Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Захарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»
uncategorized

Ամենաէժան «պիկ» շրջանն է, բայց գները չեն նվազում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամառվա 2 ամիսն անցավ, բայց գյուղմթերքների գների զգալի նվազում չի արձանագրվում: Խոսքը, մասնավորապես, բանջարեղենի և մրգերի մասին է:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը նկատում է` այն սեզոնն է, երբ գյուղմթերքը պետք է առատ և էժան լիներ, բայց հակառակն է: «Ճիշտ է, գները համեմատաբար իջնում են, բայց պետք է շատ իջնեին, ինչպես ժամանակին էին իջնում: Գները շատ քիչ են իջնում, թեպետ ամենաէժան «պիկ» շրջանը պետք է լիներ: Լոլիկը 250–280 դրամ է, ի՞նչն է խանգարում, որ ավելի էժան լինի: Հիմա էլ մոտենում է ձմերուկի, խաղողի սեզոնը: Ձմերուկը մատչելի չէ: Հիմնական խնդիրն այն է, որ ձմերուկի բերքը քիչ է` միայն առատ բերքի դեպքում կարող է գնանկում լինել: Թե ինչու չեն իջնում բանջարեղենի ու մրգերի գները, ես երկու կարևոր պատճառ կառանձնացնեմ. սելեկցիա և գնումներ, ավելի կոնկրետ` մթերում: Գյուղացու տան մոտից պետք է գնեն, բայց այդ մշակույթը գոյություն չունի: Իսկ եթե կան «գնորդներ», ապա այնպես են անում, որ ուրիշ հնարավորություն չմնա: Գյուղացին շատ ցածր գնով է տալիս ապրանքը, ու մեկ ուրիշը չկա, որին ավելի լավ գնով կարող է վաճառել: Այսինքն` պետք է մրցակցություն լինի. մեկը գա մի գին ու պայմաններ առաջարկի, մեկ ուրիշ մթերող` այլ գին ու պայմաններ: Գյուղացին ընտրության հնարավորություն պետք է ունենա, որ իրեն ձեռնտու պայմանով վաճառի: Իսկ ապրանքը շուկա հասցնելը տանջանք է, առանձին աշխատանք ու մասնագիտություն: Գյուղացուն պետք է ազատել այդ բեռից: Շատ են եղել դեպքեր, երբ տարբեր տեղերից զանգել են ու ասել` ծիրանս մնաց, չեմ կարողանում վաճառել: Դա աբսուրդ է, նման բան չպետք է լինի: Այս հարցը մեր գյուղատնտեսության ցավոտ կողմն է»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Արմեն Պողոսյանը:

Միության նախագահն անցում կատարեց երկրորդ խնդրին. «Սելեկցիա: Այսինքն` սորտերն այնպես տեղայնացնել, որ ավելի լավ բերք տան: Մեզ մոտ հակառակն է: Լոլիկ ունեինք` «Անահիտ» էր կոչվում: Այդ տեսակը գրեթե չկա, վերացավ, փոխարենը կա լոլիկ, որը տեսքից լավն է, բայց ոչ թե ուտելու է, այլ պատ շարելու»:

Նրա խոսքով` մեր խնդիրը գյուղացիներին օժանդակելն է. «Արտադրամասեր պետք է ստեղծվեն, վերագործարկվեն չգործողները, որ գյուղացին աշխատի ու եկամուտ ունենա:

Գյուղն ու գյուղացին առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պետք է լինեն, ինչը չեմ տեսնում: Պետք անել հնարավորը` գյուղացուն օգնելու համար: Եվ ես նկատի չունեմ միայն փողը: Օժանդակելու շատ ուղղություններ կան»:

Արմեն Պողոսյանի հետ զրույցում խոսեցինք նաև այն տնտեսական քաղաքականության մասին, որով առաջնորդվում է նոր կառավարությունը:

«Ցավոք սրտի, դրական տեղաշարժ չեմ տեսնում: Ցանկությունը տեսնում եմ, բայց դրական տեղաշարժ չկա: Չեմ տեսնում այն քայլերը, լծակները, որոնք պետք է նպաստեն տնտեսության վերել քին: Առաջինը` ներդրումների հոսքն ավելացնելուն ուղղված քայլեր պետք է լինեն: Մենք միշտ խոսում ենք տուրիզմի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մասին: Այո, կարևոր ուղղություններ են, համապետական վերելքի հիմք կարող են լինել` ոչ ոք չի վիճում: Բայց մեր գյուղերն ու քաղաքները կիսամեռ են, արդյունաբերության զարգացում ես չեմ տեսնում: Երբ նայում ենք մեր արդյունաբերության արտադրանքի աղբյուրը, տեսնում ենք, որ ոչինչ չի արտադրվում մեր երկրում` բացի լեռնահումքային արտադրանքից: Արտադրական բնույթի ձեռնարկություններ պետք է հիմնել, այնպես անել, որ ներդրողները փողը արտադրության մեջ դնեն: Արդյունաբերության ցուցանիշը մեր ՀՆԱ–ում շատ ցածր է»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա համաձայն չէ այն դիտարկումների հետ, թե երեք ամսում դժվար է որոշակի չափով ոտքի կանգնեցնել այնպիսի վատ վիճակում գտնվող տնտեսություն, որը նոր իշխանությունը ժառանգել է նախորդից:

«Միշտ էլ վիճակը վատ է գնահատվում, բայց քայլեր չեն երևում: Անընդհատ ընտրությունների և նոր Ընտրական օրենսգրքի մասին է խոսվում, բայց դրանով շեղվում է և՛ կառավարության, և՛ հասարակության ուշադրությունը: Իսկ ինչո՞ւ չի խոսվում արտադրության մասին. օրինակ`«Նաիրիտ»–ի և մյուս գործարանների մասին: Արդարացումներ միշտ էլ կարելի է գտնել, բայց այդ արդարացումները ընդունելի չեն»,–եզրափակեց Ա. Պողոսյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում