Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Захарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»
uncategorized

Պետրոս Մակեյան. «Արդեն պրովոկացիոն փոքր խմբեր են պատրաստում, որ ներդնեն ժողովրդի մեջ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ ամիսներ առաջ տված հարցազրույցներից մեկում տեսակետ է հայտնել, որ եթե Սերժ Սարգսյանը առաջադրվի վարչապետի պաշտոնում, հասարակությունը կպոռթկա:

«Շատերը իմ այդ տեսակետը թերահավատությամբ, նույնիսկ հեգնանքով ընդունեցին, բայց հիմա արդեն տեսնում են, թե ինչ է կատարվում: Եվ դա պատահական չէ, քանի որ այս տարիների ընթացքում հասարակության մեջ այնքան շատ բացասական էներգիա է կուտակվել, որ պետք է մի տեղից դուրս գա: Եվ Նիկոլը կարողացավ այդ պոռթկումն իրագործել, և պետք է նրան ողջունել, իսկ թե ինչ է կատարվում Ազգային ժողովում, չեմ հետևում, քանի որ Հայաստանում արդեն 20 տարի է ընտրություն չի լինում, քանի որ ընտրական համակարգ չկա: Եվ դա պետք է արձանագրել»,– ասաց քաղաքական գործիչը:

Նրա կարծիքով դաշտում գործող բոլոր ակտիվ քաղաքական ուժերը, որոնք դեմ են այս համակարգին և Սերժ Սարգսյանի վարչապետությանը, հրապարակում են և ժողովրդի կողքին:

«Պարտադիր չէ, որ բոլորը ելույթ ունենան, որ երևա, թե ժողովրդի կողքին ենք: Այս պայքարը մի փոքր նման չէ մյուս հանրահավաքներին: Եվ ինչ կա որ, թող Նիկոլն էլ ոչ ստանդարտ ձևով շարժվի առաջ: Բայց կարծում եմ, որ ինչ–որ պահի նա կմտածի քաղաքական սոուսը ընդլայնելու, թանձրացնելու մասին: Եվ ճիշտ են այն դիտարկումները, որ պայքարի քաղաքական մասնաբաժինը պետք է ավելանա»,– ասաց Պ. Մակեյանը:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդը նշեց նաև, որ ապրիլի 16–ին, երբ ոստիկանությունը նռնակներ նետեց ժողովրդի վրա, երկու խնդիր էր ուզում լուծել, սակայն հաջորդ օրը պարզ դարձավ, որ այն հակառակ էֆեկտ է ունեցել:

«Ոստիկանությունը, հոգեբանական խնդիր լուծելով, ցանկանում էր վախի մթնոլորտ ձևավորել: Ինձ էլ էր հետաքրքրում, թե դա ինչ հետևանք կունենա ժողովրդի վրա՝ մարդիկ կավելանա՞ն, թե՝ կպակասեն: Հիմա տեսնում ենք, որ կրկնակի ավելացել են: Այսինքն, ինչքան ուզում է ուժ կիրառեն, նման պարագաներում արդեն գործում է ֆիզիկայի հայտնի օրենքը: Եվ ինչքան մեծացնեն ճնշումը, այնքան ավելի կմեծանա հասարակության հակազդեցությունը»,– ասաց Պ. Մակեյանը:

Քաղաքական գործչի կարծիքով իշխանությունները պետք է հասկանան, որ այլևս հնարավոր չէ նման կերպ շարունակել: Դրա համար էլ Հայաստանի Հանրապետությունում միայն Երևանը չէ, որ ոտքի է կանգնել:

«Եթե պետք է ժողովրդին ճնշեն, այդ դեպքում թող դիմեն Ալիևի օգնությանը, որովհետև նույն ոճով են վարվում ժողովրդի հետ, ինչպես Ալիևը կվարվեր: Եվ քանի դեռ իշխանություններն իրենց առողջ բանականությունը չեն կորցրել, պետք է հասկանան, որ այսպես շարունակելը և՛ երկրի պետականությունը կվտանգի, և՛ իրենց ֆիզիկական գոյությունը: Պետք է հաշվի առնել, որ եթե ժողովուրդը ոտքի կանգնի, ապա ոչինչ այլևս չի կարող կանգնեցնել նրան»,– ասաց Պ. Մակեյանը:

Եվ դա է պատճառը, որ ժողովուրդը իշխանություններից ձերբազատվելու համար ժամանակ առ ժամանակ ոտքի է կանգնում, բայց ամեն անգամ ստացվում է այնպես, որ նրանցից ազատվել չի կարողանում:

«Ինչքան կարելի է չհասկանալ, որ ժողովրդի ձայնը ապրանքի վերածել ու գնել չի կարելի: Եվ բոլոր նրանք, ովքեր նման կերպ են վարվում ժողովրդի հետ, այդ ժողովրդին սննկացրել են ու դրա հաշվին են օլիգարխներ դարձել: Հիմա էլ փորձում են նրանց ձայնն ապրանքի ձևով գնել»,– ասաց Պ. Մակեյանը:

Խոսելով երեկ ԱԺ–ում վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյան–ընդդիմություն հարց ու պատասխանի մասին, նա կարծիք հայտնեց, որ սուր հարցերն ու վարչապետի թեկնածուի հասցեին հնչեցված քննադատություններն ընդամենը թատերականացված ներկայացում է եղել:

«Բոլորն էլ իրենց պահվածքի պատճառով ուզում են մի ձևով իրենց դեմքը փրկել: Բոլորն էլ հայտարարել են, որ եթե ժողովրդի հանդեպ բռնություն գործադրեն, նրանք ժողովրդի կողքին կլինեն:Բայց այսօր ամբողջ օրը ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում ժողովրդի հանդեպ, բա ո՞ւր են, չեն գալիս, մտել են Ազգային ժողով ու դուրս չեն գալիս: Մենք տեղեկություն ունենք, որ արդեն պրովոկացիոն փոքր խմբեր են պատրաստում, որ ներդնեն ժողովրդի մեջ»,– ասաց Պ. Մակեյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում