Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Захарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»
Видео

Խեցգետիններին մանր անախորժություններ են սպասվում․ մայիսի 1-ի աստղագուշակը

Խոյ: Օրը լի է հոգսերով: Շրջապատի մարդկանց խնդիրների լուծումը ձեզնից շատ ժամանակ կխլի: Ձեզ կդիմեն բոլոր նրանք, ովքեր կծուլանան ինքնուրույն գործել: Համբերատար կլսեք նրանց գանգատները և գործի կանցնեք, մինչդեռ ձեր սեփական ծրագրերը չիրականացած կմնան: Որքան էլ տարօրինակ է, բայց անձնական հարցերով այսօր չեք մտահոգվի: Խնայեք ինքներդ ձեզ: Հոգնածությունը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների: Մրսածության, վարակիչ հիվանդությունների վտանգը մեծ է: Ֆիզիկական ծանրաբեռնվածութունը ցանկալի չէ:

Ցուլ: Օրն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Սեփական հաջողություններն այսօր չեք նկատի, իսկ ձախողումները սրտին մոտ կընդունեք: Եվ միայն երեկոյան, վերլուծելով օրվա իրադարձությունները, կհասկանաք, որ ամեն բան այնքան էլ վատ չէ, հասել եք որոշ արդյունքների և արժեքավոր փորձ եք ձեռք բերել: Այսօր չարժե գործ ունենալ փաստաթղթերի հետ և հաշվետվություններ կազմել: Ցրված եք և հաճախ կարող եք վրիպումներ թույլ տալ: Հրաշալի օր է ընկերների կամ ընտանիքի անդամների հետ հանգստանալու, լավ ժամանակ անցկացնելու համար: Ուղևորությունները չեն ձանձրացնի: Երեկոյան կարող եք գործի դնել ձեր խոհարարական հմտությունները: Այսօր անգամ ամենաբարդ ուտեստները ձեզ մոտ հրաշալի կստացվեն:

Երկվորյակ: Փորձում եք լողալ հոսանքի ուղղությամբ, սակայն հիշե՛ք, որ այն ձեզ կարող է անսպասելի տեղեր հասցնել: Դժգոհելու առիթ չեք ունենա, քանզի օրը բավականին հետաքրքիր կդասավորվի, և դա հենց այն է, ինչ ձեզ պետք է: Այսօր առավել ցայտուն կդրսևորեք բնավորության այն կողմերը, որոնց վրա սովորաբար աշխատում եք ուշադրություն չգրավել, այդ իսկ պատճառով շրջապատի մարդիկ հնարավոր է՝ փոխեն ձեր մասին ունեցած կարծիքը: Չեն բացառվում սիրային հարաբերությունները, որոնք շատ հետաքրքիր ու անսովոր զարգացում կունենան:

Խեցգետին: Թեև մանր անախորժությունները չեն բացառվում, սակայն ընդհանուր առմամբ օրը հաջող կդասավորվի: Նրանք, ովքեր ղեկավար պաշտոն են զբաղեցնում, կարող են ենթակաների հետ փոխըմբռնման հասնել: Իսկ շարքային աշխատողներին կհաջողվի դրսևորել իրենց մասնագիտական հմտությունները և ապացուցել, որ արժանի են աշխատավարձի, ինչու ոչ, նաև պաշտոնի բարձրացման: Հնարավորություն կունենաք մեկընդմիշտ ազատվելու հակառակորդներից, ովքեր ժամանակին խոչընդոտել են ձեր մտահղացումների իրականացմանը: Նպատակահարմար օր է անշարժ գույքի հետ կապված խոշոր գործարքներ կնքելու համար: Տնային գործերը ձանձրալի չեն թվա, բացի այդ՝ մտերիմները սիրով կօգնեն ձեզ:

Առյուծ: Բարեհաջող օր է անձնական հարաբերություններին վերաբերող հարցեր պարզաբանելու համար: Կարող եք լուծել ոչ միայն սիրային, այլև ընտանեկան խնդիրները: Այսօր կես խոսքից հասկանում եք մարդկանց, կանխատեսում նրանց քայլերը: Հնարավոր են անսպասելի առաջարկներ: Նշանի շատ ներկայացուցիչներ առիթ կունենան զբաղվելու չափազանց հետաքրքիր և հեռանկարային գործերով: Ֆինանսական տեսանկյունից գործերն այնքան էլ լավ չեն: Դժվար թե հաջողվի ճիշտ որոշումներ կայացնել: Բարեբախտաբար, ձեր կողքին կան մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել: Վերջիններս կօգնեն ձեզ կողմնորոշվել և խուսափել սխալներից:

Կույս: Այսօր գործնական ոլորտում հնարավոր են որոշ տհաճ հայտնագործություններ: Կպարզվի, որ ձեր գործերն այնքան էլ կարգին չեն, որքան թվում է, և ծրագրերում մի շարք փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հաջողության հասնել: Այսօր օգնություն կստանաք այն մարդուց, ումից, անախորժություններից բացի, ոչինչ չեք ակնկալել: Օրվա առանձնահատկություններից մեկն էլ այն է , որ հնարավոր է սիրո խոստովանություն կամ առանձնակի ուշադրություն ձեզ համար ոչ համակրելի անձանց կողմից: Եվ եթե չստացվի նուրբ ձևով հասկացնել, որ անտարբեր եք, ապա կարող եք լուրջ հակառակորդներ ձեռք բերել:

Կշեռք: Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք: Այս ժամանակահատվածում կարող եք թույլ տալ սխալներ, որոնց շտկումը հետագայում շատ ջանքեր կպահանջի: Նոր գործեր սկսեք միայն այն դեպքում, եթե հուսալի աջակիցներ ունեք, ովքեր բազմիցս ապացուցել են ձեզ իրենց նվիրվածությունը: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն կզգան: Որոշ ժամանակ անց ուժերը կվերականգնվեն, և ձեզ ավելի լավ կզգաք:

Կարիճ: Օրվա առաջին կեսին փորձեք ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը: Նշանի շատ ներկայացուցիչների համար այս ժամանակահատվածը կարող է բարդ լինել, բայց նաև շատ օգտակար՝ արժեքավոր փորձ և գիտելիքներ ձեռք բերելու տեսանկյունից: Հնարավոր է հանդիպում այն մարդկանց հետ, ովքեր ժամանակին նեղացրել են ձեզ, ստիպել են տառապել : Կհասկանաք, որ նրանք դա միտումնավոր չեն արել և ցանկության դեպքում կկարողանաք վերականգնել հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի, սակայն եթե առավել զգուշավոր լինեք, ապա լուրջ դժվարություններ չեն ծագի: Հնարավոր են փոքր վնասվածքներ: Առողջական լուրջ խնդիրներ չեք ունենա:

Աղեղնավոր: Այսօր ձեռք կբերեք հակառակորդներ, քանզի ձեր մեկնաբանություններում շատ աննրբանկատ եք և կարող եք լուրջ վիրավորանք հասցնել առավել զգայուն մարդկանց: Կանանց հետ լեզու գտնել չի հաջողվի, անգամ եթե նրանց հանդեպ բարեկամաբար եք տրամադրված. վերջիններիս կթվա, թե դա ծուղակ է: Խուսափեք ֆինանսական հարցերում որոշումներ կայացնելուց, դրամական միջոցները ճիշտ տնօրինել այսօր չի ստացվի: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրելիի հետ շփվելու և համատեղ հանգիստ կազմակերպելու համար: Երեկոյան վնասվածքներ ստանալու հավանականությունը մեծ է, աշխատեք չտարվել սուր զգացողություններով:

Այծեղջյուր: Հաճելի օր է սպասվում: Ամեն բան հեշտ կտրվի, հնարավոր են մի շարք անակնկալներ, ամեն քայլափոխի հաջողությունը կժպտա ձեզ: Վերջերս անհանգստացնող խնդիրները շատ արագ կլուծվեն: Թեև գործնական տեսանկյունից օրն այնքան էլ խոստումնալից չէ, այնուամենայնիվ, երկարաժամկետ ծրագրեր կարող եք կազմել: Այսօր մեծ բավականություն կստանաք տնային գործերից, ձեր բնակավայրը կարգի կբերեք, որոշ փոփոխություններ կկատարեք: Միջոցառումների մասնակցելու հնարավորությունը բաց չեք թողնի և շրջապատի վրա անմոռանալի տպավորություն կթողնեք:

Ջրհոս: Օրը բավականին բարդ կդասավորվի, սակայն հաջողության հասնելու հնարավորություն, այնուամենայնիվ, կունենաք: Ամեն բան կախված է նրանից, թե ինչ համախոհներ կընտրեք և ում խորհուրդներին կհետևեք: Նոր ծանոթների հետ հարաբերություններում առավել զգույշ եղեք: Հակված եք գերագնահատելու մարդկանց, վստահել նրանց, ովքեր արժանի չեն դրան: Տնային գործերը շատ ժամանակ կխլեն: Չափից շատ մի ծանրաբեռնեք ինքներդ ձեզ, դիմեք հարազատների օգնությանը: Հնարավոր է գումարային շահույթ:

Ձկներ: Հանգիստ օր է սպասվում: Օրվա առաջին կեսին հաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք: Հրաշալի ժամանակահատված է ընկերների, համախոհների հետ շփվելու, արդիական խնդիրներ քննարկելու համար: Կհաջողվի նոր դաշնակիցներ ձեռք բերել, վերջիններս շատ անգամներ կօգնեն ձեզ դուրս գալ բարդ իրավիճակներից: Հրաշալի լեզու կգտնեք թույլ սեռի ներկայացուցիչների հետ: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման, ինքնազարգացման համար: Նշանի շատ ներկայացուցիչներ մեծ բավականություն կստանան հարազատների հետ շփումից: Սիրելիին հաճելի անակնկալ մատուցեք: Կարող եք չկասկածել, որ ձեր ջանքերը կգնահատվեն:

http://oratert.site