Mamul.am-ին դատարանում հայտնվելուց «կփրկի» միայն թույլ տված սխալը հրապարակավ ընդունելը
Մովսես Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Լրատվակն դաշտը ու չորրորդ իշխանության դիմագիծն արատավորղ կայքերից մեկի՝ mamul.am կոչվող կայքի միջոցով երեկ ականատես եղանք կեղծիքի տարածման ամենաստոր դրսևորումներից մեկին: Խոսքը վերաբերում էր Գագիկ Ծառուկյանի անվան շուրջ կառուցված ստերի այն անտրամաբանական միասնությունը, որ խցկել էին այս զրպարտանյութում, որում ասվում էր, թե իբրև Գագիկ Ծառուկյանն իր՝ 2014-2015թթ Հայաստան ներկրած «Նիվա» մակնիշի ավտոմեքենները պարտադրում էր աշխատակիցներին, որ գնեն, ընդ որում շուկայականից ավելի բարձր գներնով, իսկ վճարումները արվում էին աշխատավարձից ամսական պահումների միջոցով:
Այս երեք արգումնետները, որ արվում է կայքի՝ ուղեղից կաղող լրագրողների կողմից, իրար կողքի դնելն էլ միայն բավական է, որ պարզ դառնա սրանց հնարածին լինելու հանգամանքը: Գագիկ Ծառուկյանը նման բան չէր անի ու դա բոլորը գիտեն: Ինանալն էլ դեռ մի կողմ՝ գոյություն ունեն փաստեր, որոնք անհերքելի լինելով հանդերձ ապացուցում են մի պարզագույն իրողություն: Ակներև է, որ սա ընտրական պրոցեսների սկիզբ է, ու շատ շատերին այն աստիճանի անհարմարավետությւն է պատճառում Ծառուկյանի վարկանիշն ու հեղինակությունը, որ անգամ տուրք են տալիս նմանօրինակ փոքրոգի մեթոդներին : Իսկ իրականությունն այն է, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի որոշ աշխատակիցների խնդրանքին ընդառաջելով՝ տնօրինությունը առանց կանխավճարի, մաքսազերծված և նոր ավտոմեքենաներ է վաճառել նրանց; Սակագները եղել են «ԼԱԴԱ 2107» մակնիշի ավտոմեքենա՝ 2,5 մլն դրամով, «ԼԱԴԱ 2109» մակնիշի մեքենա՝ 2,7 մլն դրամով և «ԼԱԴԱ 2121» Նիվա մակնիշի ավտոմեքենա՝ 4 մլն դրամով:
Իսկ կայքում արված հայտարարությունը ոչ մի աղերս չունի այս իրականության հետ ու քանի որ այն կատարվել է հրապարակային եղանակով, ապա նույն եղանակով էլ վերջինս պետք է ուղղի իր սխալը։ Այլապես անձի զրպարտության համար կան օրենքով սահմանված պաշտպանության միջոցներ, որը սույն կայքի պատասխանատուներին կարող է հասցնել դատարանի դահլիճ: