Հմայակ Հովհաննիսյանը «քաղաքական դիակի» համար անսովոր ակտիվություն է դրսևորում
Լյովա Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանյան քաղաքական դաշտի ամենից շատ ճամբարափոխ եղած «գործիչներից» Հմայակ Հովհաննիսյանը, վերջին օրերին, քաղաքական դիակի համար անսովոր ակտիվություն է դրսևորում և փորձում է ուշադրություն սևեռել իր կողմ: Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ Հովհաննիսյանի և նրա նմանների ասածներն արդեն վաղուց արձագանքի չեն արժանանում և ոչ մեկի կողմից, այս ստոր արածն այլ տակտիկա է ընտրել: Հզոր և կայացած քաղաքական գործիչների անվան շուրջ արհեսատական խոսակցություններ ծավալելով, փորձում է ինչ-որ կերպ մնալ ջրի երեսին: Սակայն պետք է արձանագրենք նաև, որ Հովհաննիսյանի մոտ իհայտ են եկել ծերունական մառազմի ախտանիշներ, երբ չգիտակցելով իր իսկ քայլերի լրջությունն ու հետևանքները, տուրք է տվել արկածախնդրությանը: Մասնավորապես Հովհաննիսյանը կարծիք է հայտնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեության վերաբերյալ և ասել, որ նա չպետք է զբաղվի քաղաքակնությամբ: Նույն այն գործչի, ում շեմին օրեր շարունակ ծնկաչոք հանդիպում էր աղերսում Հովհաննիսյանը՝ ԲՀԿ 2012 թվականի ցուցակում իր անունը գրելու համար: Նույն այն գործչի, ով Հովհաննիսյանի ծանր կացության պահին, օգնության ձեռք էր մեկնել՝ առողջական խնդիրները լուծելու համար: Այսքանից հետո ինչպիսի՞ գնահատական տալ Հովհաննիսյանի նման փթած արժեհամակարգով «մարդուն», ով երախտամոռ լինելուց բացի նաև զուրկ է ինքնասիրությունից: Ակնհայտ է մեկ բան, որ Հմայակի ջանքերն ապարդյուն են և նրա նման բարոյազրկված և վարկաբեկված «մարդու» ասածներ չեն կարող որևէ ազդեցություն ունենալ հասարակության շրջանում: Եթե Հմայակը փորձում է հասկացնել, որ դեռ կենսունակ է և կարող է փողի դիմաց ծառայություններ մատուցել, ապա նա առնվազն մի քանի ամիս հետ է մնացել հայաստանյան իրականությունից, նոր իրավիճակում նման կարգի ծառայություններով հետաքրքրվողներն այլևս խաղից դուրս են, իսկ դա ուղղակի կերպով նշանակում է, որ Հովհաննիսյանի ժամանակներն անցել են և նրա արհեստը՝ փողով խոսելն ու զրպարտելը, արդեն վարձատրության ենթական չէ:
Քաղաքական դիակների համար նախատեսված աղբարկղից հետ վերադարձի կամուրջներն այլևս այրված են հիմնովին: