Հայաստանում ՏՏ ոլորտին ուղղված ներդրումները բեկումնային կլինեն ՀՀ տնտեսության զարգացման գործում
Անուշիկ Հունանյանը գրում է.
Օրերս պարզ դարձավ, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցելու և Հայաստանում մեծ ներդրումներ կատարելու համար Հայաստան էր ժամանել հարավ-կորեացի խոշոր գործարար Դենիել Քոն: համագործակցության շրջանակներում Դ. Քոն նպատակ է հայտնել միանալ Հայաստանում աշխարհի ամենամեծ մայնինգ ֆերմա ստեղծելու նախաձեռնությանը և ՏՏ ոլորտի 2000 մասնագետների հետ տեղափոխվել Հայաստան: Իր խոսքում նա նշել է,որ մեծ վստահություն ունի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ և մեծ ոգևորությամբ կմիանա Հայաստանը ֆինանսական տեխնոլոգիաների քաղաք ստեղծելու խոշորամասշտաբ նախաձեռնությանը:
Եվս մեկ հրաշալի և ոգևորող նախաձեռնություն Գագիկ Ծառուկյանի կողմից՝ երկիր զարգացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և հազարավոր աշխատատեղեր բացելու համար: Գագիկ Ծառուկյանի նկատմամբ վստահության շնորհիվ Հայաստանը կհայտնվի ՏՏ ոլորտի զարգացած երկրների առաջատար ցանկում: Աշխատատեղերի բացումը կնվազեցնի Հայատանից մարդկանց արտագաղթը և ինչու չէ նոր ուժ կտա ներգաղթին:
Ծառուկյանի նման նախաձեռնությունները միշտ են եղել, սակայն նոր Հայստանում այն նոր թափ է ստացել և վստահաբար կարելի է ասել, որ ապագայում հենց նմանատիպ տնտեսական քաղաքականության արդյունքում է որ կունենանք հզոր և կայացած տնտեսություն, ինչն էլ զարգացող պետության և արժանապատիվ քաղաքացու բարեկեցության հիմնական գրավականն է լինելու: