Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Захарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»
uncategorized

Ուսանողությանը կառավարելի դարձնելու ծրագիրը ձախողվում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում շարունակվում են արդեն ավելի քան մեկ շաբաթ առաջ սկսված հանրահավաքները, ակցիաները: Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ իրականացվող գործողությունների ծրագիրն օր օրի ավելի լայն շրջանակներ է ընդգրկում. Երևանի համայնքներից, մարզերից մինչև Սփյուռքի հայկական համայնքներ: Այս օրերին հավաքների ու ակցիաների անմիջական մասնակիցն են նաև ուսանողները: Զուգահեռ՝ նույն ուսանողների ու ցույցի մասնակիցների կողմից տարածվում են տեղեկություններ համալսարաններում առկա ճնշումների մասին: Օրինակ, որ ուսխորհուրդների նախագահներն արգելում են մասնակցել հավաքներին, ինչպես նաև՝ որոշ համալսարաններում անգամ արգելափակվում են Facebook–ը, Youtube–ը, «Ազատությունը»:

Կիրառվող սահմանափակումների վերաբերյալ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն իր բացատրությունն ունի:

«Ես այն մարդկանցից եմ, որ նման իրավիճակներին նայում եմ ավելի համընդհանուր ձևով: Մենք ոչ միայն պետք է քննարկենք, թե այս պահին ի՞նչ է տեղի ունենում, այլև պետք է փորձենք հասկանալ, թե ինչու այսպես եղավ: Որպես դասախոս` ասեմ, որ հատկապես վերջին տարիներին ուսխորհուրդները կուսակցականացան, և հնարավոր է, որ որոշակի ֆինանսական միջոցներ են ստացել: Բացի այդ, կարծես ուսանողների բաժանում կար: Այսինքն՝ ուսխորհուրդները փորձում էին դառնալ երիտասարդ կարիերիստների կենտրոններ: Եվ հասկանալի է, որ այս ընթացքում ուսանողության մի զգալի հատված անտեսված էր, հիասթափված, և իրենց դուր չէր գալիս ուսխորհուրդների այդ պահվածքը: Եվ հիմա փողոց դուրս եկած ուսանողները հիմնականում նրանք են, ովքեր անտեսվել են, արհամարհվել կամ էլ սկզբունքորեն չեն ցանկացել համագործակցել ուսխորհուրդների հետ: Պարզ է, որ այս իրավիճակներում ուսխորհուրդները պետք է փորձեն ինչ–որ սահմանափակող բաներ անել, որովհետև իրենց շատ գումար ու ռեսուրս է տրվել, որ ուսանողությանը կառավարելի դարձնեն: Հիմա այդ ծրագիրը կարծես ձախողվում է և պարզվում է, որ ուսանողությունը կառավարելի չէ և դուրս է եկել փողոցներ: Պարզ է, որ հիմա իրենք պետք է փորձեն սահմանափակումներ անել, որովհետև եթե ուսանողությունը դուրս է եկել վերահսկողությունից, ապա դա նաև այդ պրոյեկտի ձախողման մասին է խոսում»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետը:

Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ այն, ինչ հիմա է տեղի ունենում՝ բումերանգի էֆեկտ է:

«Այն անտարբերությունը, ֆինանսական վերաբերմունքը, որ տարիներ շարունակ մենք ցույց ենք տվել կրթության համակարգի նկատմամբ, այսօր բումերանգի նման հետ է գալիս: Այսինքն՝ եթե մենք լավ մոտեցում ցուցաբերեինք մեր դպրոցների, մեր երեխաների և ուսանողների նկատմամբ, նրանք միգուցե այս ձևով չըմբոստանային: Այս ըմբոստությունը կրթությունը քաղաքականացնելու բումերանգի էֆեկտն է: Հիմա լոզունգներ են հնչում, թե պետք չէ կրթությունը քաղաքականացնել: Բայց ո՞վ է սկսել այդ պրոցեսը: Տարիներ շարունակ կրթության համակարգը, այսպես ասած, քաղաքական խաղացող են դարձրել, իսկ հիմա մարդիկ հակառակ խաղն են խաղում: Այսինքն՝ այն, ինչ արվել էր իրենց հանդեպ, դրա պատասխանն են տալիս: Սա է խնդիրը»,– ընդգծեց նա:

Կրթության փորձագետը շեշտեց՝ բացի այդ, շատ զգույշ պետք է լինել:

«Ես չեմ հասկանում նաև այս բռնությունների իմաստը, որովհետև սա էլ կարող է հակառակ էֆեկտն ունենալ: Այսինքն՝ երիտասարդությունը այն սովետական երիտասարդությունը չէ, որ իրեն պատժես՝ խելոքանա: Բռնությունը կարող է ավելի բազմապատկել նրանց թիվը: Զուգահեռ՝ տեսնում ենք մի իրավիճակ, երբ իսկապես անհաղորդ են երիտասարդությանը: Նույնիսկ չեն տեսնում, թե ինչպես է գործում, ինչ է մտածում այսօրվա երիտասարդությունը: Պետք է զգույշ լինել՝ սովետական երիտասարդությունը չէ»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում