Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк прошел международную сертификацию в области защиты клиентов Гимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Апрельским бенефициаром инициативы Сила одного драма стала НПО Давидбековские игрыСуд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормыUcom и Impact Hub Yerevan запускают третий этап программы поддержки зелёных инноваций Юнибанк запустил реферальную акцию «Приглашай друзей и получай бонусы»Team Holding: завершён второй этап размещения долларовых облигаций. Андеррайтер - Freedom Broker Armenia Минус $5,1 млрд за год, долг $14,5 млрд, 74% реэкспорта: арифметика катастрофы Армении«Другу» срочно нужны деньги! IDBank предупреждает об эксплуатации доверия в социальных сетях«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»Ucom представляет услугу виртуального облачного сервера VPSДжей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»IDBank представил инновационные решения для сектора МСП на региональной конференции Союза банков АрменииАрмения–Иран. Сильное партнёрство государств и общность ценностей народов. Арман ВарданянГенпрокурор РА и временный поверенный в делах США обсудили возврат средств от продажи особняка экс-министра финансовМинтруда Армении представило на общественное обсуждение проект жилищного обеспечения многодетных семейВ Армении повысят уровень защиты прав потребителей: Обсуждение законодательного пакетаАрмянский национальный конгресс: С усилением Ирана мир наступает и для АрменииЦены на газ в Европе упали на 18,5% на фоне временного перемирия между США и ИраномЖенщина сорвала джекпот в 1 млн. долларов, используя одну и ту же комбинацию чисел на протяжении многих летТрамп принял 10 требований Ирана перед двухнедельным перемириемДо 25% idcoin при покупке авиабилетов с премиальными картами IDBankNHK: негативное влияние ситуации в Персидском заливе на экономику сохранитсяАрмения приветствовала резолюцию ГА ООН о создании, реализации и пересмотре мандатовНа дороге Сисиан-Горис грузовик вылетел в кюветIDBank и Idram рядом с НПО «Матемик»IDBank — участник региональной конференции Союза банков АрменииЮнибанк примет участие в выставке Leasing Expo 2026
Видео

Հանել է վարտիքը, համբուրել է, ապա ինքն է մերկացել, սեռական օրգանը հպել է աղջկա մարմնին...Կոտայքում 52-ամյա տղամարդը իր տանը բռնաբարել է հարևանի 15-ամյա աղջկան, որից հետո...

Մանրամասն`Այստեղ.


Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ ավարտվել է Սաշա Ա.-ի գործի դատական քննությունը։

52-ամյա Սաշա Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով՝ անչափահաս՝ 15-ամյա հիվանդ աղջկա նկատմամբ, նրա անօգնական վիճակն օգտագործելով ու նրա կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունիսի 12 –ին, ժամը 15-ն անց 30-ի սահմաններում Սաշա Ա.-ն իր բնակարանի մուտքի մոտ հանդիպել է հարևանությամբ բնակվող, 2000 թվականի հուլիսի 30-ին ծնված, մտավոր հետամնացություն ունեցող անչափահաս Մերիին (անունը փոխված է)։

Ըստ մեղադրանքի՝ «քաջ տեղեկացված լինելով աղջկա՝ հիվանդագի վիճակում գտնվելու հանգամանքի վերաբերյալ… Սաշա Ա.-ն օգտվել է նրանից, որ հիվանդ աղջիկը չի գիտակցում դիմադրելու անհրաժեշտությունը, զրկված է պաշտպանական գործողությունների դիմելու կարողությունից, նրա կրծքերը սեղմելով՝ հրավիրել է իր բնակարան…»։ Աղջիկը, չգիտակցելով Սաշա Ա.-ի իրական նպատակները, ընդունել է նրա առաջարկը, նրա ուղեկցությամբ մտել է նրա տուն։

Սաշա Ա.-ն փակել է բնակարանի դուռը, աղջկան տարել է ննջասենյակ, նստեցրել է մահճակալին։ Ապա նրա կամքին հակառակ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ՝ մերկացրել է աղջկա ոտքերը, սեղմել է ազդրերը, ձեռք է տվել սեռական օրգաններին, շոյել է կուրծքը, հանել է վարտիքը, համբուրել է, ապա ինքն է մերկացել, սեռական օրգանը հպել է աղջկա մարմնին, պահանջել է, որ նա բռնի այն…, բայց աղջիկը չի համաձայնել…

Այնուհետև, երբ աղջիկը նստած է եղել հյուրասենյակի բազկաթոռին, Սաշա Ա.-ն մերկ մոտեցել է նրան, շարունակել է սեքսուալ բնույթի գործողությունները՝ անտեսելով աղջկա անհամաձայնությունը…

Ամբաստանյալ Սաշա Ա.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել։ Նա հայտնել է, թե 52 տարեկան է, երբեք նման արարք չի կատարել ու չի կատարի։ Ինքը դաստիարակվել է նորմալ ընտանիքում, ամուսնացած է, ընտանիք ու երեխաներ ունի։

Իր բնակարանը երկու սենյականոց է։ Այնտեղ ինքն ապրում է 1972 թվականից։ Տուժող ճանաչված Մերիի ընտանիքն իրենց շենքում ապրում է 2016 թվականից։ Ինքն ուսի շրջանում դաջվածք ունի խաչի տեսքով…

Դեպքի օրը՝ ժամը 15-ն անց 30-ի սահմաններում, ինքը հոր տանից եկել է իր տուն, մտել է ներս, դուռը փակել ու պառկել է քնելու։ Չի կարող ասել՝ ինչքան է քնել, երբ դուռը թակել են։ Ինքը բացել է դուռը։ Հարևանի հարսը հարցրել է՝ Մերին իր տա՞նն է։ Ինքն էլ ասել է՝ Մերին իմ տանն ի՞նչ գործ ունի։ Ասել է՝ կարող եք ներս մտնել ու ստուգել։ Իր տուն չեն մտել ու չեն ստուգել։

Ինքը դուռը ծածկել է, բանալիով չի փակել, հագուստով էլ պառկել է քնելու։ Որոշ ժամանակ անց դուռը նորից թակել են։ Ինքն արթնացել ու տեսել է, որ Մերին իր կողքին է։ Զարմացած հարցրել է՝ ի՞նչ ես անում իմ տանը։ Նա վախեցած է եղել, պատասխանել է, որ դուռը չբացի։ Իր զգեստապահարանում տեղ չկա, ինքն այնտեղ մարդ մտցնել չէր կարող։

Ինքը Մերիին ասել է, որ չի կարող դուռը չբացել, բռնել է նրա ձեռքից ու գնացել է դուռը բացելու։ Մտածել է՝ Մերիի վրա նրա տնեցիները խոսել են, նա էլ վախեցել ու եկել է իր տուն։ Երբ Մերիի ձեռքը բռնած դուռը բացել է, տեսել է, որ Մերիի եղբայրն է դուռը թակում։ Հարցրել է՝ քույրդ ի՞նչ գործ ունի իմ տանը։ Տղան ասել է՝ չգիտեմ։ Նա ասել է, որ իրենք ոստիկանություն են կանչել։ Երբ ինքը մտել է Մերիենց բնակարան, նրա հայրը «հասել է» իր վրա, հարցրել է, թե երեխային ինչո՞ւ էր տարել։ Մերին իր ներկայությամբ ոչինչ չի ասել։ Ինքը տարել-ցույց է տվել իր անկողինը, որի վրա ոչ մի հետք չկար։ Հետո իրեն տարել են ոստիկանություն, ինքը բացատրություն է տվել։ Որոշ ժամանակ անց քննիչից իմացել է, որ գործ է հարուցվել…

Ինքը դեպքի օրը հոր տանը մի քանի բաժակ խմել էր, բայց հարբած չէր՝ հստակ պատկերացնում էր՝ որտեղ է, ինչ է անում… Ինքը տաքսի է վարում, հիմնականում չի խմում…

Իր համար զարմանալի է, որ հարևանուհիներից մեկը ցուցմունք է տվել, թե տեսել է՝ ինքն ինչպես է Մերիի հետ մտել տուն։ Ինքը մենակ է տուն մտել ու պառկել է քնելու… Երբ երկրորդ անգամ է պառկել քնելու, դուռը բանալիով չի փակել, այդ ժամանակ էլ երևի Մերին մտել է իր բնակարան։ Նա իր մարմնի վրայի դաջվածքը կարող էր տեսած լինել նախկինում, երբ առանց վերնաշապիկի դուրս էր եկել մուտք…

Նախաքննության ընթացքում էլ Սաշա Ա.-ն իրեն մեղավոր չի ճանաչել։ Նա հայտնել է, թե կինն ու մի որդին Ռուսաստանում են, մյուս որդին պատիժ է կրում Հայաստանում։

Երբ ինքն արթնացել ու իր ննջասենյակում տեսել է Մերիին, նա շատ վախեցած էր, խնդրում էր, որ դուռը չբացի, նույնիսկ փորձում էր մտնել զգեստապահարանի մեջ, բայց ինքը թույլ չի տվել, նրա ձեռքը բռնած՝ տարել է միջանցք, բացել է բնակարանի դուռը…

Ինքը ոստիկանությունում է իմացել՝ ինչեր է ասել Մերին։ Բայց դա իրականությանը չի համապատասխանում, ինքը նման բաներ չի արել…

Տուժող Մերին հայտնել է, թե սովորում է երևանյան դպրոցում, բայց հիմնականում դպրոց չի գնում։ Իրենց հարևանությամբ ապրող Սաշային հաճախ է տեսել խմած։ Դեպքի օրը մայրը աշխատանքի էր գնացել, եղբոր կինը բարձրացել էր հարևանուհու տուն՝ օգնելու։ Ինքը հարսի հեռախոսով խոսել է մոր հետ՝ միջանցքում կանգնած։ Տան դուռը բաց էր։ Եկել է Սաշան, իրեն բարևել է, իր անունը տալով՝ կանչել է դռան մոտ։

Նա միանգամից ձեռք է տվել իրեն, շարժել է իր կրծքերը, ինքն ասել է, որ նա չանի։ Հետո Սաշան բացել է իր դուռը, հարցրել է՝ ինքը ներս կմտնի՞։ Ինքն էլ ասել է՝ հա։ Իր հագին տրիկո էր ու վերնազգեստ։ Սաշան իրեն ներս է տարել, նստեցրել է մահճակալին, համբուրել է կրծքերը։ Հանել է իր տրիկոն, վերնազգեստը։ Համբուրել է իրեն՝ ոտքերի արանքը, ցավեցրել է, համբուրել է իր հետույքը, ձեռք է տվել, մոտեցրել է սեռական օրգանը։ Ինքը ձեռք չի տվել նրան, Սաշան իրեն վախեցրել է, ինքն էլ ասել է, որ հորը կպատմի։ Նա ասել է՝ բոլորին կխփի։ Երբ նա հանել է շորերը, ինքը տեսել է նրա դաջվածքը՝ խաչի տեսքով, տեսել է խալերը։ Այդ ժամանակ իր եղբոր կինը դուռը թակել ու հարցրել է Սաշային՝ իրեն չի՞ տեսել։ Սաշան ասել է՝ չէ։ Նա իրեն մտցրել էր պահարանի մեջ… Իր հարսը ներս չի մտել։ Սաշան դուռը փակել է։ Նա նորից մոտեցել է իրեն, հանել է շորերը… Ինքը հասկացել է, որ նա վատ բան է անում… Նա նույնիսկ իրեն տարել է զուգարան ու իր ներկայությամբ միզել է…

Աղջկա օրինական ներկայացուցիչը՝ մայրը, ասել է, որ իրենք Մերիին տանը մենակ չեն թողնում։ Այդ օրը հարսը մի քանի րոպեով բարձրացել է հարևանի տուն, այդ ժամանակ է Սաշան Մերիին տարել իր տուն…

Ինքը աշխատանքի է եղել, որդին զանգել ու ասել է, որ Մերին տանը չէ։ Ինքն անմիջապես գնացել է տուն, փնտրել են Մերիին, նկարը ցույց են տվել մարդկանց։ Հարսը թակել է նաև Սաշայի դուռը, բայց նա ասել է, թե Մերիին չի տեսել։ Իրենք հաղորդում են տվել ոստիկանությունում։ Հետո հարևաններից մեկն ասել է, որ տեսել է՝ Սաշան Մերիին իր տուն է տարել։ Իրենք նորից թակել են Սաշայի դուռը։ Նա բացել է, Մերին նրա տանն է եղել… Ինքը Մերիին հարցրել է՝ ինչո՞ւ ձայն չի հանել, երբ հարսը թակել էր դուռը, Մերին ասել է, թե Սաշայից վախեցել է… Սաշան հարբած էր, նրա վրայից հոտ էր գալիս… Իրենք լավ են վերաբերվում Մերիին, նա իրենցից չի վախենում, ինքը վստահ է, որ Մերին ճիշտն է ասել, նա այդքան բանը հորինել չէր կարող…

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Մերիի կուսաթաղանթի ամբողջականությունը խախտված չէ։

Դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքնության եզրակացությամբ՝ Մերիի մտավոր հետամնացությունը արտահայտված չէ այն աստիճան, որ նրան զրկի քրեական գործի համար կարևոր հանգամանքները ճիշտ ընկալելու, վերարտադրելու հնարավորությունից։ Նա ճիշտ նկարագրել է Սաշա Ա.-ի մարմնի վրա եղած խալերը, դաջվածքը…

Ընդհանուր իրավասության դատարանը Սաշա Ա.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նրան դատապարտել է 6 տարի ազատազրկման։

Դատարանը փոխել է Սաշա Ա.-ի խափանման միջոցը, նա կալանքի տակ է առնվել հենց դատարանի դահլիճում՝ դատավճռի հրապարակումն ավարտելու պահին։