողքին կան նաև շատ այլ հարցեր, ինչի մասին ոչ ոք չի խոսում: Չնայած, որ դրանց մասին նույնպես պետք է հոգ տանի տեղական ինքնակառավարման մարմինը:


«Քաղաքապետարանում կան նաև կրթության, առողջապահության, արտաքին կապերի բաժիններ, բայց որևէ մեկը չի խոսում այդ մասին: Չեն խոսում նաև մեր փլուզված, վիրավորված արժեհամակարգի մասին: Դրա փոխարեն բոլորը խոսում են աղբահանությունից, կարծես թե այլ խնդիր չունենք: Այդ է պատճառը, որ ես ընտրապայքար, որպես այդպիսին, չեմ տեսնում»,- ասաց Գ. Հովսեփյանը:

Դիտարկմանը, թե բարձրացված հարցերի շրջանակը բավական ընդգրկուն է, և դրանք քաղաքական ուժերի քարոզարշավի թեմաներից դուրս մնալով՝ ազատ են թողել այդ դաշտը, ուստի «Հայք (հայկազուններ)» կուսակցությունն այդ բացը լրացնելու ի՞նչ ծրագրեր է առաջարկում, Գ. Հովսեփյանն ասաց, որ իրենք բազում առաջարկներ ունեն, որոնք աղբից կմաքրեն ոչ միայն փողոցները, այլև մարդկանց հոգիները:

 

«Քառորդ դարից ավել աղբը ոչ միայն մեր փողոցներում է կուտակվել, այլև մեր հոգիներում: Լավ կլինի լրագրողները մյուս կուսակցություններին հարցնեն, թե ինչպես են իրենք վերաբերվում ԼԳԲՏ խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հովանավորներին, մարիխուանային, խաղատներին, որոնք խեղում են մեր երիտասարդների կյանքը: Ինչպես են վերաբերվում այն բանկերին, որոնք թալանել և թալանում են մեր ժողովրդին: Նման կառույցները պետք է հայտարարվեն տեռորիստական կառույցներ և դուրս շպրտվեն մեր երկրից: Առավոտից երեկո Մասիս նկարելով և այն վաճառելով` մշակույթ չի ձևավորվում: Մշակույթը հազարամյակներից եկող արժեհամակարգի զգացողության արտահայտությունն է: Եվ արդյո՞ք այն արտահայտվում է մեր մշակույթում, իհարկե՝ ոչ»,- ասաց Գ. Հովսեփյանը:

Քաղաքապետի թեկնածուի խոսքով, եթե այդ առումով մեր տեսլականը չունենանք և չհասկանանք, թե ինչ ենք ուզում վաղը, կարճ ժամանակ հետո չենք կարողանա արժեհամակարգի մասին խոսել: Եվ այդ է պատճառը, որ իրենք քաղաքապետարանի պարտականություններից բացի հանրությանն առաջարկում են երկու այլ ծրագիր ևս՝ Երևանը հայության մայրաքաղաք, Երևանը հայ ազգային արժեքների հեղափոխության մայրաքաղաք: Ի դեպ, կուսակցության ծրագիրը կազմվել է տարբեր երկրներում բնակվող հայ մասնագետների կողմից:


«Ցավալին այն է, որ Երևանը դեռևս մայրաքաղաքի հոգեվիճակ չունի: Մայրաքաղաքն ինքը պետք է այդ ամբողջ արժեքներն իր մեջ կրի, գեներացնի և բաբախող սրտի նման իր արյունատար անոթներով այն պետք է տարածի հայության մեջ: 150 հազար հայ երեխաներ ուզում են Հայաստան գալ, որպեսզի սովորեն հայերեն և ծանոթանան մեր մշակույթի հետ, բայց Երև ա ն ը ո չ ի ն չ չ ի անում այդ ուղղությամբ և քարի նման լուռ է: Մեր աչքի առաջ արևմտահայերենը մեռնում է, Երևանը նորից չի կարողանում ոչինչ անել: Այս և նմանօրինակ շատ խնդիրների լուծումն իր վրա պետք է վերցնի քաղաքամայր Երևանի ղեկավարությունը: Ընտրողների հետ հանդիպումների ժամանակ մարդիկ նաև նման հարցերի լուծումներն են ուզում տեսնել: Գիտեք ՀՀԿ-ն նման ծրագրեր չունե՞ր, ուներ: Բայց ո՞վ էր իրականացնում: Երևանը վերածել էին փող աշխատելու գործիքի, որի միջոցով հարստանում էին և այդ գումարը կրկին իրենց հարստանալու համար էին օգտագործում՝ փողոց նետելով մեր քաղաքացիներին» - ասաց Գևորգ Հովսեփյանը:

Նրա կարծիքով, պետք է նաև կրճատել Երևանի քաղաքապետարանի ուռճացված ապարատը, քանի որ, օրինակ, Նյու Յորքի նման հզոր բազմամիլիոնանոց քաղաքի քաղաքապետարանն ունի ընդամենը 28 աշխատակից: «Հայք (հայկազուններ)» կուսակցության թեկնածուի քաղաքապետ ընտրվելու դեպքում նպատակ ունեն նաև քաղաքապետարանի մի մասն օգտագործել որպես վարչական շենք, իսկ մյուս մասը վերածել պատկերասրահի: Բանախոսի կարծիքով, դա կարող է անգամ մայրաքաղաքի այցեքարտերից մեկը դառնալ, որտեղ երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին կներկայացվեն աշխարհահռչակ հայ նկարիչների գործերի կրկնօրինակներ:

«Այն աննպատակ միջոցառումները, որոնց ժամանակ փուչիկներ են փչվել, պայթեցվել, մարդկանց վառել, և նմանատիպ այլ միջոցառումները, որոնց վրա անիմաստ գումարներ են մսխել, պետք է վերանայվեն: Այսօր ամեն օր մարդկանց մեջ մարդկայինը ոչնչացվում է: Ուստի հարկավոր է հեռու վանել մեր միջի հրեշին ու վերգտնել մարդկայնությունը, ինչը կնպաստի հայկականության պահպանմանը, որն էլ կհանգեցնի հայության ամբողջականացմանը և մեր ազգի փրկությանը»ասաց Գ. Հովսեփյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում