Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Захарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»
uncategorized

Կարկտաբեր ամպերը մշակող, կարկուտն անձրև դարձնող համակարգ է ներդրվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»–ի զրուցակիցն է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը

– Պարոն Հարությունյան, այս տարի նախարարության կողմից մշակվե՞լ է ինչ–որ ծրագիր գյուղացիների բերքն ու այգիները կարկտից պաշտպանելու համար: Այն, որ հակակարկտային կայանները չնչին ազդեցություն են ունենում, արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ:

– Այս ուղղությամբ պետությունն իրականացնում է պիլոտային ծրագիր: Արտակարգ իրավիճակների նախարարությունն արդեն հիմնականում պատրաստ է, կիրառում է հրթիռային համակարգ, որը մշակում է կարկտաբեր ամպերը: Վերլուծությունները ցույց են տալիս, որ կարողանում է ապահովել մինչև 80% արդյունավետություն: Մշակելուց հետո կարկուտը դառնում է անձրև, այլ ոչ թե՝ ամպերն այս կողմ, այն կողմ են տանում:

Կայանները հիմնականում տեղադրված են Արագածոտնի մարզում, Աշտարակ քաղաքի մոտ և դեպի մի փոքր ներքև՝ Արմավիր: Մոտ 60 համայնքի տարածք պաշտպանվելու է այս կերպ: Ծրագիրն առաջին անգամ է գործարկվում Հայաստանում: Ծրագրի առաջին փուլն է, արդյունավետության վերլուծությունը կշարունակենք: Նախատեսվում է մոտակա 1–2 տարում ամբողջ հանրապետությունը դրանով փակել:

Նախարարությունն իրականացնում է նաև մեկ այլ ծրագիր, որով կարկտապաշտպան ցանցեր կտեղադրվեն: Կկատարվի վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում, գյուղացին վարկը կարող է ստանալ ընդամենը 2%–ով և մինչև 7 տարի ժամկետով: Այս տարի նախատեսված է կարկտապաշտպան ցանցերով պատել շուրջ 1000 հա խաղողի այգիներ և 350 հա պտղատու այգիներ:

Նշեմ, որ Լոռու մարզում էլ հիմնվում է իտալական սարքավորումներով կարկտապաշտպան ցանցի արտադրություն, որը թույլ կտա ավելի մատչելի գներով ձեռքբերել նման ցանցեր:

– Հայաստանյան գյուղատնտեսության առաջնային խնդիրներից է նաև ոռոգման ջրերի պակասը: Այս տարի ձյունառատ ու անձրևառատ չէր: Ամռանը գյուղացիներն էլ ավելի մեծ խնդիրներ կունենա՞ն, թե նախարարությունն ամեն դեպքում օգնության ինչ–որ տարբերակներ մշակել է:

– Հիմնականում այն տարածքներում, որտեղ դաշտավարությունը, հողագործությունն ու երկրագործությունը անջրդի է, այս պահին խնդիր չունենք, ցանքերը կատարվում են ըստ գոտիների, տեղումներ կան, ծլման հետ կապված խնդիր չկա, նորմալ գարուն է:

Ինչ վերաբերում է Արարատյան հարթավայրին՝ Արմավիրի և Արարատի մարզերին, որտեղ հիմնականում առանց ոռոգման ջրի հնարավոր չէ, փորձել ենք հնարավորության սահմաններում մեղմել սակավաջրության խնդիրը: Որտեղ ջրի հետ կապված ռիսկայնությունը մեծ է, նոր խորքային հորերի տեղադրում և որոշների վերագործարկում է կատարվել: Բացի այդ, ապրիլ–մայիս ամիսներին թերևս անձրևներ կլինեն:

– Սերմերի ու սերմացուի խնդիր նույնպե՞ս չունեն գյուղացիները:

– 1500–1600 գարնանացան գարու սերմացու արդեն իսկ տրամադրվել է մարզերին սուբսիդավորված գներով և նախապես վճարելու պայմանով: Ոչ մի դրամ պարտք չկա: Հայտերը ներկայացնելուց երկու–երեք օրվա ընթացքում սերմը ուղարկվում է: Բավական մեծ քանակությամբ կերային մշակաբույսերի՝ առվույտի, կորնգանի սերմացուներ են իրացվել, մոտ 280 տոննա: Սա լավ է այն առումով, որ ոչ միայն ցանքաշրջանառության խնդիր է կարգավորվում, այլև՝ կերարտադրության խնդիր անասնապահության համար:

Գարնանացան ցորենի սերմացուի մոտ 100 տոննադ ծրագրով իրացվել է, որը հնարավորություն է տվել որոշակի առումով աշնանացանի պակասը լրացնել: Այսօր մենք ստացել ենք ոլոռի, ոսպի, սիսեռի՝ հիմնականում էլիտային սերմացուներ, որոնք տրամադրվելու են փորձառու սերմարտադրողներին՝ հանրապետությունում դրա արտադրությունը ավելացնելու ու հետագայում ցածր ինքնարժեքով հողօգտագործողներին տրամադրելու նպատակով: Նախատեսում ենք ավելացնել բարձրարժեք մշակաբույսերի ցանքատարածությունները, որոնց կարիքը հանրապետությունում շատ կա, և հնարավորության սահմաններում փոխարինել ներկրումը տեղական արտադրությամբ:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում