Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря Ованаванк
uncategorized

Ռուսական պրոպագանդան այլ բան չի կարող. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրապետությունում շարունակվում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ իրականացվող ցույցերն ու ակցիաները: Հայաստանում կատարվող իրադարձություններին անհաղորդ չէ նաև միջազգային մամուլը, ինչպես նաև միջազգային մի շարք կառույցներ:

Օրինակ՝ Աշխարհաքաղաքական վտանգների միջազգային վերլուծական կենտրոնը՝ «Foreign Brief»–ը, նշել է, որ Սերժ Սարգսյանի նշանակումը վարչապետի պաշտոնում կասկածի տակ է դնում Հայաստանի ժողովրդավարության կայունությունը: «Ֆրանսպրեսը»–ն էլ իր հրապարակման մեջ շեշտել է, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է ատամներով կառչած մնալ իշխանությանը և այս անգամ՝ արդեն վարչապետի պաշտոնում: Ռուսական լրատվամիջոցների մի մասի արձագանքը, սակայն, տարբերվում է արևմտյան լրատվամիջոցների գնահատականներից: Մի շարք ԶԼՄ–ներ իրենց հրապարակումներում անգամ համեմատական են անցկացնում «Մայդանի» հետ: Օրինակ՝ «Взгляд»–ն իր հոդվածը վերնագրել էր այսպես՝ «Новый армянский майдан раскачивают «грантоеды»»:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը «Փաստ»–ի հետ զրույցում շեշտեց, որ արևմտյան լրատվամիջոցները ժամանակին և համարժեք արձագանքեցին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

«Նշեցին, թե հատկապես ինչն է նման բողոքի ալիք բարձրացրել: Որևէ տենդենցիոզ բաներ արևմտյան լրատվամիջոցներում չկան: Այլ է իրավիճակը ռուսական լրատվամիջոցների պարագայում. «Ամերիկյան դեսպանատան ձեռք», «ԱՄՆ պետդեպարտամենտի ոտք», «Մայդան» և նման անսթափ հայտարարություններ: Կարծում եմ, այդուհանդերձ, նման գնահատականները Հայաստանի հանրության կողմից արհամարհվում են և բացի ծիծաղից, այլ բան չեն հարուցում: Ընդհանուր մեդիապատկերը սա է»,– ասաց քաղաքագետը:

Իսկ թե ինչպե՞ս է բացատրվում ռուսական ԶԼՄ–ների նման դիրքորոշումը, քաղաքագետը նշեց. «Դա պայմանավորված է ռուսական պետական մեդիամեքենայի նեոկայսերական ռեֆլեքսներով: Բացի այդ՝ տեսնում ենք, որ ռուսական ոչ բոլոր ԶԼՄ–ներն են տրվում նման ալիքի: Շատ թե քիչ լուրջ ռեսուրսները նման ոգով չեն անդրադառնում իրադարձություններին, այլ ուղղակի տեղեկացնում են, թե ինչ է տեղի ունենում: Օրինակ է «РБК» գործակալությունը: Պրոպագանդիստական, կայսերապաշտ և հետադիմական նման հիստերիա են բարձրացրել նաև որոշ ռուս քաղաքական գործիչներ: Ռուսական պրոպագանդան այլ բան չի կարող: Ռուսական մտածողությունը չի փոխվել: Ըստ նրանց՝ հնարավոր չէ, որ նորմալ մարդիկ ընդվզեն ոչ էֆեկտիվ ու արդեն հոգնեցրած, ոչ կոմպետենտ իշխանության դեմ: Ըստ նրանց՝ դա հնարավոր է միայն ամերիկյան միջամտությամբ կամ ամերիկյան դեսպանատան ձեռքով: Այդպիսի կոնսպիրոլոգիական մտածելակերպը բնորոշ է ռուսաստանյան քաղաքականությանը: Իրենք ամեն ինչ հենց այդ շրջանակներում են տեսնում»:

Ռուբեն Մեհրաբյանն այս ամենի համատեքստում կարևորեց հատկապես ԱՄՆ–ի պետքարտուղարության արձագանքը, որում մասնավորապես նշվել էր. «Մեզ ոգևորում է ցուցարարների մեծ մասի ու ոստիկանության հարգալից և պատասխանատու վարքի դրսևորումն այս վերջին մի քանի օրերի ընթացքում: Մենք անհանգստացած ենք, սակայն, ոստիկանության և ցուցարարների միջև երբեմն տեղի ունեցող բախումների մասին տեղեկությամբ, որի ընթացքում եղել են տուժածներ: Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել որևէ լարվածությունից կամ բռնի գործողություններից»:

Քաղաքագետի խոսքով՝ հայտարարությունը միանգամայն բխում էր իրավիճակից. «Այն բարեկամական էր և հայ–ամերիկյան հարաբերություններին հարիր: Ուղղակի զսպվածության կոչ արվեց՝ շարունակել բոլոր հարցերը կարգավորել խաղաղ ճանապարհով: Ի տարբերություն մեր որոշ պետական ինստիտուտների՝ ԱՄՆ պետքարտուղարությունն այդ ցույցերը դիտարկեց որպես ոչ թե անօրինական գործողություններ, այլ զուտ որպես իրավունքի իրացում: Իհարկե՝ եթե այդ ամենը խաղաղ ճանապարհով է: Բայց մենք տեսնում ենք, որ շարժման կազմակերպիչները շեշտում են, որ բացառապես խաղաղ և բռնությունը բացառող ու մերժող ճանապարհով պետք է հասնեն իրենց քաղաքական նպատակներին»:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում