Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря Ованаванк
uncategorized

Լյուդմիլա Սարգսյան. «Ի սկզբանե տեսանելի է, որ դա պայքար է «в никуда». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերակազմյալ սոցիալ–դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը համոզված է, որ առանց համախմբվելու ընդդիմությանը երբևիցե չի հաջողվել որևէ ծանրակշիռ քայլ կատարել, իսկ այսօր այն բավականին պառակտված և ջլատված վիճակում է:

«Ամեն մեկն իր օրակարգով է առաջ շարժվում: Մի կողմից «Քաղաքացիական պայմանագիրը» խախաղ ակցիաների ճանապարհով փորձում է կանխել Սերժ Սարգսյանի վարչապետությունը, իսկ «Հանուն Հայաստան պետության» ճակատը մտածում է, որ պետք է ավելի ռադիկալ ճանապարհով գնալ, քանի որ միայն այդկերպ է հնարավոր պայքարել գործող համակարգի դեմ: Եթե հարցին մոտենում ենք օրենքի տեսանկյունից, ապա այստեղ ընդդիմությունն անելիք չունի, բայց եթե կան քաղաքական ուժեր, որոնք կարծում են, որ ժողովրդին ակտիվացնելով, կարող են կասեցնել այդ գործընթացը, ապա ես նրանց հաջողություն եմ մաղթում, ի սկզբանե ընդգծելով, որ դա որևէ արդյունք չտվող գործողություն է լինելու»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Լ. Սարգսյանը:

Նախկին պատգամավորը կարծում է նաև, որ ընդդիմության ակտիվացումը թեև առանձնապես չի կարող ազդել քաղաքական օրակարգի վրա, սակայն դրական քայլ է, քանի որ ընդդիմադիր քաղաքական ուժերն, այնուամենայնիվ, չեն ցանկանում ձեռքերը ծալել ու ոչինչ չանել:

«Այն, որ «Ելք» դաշինքը չկարողացավ միասնական պայքարել Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում առաջադրվելու դեմ, թույլ է տալիս եզրակացնելու, որ այստեղ կուսակցությունների միջև անգամ ներքին համաձայնություն չկա: Եվ պետք է ցավով նշեմ, որ նման պայմաններում հասարակության կողմից մեծ աջակցություն սպասել, իմ կարծիքով, պետք չէ: Այս պահին չեմ կարող ասել, թե օրեր հետո ինչ արդյունք կարձանագրվի, բայց ինձ համար շատ տեսանելի է, որ ընդդիմությանը Սահմանադրությամբ տրված իրավունքից օգտվելու հնարավորությունից ՀՀԿ–ին զրկել չի հաջողվելու»,– ասաց Լ. Սարգսյանը:

Քաղաքական գործչի դիտարկմամբ ընդդիմադիր դաշտի ոչ բոլոր քաղաքական ուժերն են դեմ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն: Եվ այդ է պատճառը, որ բոլորը չէ, որ պատրաստ են կամ ցանկություն ունեն մասնակցել քաղաքական ակտիվ գործընթացներին:

«Ի դեպ, նոր չէ, որ ընդդիմությունը պառակտված է: Այստեղ ևս ամբիցիաները շատ մեծ են: Եվ չկա մի քաղաքական ուժ, որը նախկինում մեկ այլ քաղաքական ուժի հետ որևէ դաշինք կազմած չլինի կամ ակտիվ գործընթացների մասնակցած չլինի, ու հետո պառակտված չլինի: Իշխանությունը կուռ և համախմբված պահելն ավելի հեշտ է, քան ընդդիմությունը, քանի որ իշխանություններն ունեն կոնկրետ շահեր, որոնք կարող են պահպանել ու տիրապետել միայն իշխանության պահպանման դեպքում: Իսկ ընդդիմությունը չունի նյութական շահ, ուստի ամեն մեկի մոտ ավելի շատ սեփական ամբիցիաներն առաջ տանելն ավելի կարևոր է, քան միասնական ձևով ընդհանուր նպատակին հասնելը: Միշտ այնպես է եղել, որ 5–6 լիդերների մեջ չեն կարողացել միասնական որոշում կայացնել, թե առաջին դեմքով ով պետք է հանդես գա, ինչն էլ խանգարել է համատեղ գործել»,– ասաց Լ. Սարգսյանը:

Քաղաքական գործիչն ընդգծում է նաև, որ հիմա վիճակն ավելի տխուր է, քանի որ տասնամյակների փորձը ցույց տվեց, որ նույնիսկ համախմբված ընդդիմությունը չի կարողանում վերջնարդյունքի հասնել: Ինչ վերաբերում է փորձառու քաղաքական ուժերին, ապա ըստ Լ. Սարգսյանի, նրանք նույնպես ներկա պահին պայքարելու կռվաններ չեն տեսնում:

«Փորձառու քաղաքական գործիչները մտածում են՝ ինչո՞ւ գործողություններին միանան, երբ ի սկզբանե տեսանելի է, որ դա պայքար է «в никуда»: Հետևաբար որևէ մեկը չի ցանկանում այդ պարտության պատասխանատվությունն իր վրա վերցնել»,– ասաց Լ. Սարգսյանը:

Նախկին պատգամավորը նշեց նաև, որ այսօր ընդդիմությունը բավականին թույլ և հեղհեղուկ իրավիճակում է, իսկ ժողովուրդը մասամբ հիասթափված է ոչ միայն իշխանությունից, այլև ընդդիմությունից: Իսկ մեղավորներին պետք է փնտրել ոչ թե առանձին անհատների կամ երևույթների մեջ, այլ ընդհանուր համակարգի, քանի որ Հայաստանում գործող քաղաքական համակարգը կուսակցական համակարգի զարգացման համար պայմաններ չեն ստեղծում:

«Այսօր մի փաստի առնչվեցի և ապշած եմ, թե ինչպես կարելի է պետության կողմից դրված պահանջը կատարելու՝ կուսակցության ֆինանսական հաշվետվությունը azdarar.am կայքում հրապարակելու համար կուսակցությանը ստիպել 30 – 35 հազար դրամ վճարել: Այդ կայքում հաշվետվության հրապարակումը պարտադրանք է, քանի որ առանց այդ կայքում հաշվետվություն հրապարակելու, կազմակերպությունը չի կարող ֆինանսական հաշվետվությունը ներկայացնել այլ մարմիններ: Կան կուսակցություններ, որոնք մինչև 100 հազար դրամ են վճարում, որը խայտառակություն է: Եվ ինչպե՞ս կարելի է կուսակցություններին ամեն գնով ֆինանսապես խեղդել: Չէ՞ որ պետությունը կուսակցություններին որևէ աջակցություն չի տրամադրում, փոխարենն ամեն կերպ քամում է արտախորհրդարանական քաղաքական ուժերին: Նման քայլերով ընդդիմությանը դարձնում են ոչ մրցունակ և արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք այսօր»,– ասաց Լ. Սարգսյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում