Այսպես չպետք է լինի
Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քիչ առաջ դատարանը որոշում կայացրեց, որ Էդուարդ Բաբայանը ազատ չի արձակվելու, չնայած այն փաստին, որ նրա համար ներկայացված է եղել 50 միլիոն դրամի գրավ: Նույնիսկ այն փաստը, որ բողոք էլ չկա, ետ չի պահել դատարանին այդ որոշումը կայացնելուց: Բացի այդ, չի անցկացվել բժշկական փորձաքննություն, սակայն այսպես ասած «տուժողը» պալատում արթնանալու ժամանակ եղել է պրոմեդոլ դեղի ազդեցության տակ, որն ունի ուժեղ հալյուցինացիաներ ստեղծելու հատկություն: Հենց այդ դեղի ազդեցության տակից դուրս գալուց հետո է «տուժող» Վյաչեսլավ Հարությունովը հերքել իր իսկ խոսքերը ծեծի մասին և ասել «ես բողոք չունեմ»:
Այսպես որ շարունակվեց, մենք չենք դառնա այն երկիրը, որտեղ օրենքը միշտ գերակա է, քանի որ ոմանց համար այն «ավելի գերակա» կլինի, և նրանք նույնիսկ դատարանին, որը անկախ մարմին պետք է լինի, կկարողանան ստիպել այս կամ այն որոշումը կայացնել:
Ամեն զարգացած ժողովրդավարական երկրի հիմնական չափանիշները պետք է լինեն անկախ դատարանը, օրենքի գերակայնությունը և բոլորի հավասարությունը նրա առջև:
Այն, ինչ մենք տեսնում ենք, հնարավոր չէ անվանել զարգացած Հայաստան, քանի որ պարզ երևում է, որ դատական համակարգ այս երկրում անկախ չէ, և որ կարծես թե տրամաբանական ենթադրյալ ավարտ ունեցող գործը կարող է շատ հեռու անցնել վերոհիշյալ տրամաբանությունից: Սա պարզ քաղաքական հաշվեհարդար է, որը չպետք է տեղի ունենա նոր Հայաստանում, որը որպես մեթոդ պետք է վերանա թե՛ քաղաքական դաշտից, և թե՛ մարդկանց ուղեղներից: