Որոշ սկանդալի սիրահարներ լծվել են ապատեղեկատվություն տարածելու գործընթացին
Էմմա Մամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջապես Սյունիքի մարզում խաղաղություն էր տիրում: Վերջին փոփոխություններից հետո իշխանության եկած Կարեն Համբարձումյանը սյունեցու բարեկեցիկ կյանքի երաշխավորն էր, սակայն <<ըստ ավանդույթի>> սկսվեց խլրտոց, ու որոշ սկանդալի սիրահարներ ապատեղեկատվություն տարածեցին լրատվական կայքերում, մի քանի <<խելոք>> էլ, առիթից օգտվելով հոդվածը ավելի ճոխ գույներով ներկայացրին հանրության դատին: Նպատակը, իհարկե Մերուժան Սիմոնյանի ու ներկայիս մարզպետ Կարեն Համբարձումյանի հարաբերությունները փչացնելն էր: Այս կեղծ ու մանր էջերին անրադառնալու իմաստ չէր լինի, եթե մարդիկ ուրիշի վիշտը չօգտագործեին իրենց երազած խառնաշփոթն առաջացնելու համար: 2018 թվականի հունիսի 23-ին Մերուժան Սիմոնյանի հոր մահվան առաջին տարելիցն էր: Սիմոնյանների ընտանիքի վիշտը կիսելու համար, Սյունիք էին ժամանել բազմաթիվ հյուրեր: Լրատվական կայքն ու ֆեյսբուքյան սուտ լուրեր տարածող էջերն, այդ այցը քաղաքական ենթատեքստում դիտարկելով, իրենց մտքով անցնող առաջին հիմարությունն էին գրել, որը չենք մանրամասնում, որպեսզի այդ ապատեղեկատվությունը տարածողների շարքին չդասվենք: Թեմայից տեղեկացվածները կհասկանան, որն է սուտը, իսկ որը ճիշտը, վերջիվերջո նման փոքրոգի գործելաոճը անընդունելի է ցանկացած պարագայում:
Կոչ եմ անում Սյունիքի բնակչությանը ուշադիր լինել և հեռու մնալ նման ստահոտ ու անթասիբ էջերից: