Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
uncategorized

Դրախտը պաշտոնապես Հայաստանում է, Դրախտիկը` աշխարհի կենտրոնը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում ապրողներից եթե ոչ բոլորը, ապա ամեն երկրորդը փախստականի կարգավիճակ ունի՝ կամ եկել է Բաքվից, կամ սիրտը դեռ Արծվաշենում է: 81–ամյա Հասմիկ տատի սիրտն էլ է Արծվաշենում, բայց գյուղն արդեն հարազատ է: Հասմիկ տատի աչքերն այսօր մանկան պես ուրախ են, ժպտում է անցնող դառնողին, հրավիրում տուն: Ինչպես Հասմիկ տատը, այնպես էլ Դրախտիկի տների դարպասներից դուրս եկող ու բարևող մյուս գյուղացիները զարմանքով չեն հարցնում`

«Ի՞նչն է ձեզ մեր գյուղ բերել»

Արդեն մի քանի ամիս է` Դրախտիկը նոր «անուն» ունի՝ «Երազանքների գյուղ»: «Երազանքների գյուղ»–ում կա նաև «Երազանքների տուն», որտեղ ծնվում ու հետո կյանքի են կոչվում 21 կամավորների գաղափարները, որոնց ավելի հաճախ նաև հրեշտակ են անվանում: Նրանց գլխավոր նպատակը Դրախտիկը դրախտին համահունչ դարձնելն է: «Երազանքների տունը» կամավորները սեփական միջոցներով են գնել:

«Զբոսաշրջության զարգացման և ագրոհեղափոխության միջոցով Դրախտիկում դրախտային միջավայր պետք է ստեղծենք: Երբ մենք շաբաթօրյակ արեցինք, մի քանի օր հետո տեսանք աղբամաններ, որոնց վրա գյուղի երեխաները գեղեցիկ նկարազարդումներ էին արել: Նրանք իրենց ձեռքերով աղբամաններ էին պատրաստել, տեսարանը փշաքաղեցնող էր: Այսինքն՝ դու տեսնում ես, որ քո օրինակը տեղ է հասնում, մարդիկ հետևում են: Խոսքը նաև կարծրատիպ կոտրելու մասին է. մարդիկ պետք է հասկանան, որ իրենց գյուղն աշխարհի կենտրոնն է և ամեն ինչ իրենց գյուղի շուրջն է պտտվում»,– պատմում է 21 կամավորներից մեկը` Արմինե Սաֆարյանը:

Ի դեպ` կամավորները մեծերին տուգանելու իրավունք են տվել երեխաներին: Ով աղբ կթափի, կտուգանվի խորհրդանշական գումարով, բայց երկրորդ անգամ նույն սխալը չի գործի: Գյուղում արդեն մոտ 1000 զբոսաշրջիկներ և հյուրեր են ունեցել:

Չգիտեին, որ այսքան սիրում են գյուղը

«Կանաչ արահետ» հ/կ մարկետինգի խորհրդատու, կամավոր Ստելա Սարուխանյանն էլ շեշտում է. «Հիմնականում աշխատում ենք գյուղի երտասարդների ու դպրոցականների հետ, որ գյուղից չհեռանան, այլ քաղաքը բերեն գյուղ: Գյուղը վերաբնակեցված է. մի մասը Բաքվից, մի մասը Արծվաշենից են: Երկու բարբառ, երկու բնավորություն, սթրես և տառապանք տարած ժողովուրդ՝ մեկ գյուղում: Նրանք 30 տարի է՝ քիչ թե շատ ինտեգրվել են, իսկ ովքեր չեն ինտեգրվել՝ արտագաղթել են: Մեր նպատակը միայն զբոսաշրջության զարգացումը չէ: Նաև աղքատության կրճատումն է՝ գյուղական տուրիզմի միջոցով: Այսինքն՝ որ գյուղացին կարևորի իր անձը, իր տունը որպես ռեսուրս օգտագործի ու գումար վաստակելու համար չգնա քաղաք: Գյուղացիները շատ պատրաստակամ գտնվեցին: Իրենք էլ չգիտեին, որ այսքան սիրում են իրենց գյուղը: Հիմա աքաղաղի ձայնն իրենց համար յուրահատուկ է: Անգամ հորթերին դիմավորելն էլ են սիրով անում, այլ ոչ թե որպես հոգս ու պարտականություն: Գյուղացին հասկացավ, որ ռեսուրս ունի: Նա հիմա այլ կերպ է մոտենում սեփական համայնքին ու կենցաղին: Նա հասկացավ, որ հիմնվելով իր ռեսուրսի վրա՝ կարող է առանց մեծ ներդրումների ծառայություն մատուցել»:

«Նամակ` աշխարհին»` Դրախտիկից

Գյուղն ընտրելուց կամավորները հաշվի են առել Սևանին մոտ լինելու հանգամանքը, որը ջրային ժամանցի հնարավորություն կտա: Մյուս առանձնահատկությունը Արեգունու լեռներն են, հետո տարածաշրջանի ամենաբարձր սարը՝ Կարկտասարը: Չկան գործարաններ, սնունդը բարձր որակի է, կան հանքային աղբյուրներ՝ թթու ջուր, որն, ըստ կամավորների, կարող է Դրախտիկի այցեքարտը դառնալ: Գյուղն ընտրելուց առաջնորդվել են «բարդ վիճակում գտնվող գյուղ վերցնել ու լավ կետի հասցնել» սկզբունքով: «Նամակ՝ աշխարհին» նաձեռնություն ունեն, որի շնորհիվ Հայաստանի այս գողտրիկ անկյունը ճանաչելի կդառնա:

Կամավոր Անի Մխիթարյանը բացեց չակերտները. «Ով կգա՝ դրախտի անձնագիր կստանա, կստանա նաև մուտքի արտոնագիր՝ դեպի դրախտ: Թող գան, տեսնեն, որ պաշտոնապես դրախտը Հայաստանում է»:

««Երազանքի գյուղը» միայն Դրախտիկը չէ»,–ասում է կամավոր, բնապահպան Կարինե Փանոսյանն ու հավելում, որ բոլոր գյուղերը զարգանալու խնդիր ունեն: Դրախտիկում գյուղացու տունն էլ է զբոսաշրջության համար ռեսուրս դիտարկվում:

«Հայաստանի բոլոր բնակավայրերը շատ մեծ ռեսուրսներ ունեն: Հերթով ընտրել գյուղեր ու շեշտը դնել ոչ թե ֆինանսական մեծ ներդրումներ անելու, այլ մարդկային ներուժն օգտագործելու վրա: Գյուղացուն սովորեցնել` ինչպես տանը նստած գումար վաստակել` չսպասելով կառավարության աջակցությանը: Եթե աշխարհի լավագույն կառավարությունն էլ լինի, բայց երկրում հասարակությունը չցանկանա աշխատել, դա արդեն խնդիր է»:

Լրագրողներիս համար դժվար չէր մոլորվելը: Բայց փոքր Դրախտիկում մեծ սրտով ապրողները շատ էին: Թե՛ «Երազանքների տան» հարևանը` Հասմիկ տատը, թե՛ ավելի հեռվում ապրողներն առանց հարցնելու ցույց էին տալիս «Երազանքների տունը», առաջարկում ուղեկցել այնտեղ

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում