Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря Ованаванк
uncategorized

Իրանում ուշիուշով հետևում են հայաստանյան թավշյա հեղափոխությանը . «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության դաշնակից Իրանի Իսլամական Հանրապետությունում ուշի ուշով հետևում են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին:

«Հայաստանում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն բավականին կարևոր է, քանզի այն դիտարկվում է Իրանի ազգային անվտանգության տեսանկյունից: Հարցը կարևոր է նաև, քանի որ կարծես թե Իրանի գլխին նոր ամպեր են կուտակվում և նման իրավիճակում իրենք ուզում են հասկանալ, թե տարածաշրջանում տեղի ունեցող յուրաքանչյուր փոփոխություն իրականում ինչ խնդրի է միտված»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

Նա նաև նշեց, որ Հայաստանում տեղի ունեցող գործողությունների ողջ ընթացքում ներհայաստանյան տարաբնույթ քննարկումների ժամանակ տեսակետ էր հնչեցվում, թե թավշյա հեղափոխությունը կարող է նաև արևմտյան ծրագիր լինել: Եվ բնական է, որ դա, ինչ խոսք, կարող էր անհանգստացնել հարևան երկրի ղեկավարությանը: Ուշագրավ է, որ, ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ իրանական մամուլը, հայատանյան ներքաղաքական իրադարձություններին անդրադառնալու հարցում ամենևին էլ պասիվություն չի ցուցաբերել:

«Գրեթե ամեն օր նյութեր են եղել իրանական մամուլում: Ե՛վ իրանական ԶԼՄ–ներով, և՛ օգտատերերի շրջանում անդրադարձ էր կատարվում հայաստանյան իրադարձություններին: Եվ եթե իրենք սկզբնական շրջանում ամբողջական պատկերացում չունեին և դեռ տարակուսանք կար, թե այս ամենը կարող է արևմտյան ինչ–որ նախագաիծ լինել, ապա օրեր անց վերլուծություններից պարզ էր դառնում, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում զուտ ներհայաստանյան իրադարձությունների հետևանք է և արևմտյան կողմնորոշման մասին որևէ խոսք չկա»,– ասաց Գ. Իսկանդարյանը:

Իրանագետի կարծիքով հարևան երկրում բավականին լավ են ընկալվել նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, համաձայն որոնց թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանը համատարիմ է մնալու իր որդեգրած արտաքին քաղաքականությանը: Իրանի համար կարևոր է եղել նաև այն հայտարարությունը, համաձայն որի Հայաստանն այսուհետ ևս արժևորում է Իրանի հետ համագործակցությունը և կարծում է, որ հայ–իրանական հարաբերությունները չպետք է կառուցվեն մեկ այլ երկրի հետ ունեցած կամ ձևավորվելիք հարաբերությունների հաշվին:

«Հետաքրքիր էր նաև, որ այս տարի Հայոց ցեղասպանության օրը՝ ապրիլի 24–ին տեղի ունեցած երթի ժամանակ իրանական իշխանությունները թույլատրել էին, որպեսզի մասնակիցներն իրենց բողոքի ակցիան իրականացնեն նաև Իրանում Թուրքիայի դեսպանատան մոտ: Դա միշտ չէ, որ հնարավոր է լինում: Իմ դիտարկումներն այս առիթով թույլ են տալիս եզրակացնել, որ երբ Իրանը թուրքական կողմից դժգոհություններ է ունենում, այդ դեպքերում է հայ համայնքին թույլատրում նման ակցիաներ իրականացնել»,– ասաց իրանագետը:

Խոսելով ներհայաստանյան իրադարձությունների վերաբերյալ իրանահայ համայնքի ներկայացուցիչների տրամադրությունների և տեսակետների մասին, Գ. Իսկանդարյանը նշեց, որ իրանահայ մամուլի ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ նրանք նույնպես քաջատեղյակ են այս ամենին:

«Պետք է փաստենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում հայ համայնքի շրջանում բավականին ակտիվ է «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը: Եվ բնականաբար իրենք ավելի հակված են դաշնակցության գործելաոճին և համակարծիք են լինում նրանց մոտեցումների հետ»,– ասաց իրանագետը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում