Վերջացրեք նման էժանագին շոուներ կազմակերպելու գործընթացը
Կարեն Հակոբյանն իր ֆեյաբուքյան էջում գրում է.
Մի քանի օր շրջանառության մեջ դրված այն սուտ տեղեկատվությունը, թե իբր Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը փորձել է Գագիկ Ծառուկյանի տղային՝ Նվեր Ծառուկյանին, տարկետման իրավունք տալ, կարծես թե պետք է դադարեր, երբ հանրությանը ներկայացվեցին պարզաբանումներ, որ Նվեր Ծառուկյանը անվճար հիմունքներով է ընդունվել ԲՈՒՀ և որ մինչև 2021 թվականը, նա օրենքով սահմանված կարգով տարկետման իրավունք արդեն իսկ ունի: