Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«2026 год — это время для укрепления мостов дружбы» — Абрам Овеян поздравил народы России и Армении с Новым годом Рубен Варданян был удостоен премии «Великий гуманист», учреждённой медиахолдингом «Евромедиа24» (видео) Рождественский свет по ту сторону решёток. Репрессии против Армянской Апостольской Церкви - «Паст»А почему "полномочия имеют"... не имеющие полномочий? «Паст»Юнибанк выпустил подарочные карты Новое развитие: резкая оценка со стороны британской платформы - «Паст»Почему Никол Пашинян «дал заднюю»? «Паст»Новый год, старые лживые утверждения: куда движется Армения? «Паст»Зеленский: Мирный план на 90% готовПианисты из программы «Наши виртуозы» фонда «Музыка для будущего» выступали на одной сцене с итальянским пианистом Антонио ди Кристофано«Euromedia24» удостоило Рубена Варданяна премии «Великий гуманист» (видео)Картины армянской художницы выставлены в Сиднее и поддержат благотворительный фонд Hayk for our HeroesФИДЕ присвоила Мариам Мкртчян звание женского гроссмейстераАрмяне и русские углубляют сотрудничество: в Московском доме национальностей состоялся вечер «Мелодии Победы» Погода в Армении в выходные: снегопад, метель, похолоданиеБайрамов: Армения нам объяснила - участок железной дороги TRIPP не относится к РоссииБолее десятка духовных лидеров призвали папу Льва XIV вмешаться в судьбу арцахских пленныхВ Великобритании Пашиняна назвали диктатором,который преследует церковь и сотрудничает с Азербайджаном Зеленский заявил, что в ближайшее время встретится с ТрампомМэрия Еревана отреагировала на публикации вокруг выделенных на строительство станции метро «Ачапняк» средствДелегация штаб-квартиры МККК в Женеве посетила удерживаемых в Баку армянГлава Центробанка: В условиях глобальной неопределенности Армении удалось сохранить макроэкономическую стабильностьКоманда филиала МГУ выиграла первый турнир по дебатам в Ереване Обновленный центр продаж и обслуживания Ucom открылся на проспекте Тиграна Меца Операция архиепископа Микаела Аджапахяна отложена на неопределенный срок«Euromedia24» удостоил Давида Амаляна почётной премии «Эталон борьбы» (видео)Уже открыто признают, что цель - разрушить Церковь: «Паст»Раскрываются ли мошенничества? «Паст»Народ и Церковь едины в борьбе против антицерковной кампании властей: «Паст»«Euromedia24» удостоил Рубена Матевосяна почётной премии «Хранитель армянской музыки» (видео)Трамп приостановил крупномасштабные ветроэнергетические проекты по меньшей мере на 90 дней«Осветим темноту вместе»: подарок Самвела Карапетяна ГюмриВо Франции проводится расследование по факту кибератаки на почту: сообщается о пророссийских хакерахЗа ситуацией вокруг армянской Церкви следят и в Лондоне — замглавы британского МИДГеоргий Макарян из Балашихи стал чемпионом мира по бразильскому джиу-джитсу«Тайный Санта» на idplus: анонимные подарочные картыФСБ России сообщила о предотвращении теракта на магистральном нефтепроводеПентагон: наращивание военной мощи Китая делает США уязвимымиАрмянский бренд Yeprem представлен в 5-м сезоне сериала «Эмили в Париже»Трамп рассмешил Сталлоне на вручении премииBrent подорожала до $62,46 за баррельВласти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: КарапетянПапа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия»Сотрудничество между фондом «Музыка во имя будущего» и «Барур» - во имя распространения армянской музыкиЮнибанк завершил размещение бессрочных облигаций раньше срокаРазве дворовая команда сможет победить профессионалов. Аршак КарапетянСтипендии для 100 студентов из Арцаха в рамках программы IDBank «Бок о бок»Подведены итоги второго конкурса финансовой грамотности Junius Кому и за что благодарен Пашинян?... «Паст»В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»
Общество

«Պոլին պառկեցնելով՝ հարցը չի լուծվում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի ու Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը տարածվեց, քննարկվեց բովանդակությունը, երևույթը:

Անդրադառնալով երևույթին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշեց, որ այն պետության դեմ էր:

«Եթե ԱԱԾ պետի հեռախոսը գաղտնալսում են, դա արդեն պետության դեմ է: Իհարկե, հնարավոր է, որ այն լինի թե՛ ներսից և թե՛ դրսից՝ ՌԴ, ԱՄՆ, Թուրքիա և այլն: Դրա համար շատ կարևոր է շուտափույթ պարզել, թե որտեղի՞ց է արվել այդ գաղտնալսումը, ո՞վ է արել և ինչի՞ համար է արվել: Մենք փաստացի պերմանենտ պատերազմող երկիր ենք, և եթե ԱԱԾ պետին լսում են, չի բացառվում, որ կլսեն նաև վարչապետին, ՊՆ նախարարին, հրամանատարներին և անվտանգությունն ապահովող տարբեր մարդկանց հեռախոսազանգերը»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Կարեն Քոչարյանը:

Դավիթաշենում կայացած «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավադրություն և հանցագործություն որակեց ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսումը: Նա հայտարարեց, որ բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են և ԱԱԾ–ին ու ոստիկանությանը հրահանգեց ռեյդեր իրականացնել, օլիգարխների ու բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել:

Կարեն Քոչարյանն, անդրադառնալով հայտարարությանը, նախ ընդգծեց.

«Այդ պայքարը ասֆալտին պառկեցնելով, թե օրենքով կամ այլ ձևով են իրականացնում՝ իրենց խնդիրն է, բայց դա նոր չպետք է անեին: Նախ՝ պետք է օրենքը հստակ սահմանի, թե ով կարող է պահակախումբ ունենալու և զենք կրելու իրավունք ունենալ: Միգուցե կան այդ կարգավորումները, բայց այդ հարցը վաղուց պետք է լուծեին, ոչ թե նոր, երբ ԱԱԾ պետի հեռախոսազանգն է գաղտնալսվում: Բայց սա իր մեջ նաև մինուսներ էլ է պարունակում: Օլիգարխներից ու գործարարներից է խոսվում, բայց զուգահեռ ասում է՝ ներդրումներ արեք: Բայց ներդրողը, գործարարը չի սիրում ասֆալտին պառկել, նա պետք է առաջին հերթին իր և զուգահեռաբար նաև իր գումարների համար 100 տոկոսանոց երաշխիք ունենա»:

Թե հայտարարությունը քաղաքական ինչ զարգացումների կհանգեցնի, Կարեն Քոչարյանի կարծիքով, իրենց խնդիրն է. «Ես ասում եմ պետության տեսանկյունից. երբ ամեն րոպե ներդրողներին հրավիրում ես ու ասում, որ կոռուպցիա չկա՝ եկեք, բայց զուգահեռ ասում ես ասֆալտին պառկեցրեք, դա կարող է իր հետևանքը ունենալ»:

Իսկ գնահատելով ընդհանուր ներքաղաքական իրավիճակը՝ քաղտեխնոլոգը շեշտեց. «Հիմա ծանր փուլում ենք: Այդ փուլից դուրս գալու ճանապարհը բանակցություններն են: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում պետք է բանակցություններ վարել: Ամբողջ քաղաքական դաշտը պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստի, որովհետև պոլին պառկեցնելով հարցը չի լուծվում: Ասֆալտին կարող են պառկեցնել իրավապահ մարմինները՝ կարող են պառկեցնել կրիմինալին, իսկ քաղաքական դաշտը պետք է բանակցությունների միջոցով լուծել բոլոր հարցերը, հակառակ պարագայում՝ ամեն ինչ ավելի կխորանա»:

Դիտարկմանը, թե բանակցությունների գնալու կոմպրոմիս այս պահին, կարծես, չկա, Կարեն Քոչարյանն արձագանքեց. «Իսկ ո՞վ է փորձել նստել բանակցությունների սեղանին, որ իմանանք՝ կա՞, թե՞ ոչ: Ո՞վ է ասում, որ չկա կոմպրոմիս: Օրինակ, երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպեց վարչապետին, կարծեք թե կար այդ կոմպրոմիսը: Այստեղ պետք է բոլորը շահագրգիռ լինեն նստել բանակցությունների սեղանին, որովհետև գոնե լուրջ քաղաքական գործիչները հասկանում են, որ առանց բանակցությունների սեղանի շուրջ նստելու ոչ մի հարց չի լուծվելու: Բացի այդ, կարծում եմ, որ այդ գործընթացի մեջ պետք է ներգրավված լինեն նաև ՀՀ նախագահը, Ազգային ժողովի խմբակցությունները, ինչպես նաև արտախորհրդարանական ուժերը, որոնք հասարակության ինչ–որ մի հատվածի աջակցությունն ունեն»:

Ինչ վերաբերում է սևերի և սպիտակների բաժանմանը, որն օրեցօր նաև սուր հնչերանգ է ստանում, քաղտեխնոլոգը նկատեց, որ այդ բաժանումը վերոնշյալի հետևանքն է: Այսինքն, եթե բանակցությունների սեղանի շուրջ նստեն, սև ու սպիտակի բաժանում չի լինի:

Հարցին, թե ո՞ւր կարող է տանել այդ բաժանումը, քաղաքագետը պատասխանեց. «Քաղաքական ճգնաժամի»: Կարեն Քոչարյանն այս պահին, այնուամենայնիվ, քաղաքական ճգնաժամ դեռ չի տեսնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում