Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяц"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Путин: Такой армии, как у России, нет ни у одной страны в миреДобро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросТреугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Ливанские армяне строят в Ереване «ливанскую деревню»Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Армянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в АлматыИтальянский городок в Тоскане платит $30 000 за переезд — с одним условиемПашинян: Новый Свод церковных правил должен содержать правила добропорядочности для священнослужителей Состоялся закрытый показ фильма «13 секунд»
uncategorized

Եվ նորից Զարուհին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշել է. «Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության 25–ամյա պատմության ընթացքում իր սխալներով և ձախողումներով, հաջողություններով և հաղթանակներով մտել է նոր փուլ: Այս նոր փուլին նախորդած 2016 թվականը ոչ միայն հայ ժողովրդի համար բեկումնային տարի էր` ցնցումների և ժայթքումների իմաստով (պատերազմ և ապստամբություն), այլ նաև «Ժառանգություն» կուսակցության գործունեության բնականոն ընթացքի խաթարման իմաստով նույնպես:
Այժմ «Ժառանգություն» կուսակցությունը պետք է կայացնի կարևոր որոշում` 2017 թվականի քաղաքական գործընթացներին իր մասնակցության ձևի ու բովանդակության վերաբերյալ: Մերժելով «Ժառանգություն» կուսակցության իմ գործընկերների կողմից դաշինքով մասնակցությունը «Խորհրդարանական ընտրություններ» անվան տակ քաղաքական գործընթացին` իմ դիրքորոշման հիմքում ընկած է քաղաքականությամբ զբաղվելու հիմնական կանոնը` համաձայնություն սկզբունքների, ծրագրի և գաղափարախոսության շուրջ: Հուսով եմ, որ «Ժառանգություն» կուսակցությունն իր մեջ ուժ և իմաստություն կգտնի իր մասնակցությունը բերելու քաղաքական գործընթացներին սեփական անվան տակ: Հակառակ դեպքում` ես չեմ պատրաստվում միանալ որևէ միավորի»:
«Ժառանգության» մասին խոսելիս կարող ենք դիտարկում անել, համաձայն որի՝ այս կուսակցության գործելաոճը պետք է ներառել քաղաքագիտության դասագրքերում։ Այն կարող է լավ ձեռնարկ հանդիսանալ ապագա քաղաքագիտություն սովորողների համար այն իմաստով, թե ինչպես չպետք է զբաղվել քաղաքականությամբ։ Կուսակցության առաջնորդի աբսուրդ մտքերը, 2013–ի և հաջորդող գործընթացները, որոնք հետևողականորեն փոշիացնելով ընտրազանգվածը, հասան այս վիճակին, այդ ամենի վկայությունն են։
Այժմ էլ կուսակցությունը չի կողմնորոշվում, թե ինչ է անելու ու ում հետ է համագործակցելու։ ՏԻՄ ընտրություններին չմասնակցելն անհասկանալի պատճառներով հիմնավորելն էլ առավել խորացրեցին կասկածներն առ այն, որ կուսակցությունում ինչ–որ մի բան այնպես չէ։ Իսկ այդ ամենի արդյունքները մենք տեսնում ենք հենց այսօր։ Եթե անցնող գումարման խորհրդարանում, չլինեին Զարուհի Փոստանջյանի ոչ այդքան բովանդակային ելույթները և քաղաքական հնարքները, ապա կարող էինք ընդհանրապես փաստել, որ խմբակցություն, որպես այդպիսին, գոյություն չուներ։ Ճշմարտության համար պետք է փաստեմ, որ Փոստանջյանի վերջին բացահայտումն իրոք անակնկալ էր ինձ համար։ Այս պարզաբանումով նա անում է հետաքրքիր քաղաքական և սկզբունքային քայլ՝ հանդես գալով միայն կուսակցության և կուսակցության գաղափարախոսության դիրքերից։ Անշուշտ, վերջնական կարող ենք դիտարկումներ անել միայն այն ժամանակ, երբ պրոցեսները ավարտվեն, սակայն հիմա արդեն կարող ենք պնդել, որ Փոստանջյանի սկզբունքայնությունը չէր խանգարի շատ տղամարդ քաղաքական գործիչների։
Ակնհայտ է, որ «Ժառանգությունը» միայնակ չի կարող հաղթահարել հինգ տոկոսի սահմանը։ Եվ սա է այն միակ պատճառը, որ կուսակցության որոշ գործիչներ դռնեդուռ ընկած փորձում են ձևավորել ինչ–ինչ դաշինքներ։ Առանց ակնոցի էլ հասկանալի է, որ նրանք իրենց առաջ իշխանափոխության կամ նման խորքային խնդիրներ չեն դրել։ Բնական է, որ յուրաքանչյուր ոք, ով հինգ տարի ճաշակում է ոչինչ չանելու ու դրա դիմաց փող ստանալու բերկրանքը, կուզենա, որ այն շարունակվի ևս հինգ տարի։ Ու միակ ստիմուլը դաշինքներից որևէ մեկում ներառվելու ու հաջորդ խորհրդարանում իրենց տեղն ապահովելու համար, կարող է լինել միայն դա։
Այստեղ է որ Փոստանջյանը գնում է կտրուկ քայլի՝ փաստացի հայտարարելով, որ մանդատի չի տենչում։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: