Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря Ованаванк
uncategorized

Էդգար Վարդանյան. «Իշխանությունների բիրտ ու ոչ համարժեք արձագանքը էլ ավելի ամրապնդեց շարժումը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյան–Սերժ Սարգսյան հանդիպումը տապալվեց: Սերժ Սարգսյանը լքեց հանդիպման վայրը, երբ Փաշինյանն ասաց, որ եկել է նրա հետ քննարկելու Սարգսյանի հրաժարականը։ Դահլիճը լքելուց առաջ Սերժ Սարգսյանը ասաց՝ «Դուք դասեր չեք քաղել Մարտի 1–ից»:

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի խոսքով՝ հանդիպումն աննախադեպ էր:

«Այն կայացավ համաժողովրդական հզոր ճնշման արդյունքում: Եթե չլիներ այդ հզորագույն ճնշումը, Սերժ Սարգսյանը չէր գնալու այդ հանդիպմանը: Նա ստիպված էր գնալ: Դրանով նա հիմնականում միջազգային հանրությանը, որոշ չափով էլ Հայաստանի աուդիտորիային ուզում էր ցույց տալ, որ ամենևին բռնապետ չէ, որովհետև բռնապետերը բանակցությունների չեն գնում բողոքի ցույցեր իրականացնող առաջնորդի կամ ղեկավարի հետ: Նա ցանկանում էր ցույց տալ, որ կոնստրուկտիվ է տրամադրված: Բայց թե՛ հանդիպման ընթացքը, թե՛ արդյունքը ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը չկարողացավ լուծել այդ խնդիրը, որը դրել էր իր առջև: Նախ բոլորը տեսան, որ նա իրավիճակին համարժեք մոտեցում չի կարողանում ցուցաբերել: Հետո շատ շատերը տեսան հասարակությանն ուղղված անուղղակի սպառնալիքը: Բացի դրանից՝ այս ամենի մեջ մարդիկ տեսան նաև թուլության նշան, տեսան, որ նա իսկապես շատ շփոթված է: Եվ ակնհայտ էր, որ նա չէր պատկերացնում, թե ինչպես կարող է այս բողոքի դեմն առնել և պահպանել սեփական իշխանությունը»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Էդգար Վարդանյանի դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանը կարծես սպառնում էր դիմել ամենածայրահեղ միջոցների՝ որպեսզի պահպանի իր իշխանությունը. «Դա ուժի սպառնալիքն է, որին զուգահեռ՝ նաև ուժի կիրառումը, ինչը մենք տեսանք հանդիպման արդյունքում. փաստացի հակաօրինական կերպով ոչ համաչափ ուժ կիրառվեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, նրանք հակաօրինական կերպով բերման ենթարկվեցին, քաղաքացիական դիմադրության արշավի առաջնագծում կանգնած ընդդիմադիր պատգամավորները առևանգվեցին և մեկուսացվեցին: Սա նշանակում է, որ նրանք փաստացի դիմել են վերջին միջոցներին, որ զսպեն բողոքի ալիքը: Այդ հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հաղթանակն էր և նա ցույց տվեց իր ինքնավստահությունը, ցույց տվեց, որ չի նահանջում իր պահանջներից: Մյուս կողմից էլ ցույց տվեց, որ պատրաստ է բանակցությունների, և այդ առումով կոնստրուկտիվ է տրամադրված: Իսկ իշխանությունների բիրտ ու ոչ համարժեք արձագանքը էլ ավելի ամրապնդեց շարժումը: Նպաստեց նաև նրան, որ բողոքողների, քաղաքացիական դիմադրության դիմողների քանակը մեծանա: Իշխանությունների ոչ ադեկվատ պահվածքից մարդիկ ավելի զայրացան, և ավելի ակտիվացան: Շատ ավելի մեծ շերտեր ներգրավվեցին շարժման մեջ: Փաստացի՝ գործողությունը հանգեցնում է հակագործողության: Ճնշումներն ու ռեպրեսիաները հակառակ էֆեկտը տվեցին: Դրանք կատարվում էին բողոքը զսպելու, քաղաքացիներին վախեցնելու համար, բայց ունեցանք հակառակ իրավիճակ»:

Նշենք, որ միջազգային արձագանքները ևս շարունակվում են: Մասնավորապես՝ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայտարարել է. «Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են հավաքներ անցկացնելու իրենց իրավունքներն իրացնելիս, անհապաղ պետք է ազատ արձակվեն»:

Հարցին, թե նման արձագանքներն ինչ քաղաքական հետևանք են ունենալու, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ակնհայտ է, որ Արևմուտքի կողմից իշխանություններին ուղղված ճնշումն ավելի է սաստկանալու: Արևմուտքն ավելի կարծր դիրքորոշում է որդեգրելու և հասկացնելու է իշխանություններին, որ նրանք չունեն արտաքին աջակցություն: Չեն արդարանալու այն հույսերը, թե Արևմուտքից կարող են ինչ–որ ռեսուրսներ ստանալ: Նրանք մեկուսացված են մնալու, եթե նույն կերպ շարունակեն: Իշխանությունները հիմա ծայրահեղ վիճակի մեջ են, բայց այս պահին, ժողովրդական խոսքով ասած, ուրիշ ճար չունեն: Նրանք դեռևս փորձում են դիմադրել՝ հույս ունենալով, որ միգուցե պատերազմի կամ արտակարգ դրություն մտցնելու պոտենցիալ սպառնալիքը կհանդարտեցնի մարդկանց և կթուլացնի բողոքը: Հույս ունեն, որ դրա արդյունքում կտրուկ գործողությունների կանցնեն, այլևս թույլ չեն տա, որ լուրջ բողոքներ լինեն և կպահպանեն իրենց իշխանությունը: Այդ դեպքում, բնականաբար, զրկվելու են Արևմուտքի աջակցությունից, նրանք նաև ներքին աջակցությունից են զրկվելու, այսինքն՝ որևէ հենարան չեն ունենալու. ակնհայտ է, որ Հայաստանի ներսում բազմաթիվ մտավորականներ, արվեստագետներ, բազմաթիվ քաղաքացիական ծառայողներ այլևս չեն հանդուրժում այս իշխանություններին և այս ապօրինությունները: Ակնհայտ է, որ չեն աջակցելու Սերժ Սարգսյանին ու նրա թիմին: Իրենք դա հասկանում են, և, ամեն դեպքում, մտածում են, որ ռեպրեսիաների միջոցով կարողանալու են երկարացնել իշխանությունը: Բայց նրանք սխալվում են: Ամենայն հավանականությամբ, նրանք նույն կերպ չեն կարողանալու շարունակել, և շարժումը պետք է որ հասնի իր նպատակին»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում