Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» Через Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении
Досуг

«Ես ուզում եմ հաղթել». Սրբուկը՝ «Ուկրաինայի ձայնի» բերած հաջողության, սպասվող ելույթի և արտերկրում հանդիսատես ձեռք բերելու մասին

Երգչուհի Սրբուհի Սարգսյանը` Սրբուկը, ով այս շրջանում ներկայանում է «Ուկրաինայի ձայնը» նախագծում և համարվում է մրցույթի ֆավորիտներից մեկը, նոր ֆոտոշարք ունի։ Կարճ ժամանակով Հայաստան եկած Սրբուկը ֆոտոշարքը տրամադրել է Tert.am Life–ին ու պատմել նոր աշխատանքի, «Ուկրաինայի ձայնի» բերած հաջողության և արտերկրում կարիերան շարունակելու հեռանկարի մասին։

Ավելի մանրամասն ՝ այստեղ

 

«Ֆոտոշարքում ներկայացել եմ առանց դիմահարդարման։ Շեշտը դրված է իմ բնական վիճակի, անկեղծության վրա։ Դեմքիս գրված են այն բառերը, որոնցով ես առաջնորդվում եմ կյանքում։ Իրականում, այդ բառերն ավելի շատ են, սակայն ամբողջը դեմքիս գրված գեղեցիկ չէր լինի, ընտրել եմ ամենակարևորները` լույս, հավատ, բարություն և այլն։ Ավելի ուշ պարզ կլինի, թե ինչու է արվել այս ֆոտոշարքը»,– ասաց նա ու հավելեց, որ սրանք երգի բառեր չեն, ոչ էլ իր հաջորդ ելույթի հետ են կապված։

 

Ինչպես հայտնի դարձավ Սրբուհու նախորդ ելույթից հետո, հաջորդ անգամ երգչուհին կատարելու է հայերեն երգ։ Թե ինչ երգ է ընտրվել, Սրբուհին բացահայտելու իրավունք չունի, սակայն հայտնեց, որ շատ բաներ փոխվել են։ «Որոշվել է այլ վիճակ ստեղծել։ Լինելու է շատ հայտնի ու ժամանակակից փոփ երգ։ Ես ավելի շատ ծանր երգեր էի երգում։ Ինձ համար ընտրում էին այդպիսի երգեր, որպեսզի ցույց տայի ձայնիս հզորությունը։ Այս անգամ այլ վիճակ է լինելու»,– ասաց երգչուհին։

 

 

 

Հաջորդիվ Սրբուհին պայքարը շարունակելու է ուղիղ եթերում։ Երիտասարդ երգչուհու համար սա շատ պարտավորեցնող է։ «Միայն այն, որ դու ազգիդ ես ներկայացնում, շատ պարտավորեցնող է։ Ամեն անգամ բեմ բարձրանալիս զգում եմ այդ ուժը, որպեսզի լավ ներկայացնեմ ազգս։ Ուղիղ եթերներն ավելի բարդ են, պետք է շատ աշխատեմ, որպեսզի այդ ամենը հաղթահարեմ, սակայն մրցույթի բնույթը նաև այն է, որ կարողանաս հավաքել քեզ ու վստահել ուժերիդ։ Իմ գերնպատակը ազգս լավ ներկայացնելն է»,– նշեց երգչուհին, ում Հայաստանի հանդիսատեսը բավականին մեծ ուժ է տալիս։ Հիմա նրա անունը Հայաստանում կրկին թնդում է այնպես, ինչպես տարիներ առաջ, երբ մասնակցում էր «X Factor»–ին ու իրեն 1 քայլ էր բաժանում հաղթանակից։

 

Սրբուհին համարվում է «Ուկրաինայի ձայնի» հիմնական ֆավորիտներից մեկը և անկեղծ խոստովանում է, որ գնում է դեպի հաղթանակ։ «Իհարկե, եթե մասնակցում եմ մրցույթի, մտածում եմ հաղթանակի մասին։ Ինձ համար անընդունելի է, երբ ասում են` մասնակցում եմ մրցույթին ճանաչում ձեռք բերելու համար, իսկ հաղթանակը կարևոր չէ։ Կարծում եմ, եթե մասնակցում ես մրցույթի, պետք է անես առավելագույնը և ցույց տաս, որ, ինչու ոչ, արժանի ես հաղթանակի։ Թե ամեն ինչ ինչպես կդասավորվի, երկրորդական է, բայց դու պետք է պայքարես հաղթանակի համար։ Ես ուզում եմ հաղթել և բոլոր ելույթներում փորձում եմ ցույց տալ դա։ Այս մրցույթին մասնակցելու համար շատ բան եմ արել և անում, դրա համար ինձ համար շատ կարևոր է, ինչու ոչ, հաղթել այս մրցույթում»,– ասաց երգչուհին։

 

 

 

Սրբուհու համար ոգևորիչ է այն հանգամանքը, որ իրեն սատարում են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ «Ես մտածում էի, որ Հայաստանից ավելի շատ արձագանք կլինի, սակայն հաճելիորեն զարմացա, որ Ուկրաինայից շատ մարդիկ են սատարում ինձ։ Այնպիսի ոգևորիչ խոսքեր են գրում Ինստագրամով, որ և՛ զարմանում եմ, և՛ ուրախանում, որ օտարազգի մարդիկ կարող են այդքան ոգեշնչել այլ ազգի ներկայացուցչի։ Շատ ուրախ եմ, որ բացի իմ հայրենակիցներից, աշխատանքս գնահատում են նաև այլազգիներ։ «Ուկրաինայի ձայնը» ցուցադրում են նաև ԱՄՆ–ում, որտեղից ևս շատ նամակներ եմ ստանում։ Սկզբում զարմանում էի, երբ ԱՄՆ–ից նամակներ էին գրում, հետո պարզվեց, որ այնտեղ էլ են ցուցադրում նախագիծը»,– ուրախությամբ նշեց երգչուհին։

 

Հիմա Սրբուհուն նկատում են նաև Հայաստանից դուրս։ Նրանից հետաքրքրվեցինք, թե որտեղի հետ է կապում իր ապագան։ «Ես որտեղ էլ լինեմ` Հայաստանում, թե այլ երկրում, ներկայացնելու եմ իմ ազգին։ Միշտ ասելու եմ, որ հայ եմ։ Թե իմ մասնագիտական ճանապարհն ինչպես կդասավորի, դեռ չեմ կարող ասել։ «Ուկրաինայի ձայնն» այն դաշտն է, որը կարող է ճանապարհ բացել դեպի այլ երկրներ։ Ես դրանում համոզվեցի ու շատ ուրախ եմ։ Արդեն իսկ շատ առաջարկներ եմ ստացել դրսից, ինչն ինձ շատ է ոգևորում։ Բնականաբար, եթե մեծ առաջարկ ունենամ, չեմ կարող հրաժարվել։ Եթե հնարավորություն լինի, պետք է օգտագործել։ Մենք շատ արտիստներ ունենք արտերկրում, ովքեր իրենց գործունեությամբ ճանաչում են բերել Հայաստանին։ Պետք է պայքարես, որ ավելի շատ իմանան ու խոսեն ազգիդ, հայրենիքիդ մասին»,– եզրափակեց երգչուհին։