Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» Через Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении
Досуг

«Մամ ջան արի ինձ փրկի». Ղարաբաղում զորամասերից մեկում սպան զինվոր է բռնաբարել

Այս մասին Forrights.am-ին պատմեց զինծառայողի մայրը: «Տղաս զորակոչվել է հունվարի 15-ին: Առաջին զանգը ամսի 18-ին ա եղել, արդեն Մարտակերտում էր: Ասեց՝ մամա ջան, ես էս ինչ տեղն եմ, երկրորդ անգամ զանգեց, դեռ կարանտինի մեջ էր՝ բա, մամա, արի ինձ փրկի»:

Մի քանի անգամ որդին զանգել է և օգնության է կանչել մորը, սակայն, չի պատմել, թե ինչ է կատարվել իր հետ: Զինվորական երդման օրը մայրը տեսել է որդուն: «Նեղված վիճակում էր։ Ասում եմ՝ բալես, ինչ ա եղել, չի ասում, մենակ ասում է՝ օգնի ինձ: Ախր, ինչ ա եղել, իմանամ, որ օգնեմ:

Վերջը երկու օր անց մի կերպ պատմեց, որ իր անմիջական հրամանատարը իրեն «ադյալի» մեջ փաթաթել, ծեծել ա, 4-ից 5 օր հետո էլ բռնաբարել ա։ Սկզբում ծեծել ա, հետո բռնաբարել»: Զինվորի մայրը պատմում է, որ բռնաբարությունները պարբերաբար բնույթ են կրել: «Դրանից հետո էլի եղել է մի 4-5 անգամ: Ինձ ասում էին՝ երեխեդ կապված ա քեզ, դրա համար նվնվում ա», — պատմում է նա:

Բղավելով է խոսում, դեպքի մասին հիշելով, կարմրում է, շնչակտուր է լինում: «Փաստորեն, տղաս էդ վիճակով «պրիսյագ» է ընդունել փետրվարի երեքին: Ինձ ասեց՝ մամա ջան, ես չգիտեմ, ոնց եմ ապրելու, հիմա դու կթողես, կեթաս, ինքը ինձ կսպանի», — ասում է զինվորի մայրը:

Որդին նրա աչքին ճնշված, վախեցած տեսք է ունեցել: Մայրը որդուն անմիջապես տարել է զորամասի հրամանատարի մոտ: «Ասեցի՝ տղա ջան, լրիվ պատմում ես: Ես դուրս եկա սենյակից, չէի կարող լսել», — ասում է կինը: Հրամանատարը զարմացել է, որ նման բան կարող էր տեղի ունենալ: «Մենք բոլոր զինվորներին մեր երեխեքի չափ ենք սիրում», — ասել է նա:

Հայաստանի քննչական կոմիտեի երրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցված սեքսուալ բնույթի գործողություններ իրականացնելու փաստով: Զինծառայողը տուժող է ճանաչվել: Նրան ապօրինաբար, առանց որևէ իրավական հիմքի փետրվարից մինչ օրս պահում են ռազմական ոստիկանությունում, իսկ բռնարարքի մեջ կասկածվող կապիտանը ազատության մեջ է և շարունակում է կատարել իր ծառայողական պարտականությունները:

Տեղեկանալով, որ որդին պահվում է ռազմական ոստիկանությունում, մայրը փետրվարի կեսին նամակով դիմել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, հայտնել է նրան դեպքի մասին, պահանջելով որդուն ռազմական ոստիկանությունից անհապաղ հանել և տեղափոխել Հայաստան, սակայն մինչ օրս նախարար Վիգեն Սարգսյանը չի պատասխանել զինվորի մորը: Փաստ է, որ նախարարը գիտի դեպքի մասին, տեղյակ է, որ զինծառայողին անօրինական ձևով պահում են ռազմական ոստիկանության մեկուսարանում, և ոչինչ չի ձեռնարկել, նշում է forrights.am-ը:

Տեղյակ լինելով այս ամենին՝ նախարարը հանցավոր անտարբերություն է ցուցաբերում: Կապիտան Գ-ն ժխտում է սեռական բռնությունների մասին տեղեկությունը, երդվում է երեխաների և ծնողների արևով: «Իմ 28 տարվա կյանքում սա ամենաանհեթեթ թեման է: Եթե ճանաչեիք իմ ընտանիքին, իմ ծնողներին, իմ ընկերներին, դուք հիմա կգայիք, որ ինձ հետ ծանոթանայիք», — ասաց նա forrights.am-ի հետ հեռախոսազրույցում:

Եթե այդպես է, ինչո՞ւ էր պետք այդ տղային ձեզ անվանարկել, նորակոչիկ, մի քանի օր բանակում ծառայած, ի՞նչ նպատակ էր հետապնդում: Forrights.am-ի այս հարցը Գ-ին հանեց հունից: «Ես տղա չեմ անվանի նրան, եթե մի տղա, որը ի ծնե տղա է, տղան միայն օրգանիզմի հատկանիշներով չի որոշվում, ի վիճակի է նման մեղադրանքներ ներկայացնել…Ես շատ խիստ եմ իմ վաշտի զինվորների հետ: Նա ամեն ինչ կարող էր ասել, բանակային ծառայության դժվարություններից խուսափելու համար»:

Meganews.am-ը դեպքի մասին մանրամասներ պարզելու նպատակով կապվեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության փաստաբան Հայարփի Սարգսյանի հետ, ով պաշտպանում է զինծառայողի շահերը: «Իմ վստահորդը դեպքի վերաբերյալ հաղորդում է տվել հանցագործության մասին և գտնվելով ռազմական ոստիկանությունում փոխել է իր նախնական ցուցմունքը, հերքել է նախորդ ցուցմունքներում հայտնածը, և առավել քան ակնհայտ է, թե ինչպիսի հանգամանքներում նա կարող էր փոխել իր ցուցմունքները»,-ասաց Հայարփի Սարգսյանը:

Փաստաբանը հրաժարվեց այլ մանրամասներ հրապարակելուց, քանի որ անհանգստանում է իր վստահորդի կյանքի և անվտանգության համար: «Ես ավելի լուրջ եմ վերաբերվում այս գործին և հարկ եղած դեպքում վարույթն իրականացնող մամնին կուղարկեմ ապացույցները, ոչ թե Արծրուն Հովհհանիսյանին»,-ասաց փաստաբանը: Նրա խոսքով՝ դեպքի իսկությունը հաստատող փաստերն ու ապացույցները ավելի քան խոսուն են:

 

Մանրամասներն՝ այստեղ: