Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
Политика

Ինչո՞ւ են իրավապահները բերման ենթարկում և հետո «բաց թողնում»

Վերջին շրջանում հասարակությունը շատ սուր է արձագանքում նախկին իշխանության ներկայացուցիչներին բերման ենթարկելու, ձերբակալելու ու նաև ոմանց ազատ արձակելու վերաբերյալ լուրերին: Մարդիկ որքան հնարավոր է` ուզում են շատերին ու շուտ տեսնել ճաղերի հետևում: Փաստաբաններ Հայկ Ալումյանի և Տիգրան Սարգսյանի հետ փորձել ենք հասկանալ իրավիճակը: Խոսել ենք նաև բուն գործողությունների մասին ու հարց ուղղել` արդյո՞ք վերոնշյալ անձանց նկատմամբ իրականացվող ներկա գործողությունները կարող են սկիզբ լինել, և այս ամենին կհետևեն նաև նրանց մասով ավելի աղմկահարույց քրեական գործեր:

Տիգրան Սարգսյանը նախ ընդգծեց` ընդհանրապես նախաքննությունը գաղտնի է: «Քանի դեռ նախաքննությունը չի ավարտվել, նախաքննական մարմինն ինքն է որոշում` ինչ սահմաններում հրապարակային դարձնել նյութերը: Հիմա կան գործեր, որոնք հանրային հնչեղություն ունեն, և նախաքննական մարմինը պետք է որոշակի հրապարակայնություն ապահովի և ապահովում է: Տեսանյութեր և նախաքննական որոշակի գաղտնիքներ են հրապարակում: Այսինքն` հասարակությանը տալիս են ինֆորմացիա, որ հասարակությունը չանհանգստանա, թե կամայականություններ են տեղի ունենում: Իրենց աշխատանքը համոզիչ է: Մինչ այս պահը հանրային հնչեղություն վայելող գործերով որևէ անհիմն կալանավորում կամ ձերբակալում չեմ տեսել: Տեսեք` ում էլ տանում են, զենք ունեն, այլ հարց է` օրինակա՞ն է, թե՞ անօրինական: Ումն օրինական է եղել, արգելանքի տակ չեն պահել: Բայց մենք նույնիսկ չգիտենք, թե այդ մարդիկ որպես վկա՞ են, կասկածյա՞լ, թե՞ մեղադրյալ: Մենք միայն իմանում ենք, որ բերման են ենթարկվել, բայց կարգավիճակը մեզ հայտնի չէ: Իսկ բերման կարելի է ենթարկել և՛ տուժողին, և՛ վկային, և՛ կասկածյալին, և՛ մեղադրյալին»,ասաց փաստաբանը:

Կարծիքները միանշանակ չեն հատկապես «անարդարության սիմվոլ»-ներին բերման ենթարկելու, որոշ դեպքերում նաև ազատ արձակելու առումով:

Փաստաբանը նկատեց` մասնագիտական տեսակետից հասարակության այդ ընկալումն այդքան էլ հիմնավորված չէ, բայց նաև կարող է իսկապես հարց առաջանալ` «անարդարության սիմվոլ»-ներն ինչո՞ւ են ազատության մեջ. «Իհարկե, կարող է և նյութեր են պատրաստվում, կարող է և հարուցել են գործեր, բայց հասարակությունը պետք է իմանա, որ եթե անձին բերման են ենթարկում, չի նշանակում, որ պետք է կալանավորեն, և կալանավորել` դեռ չի նշանակում, որ պետք է լինի մեղադրական դատավճիռ: Մեր հասարակությունն ուղղակի շատ արագ արդարության վերականգնում է ուզում, բայց տեսեք` անգամ հանրային հնչեղություն չունեցող սովորական գործերի դեպքում երկար ժամանակ է պետք, որ մարդու մեղավորությունը կամ անմեղությունն ապացուցվի: Ընթացակարգեր կան, որոնք պետք է պահպանվեն»:

Մեր զրուցակցի խոսքով, կարող են անձին բերման ենթարկել, բայց հարց է, թե ինչ կարգավիճակով. «Մեզ կարգավիճակը չեն ասում»: Ըստ նրա, թեև նրանք բերման են ենթարկվում և կարող է թվալ, թե գործողություններն իրենց դեմ են, բայց հնարավոր է, որ, օրինակ, որպես վկա հարցաքննվեն մեկ այլ գործերով: Հայկ Ալումյանն էլ ընդգծեց` հասարակությունը պետք է պատկերացնի, որ բերման ենթարկելը չի նշանակում պատիժ. «Բերման ենթարկելը որոշակի գործողություն է, որն ուղղված է դատավարական ընթացակարգն ապահովելու համար: Այսինքն, եթե ինչ-որ դատավարական ընթացակարգ է տեղի ունենում, ինչ-որ գործ է քննվում, և ընթացքում կատարվում են գործողություններ, ապա կարող է որոշակի ժամկետով սահմանափակվեն անձի որոշ իրավունքներ: Հիմա եթե խոսքը հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի մասին է, այդ դեպքում խափանման միջոց կիրառելու հարց է առաջանում: Եթե հիմնավոր կասկած չկա, որ հանցագործություն է կատարվել, ապա խափանման միջոց կիրառելու հիմքերն էլ են բացակայում»:

Փաստաբանի խոսքով` եթե մեծ է հավանականությունը, որ հանցագործության կատարման մեջ մեղադրվողը կարող է թաքնվել քննությունից, հանցանք գործել ու խոչընդոտել քննությանը, ուրեմն` մեծ է նաև հավանականությունը, որ իր նկատմամբ կալանք կկիրառվի. «Հնարավոր է նաև, որ մարդը մեղադրվի որևիցե ծանր, առանձնապես ծանր հանցագործության մեջ, բայց նախաքննության ընքացքում չգտնվի կալանքի տակ, որովհետև չի փախչում քննությունից, չի խոչընդոտում քննությանը: Իսկ հետո, իհարկե, կարող է մեղավոր ճանաչվել և 15 տարվա ազատազրկման ենթարկվել: Նախաքննության ընթացքում կալանավորումը պատժելու համար չէ»:

Գնահատելով ընդհանուր գործողությունները` Հ. Ալումյանը նշեց, որ դրանք անպատժելինելի խավը վերացնելուն են ուղղված. «Անպատժելի չպետք է լինի: Իրավապահները սկսել են աշխատել, բացահայտել այն, ինչ տարիներ շարունակ, բացի իրավապահներից, հայտնի էր բոլորին»:

Տիգրան Սարգսյանի խոսքով էլ` իրավապահները նաև հանցավորությունը կանխարգելելու գործառույթ ունեն: «Իրավագիտակցությունը բարձրացնելու խնդիր կա և չի բացառվում, որ բացի բացահայտելուց, այս գործողությունները նաև այդ նպատակն ունեն: Իշխանությունը ցույց է տալիս, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, որ օրենքը բոլորի համար հավասար է: Սա նաև դրական քարոզչություն է, որ բոլորս լինենք օրինապահ»,-ասաց մեր զրուցակիցը` բերելով Առաքել Մովսիսյանի օրինակը, ով «այլևս զենք պահելու խնդիր չի տեսնում»: