Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря Ованаванк
uncategorized

Թևան Պողոսյան. «Եթե առանց վարչապետի թույլտվության տեղեկություն տրամադրվի, ի՞նչ է լինելու. վարչապետը նրան գնդակահարելո՞ւ է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, ոչ միայն կառավարության նիստերն են դռնփակ անցկացվելու, այլև՝ կառավարության անդամը առանց վարչապետի թույլտվության իրավունք չի ունենալու կառավարությունում քննարկված որևէ հարցի ընթացքի մասին տեղեկություն հրապարակել: Այս պայմաններում անկեղծ ասած, դժվար է պատկերացնել, թե ԱԺ–կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պատգամավորների կողմից հնչեցված հարցերին ինչպես են պատասխանելու նախարարները և արդյոք «չգիտեմ, չեմ լսել, չեմ ասի» բանաձևով առաջ շարժվելով, իշխանությունները չե՞ն հայտնվի զավեշտալի իրավիճակում:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանն այս շատ վիճահարույց հարցին, հարցով է պատասխանում:

«Կներեք, իսկ եթե առանց վարչապետի թույլտվության ինչ–որ տեղեկություն տրամադրեց, ի՞նչ է լինելու. վարչապետը նրան գնդակահարելո՞ւ է, նրան քրեական պատժի՞ են արժանացնելու, նստացնելո՞ւ են, թե աշխատանքից են ազատելու: Մյուս կողմից վարչապետը պարտավոր է նաև ապահովել կառավարության աշխատանքի թափանցիկությունը և հասարակության հետ հաղորդակցությունը: Դրանից բացի կա ԱԺ կանոնակարգ օրենք, որը պատգամավորներին հնարավորություն է տալիս կառավարության համապատասխան անդամին հրավիրել համապատասխան հանձնաժողով և ոլորտի մասին տարբեր հարցեր ուղղել, ինչպես նաև այս կամ այն հարցի շուրջ լսումներ կազմակերպել: ԱԺ–ն կարծես թե թափանցիկ աշխատելու պարտավորություն է ստանձնել: Եվ եթե գիտակցում են, որ կառավարությունը նման կերպ վարվելով շատ վատ բան է արել, ապա ԱԺ–ն պետք է ինքը ստանձնի թափանցիկություն ապահովելու պարտականությունը»,– ասաց Թ. Պողոսյանը:

Նա նաև նշեց, որ առանձին դրույթով սահմանված է նաև, թե որն է համարվում գաղտնի տեղեկություն, իսկ մնացած դեպքերում վարչապետը պարզապես պարտավոր է կառավարության աշխատանքի թափանցիկությունն ապահովել:

«Նշված երկու օրենքներում այնքան շատ են հակասությունները, որ դժվար է պատկերացնել, թե ինչու են իրար հակասող այդպիսի ձևակերպումներ արել: Բացի այդ, ինֆորմացիայի ազատության տեսանկյունից կառավարության անդամները լրագրողների հարցերին չեն կարող չպատասխանել: Միգուցե սրանով կառավարությունը փորձել է ինքն իրեն ինչ–որ տեղ ապահովագրել, բայց եթե մնացած բոլոր օրենքների համատեքստում այն դիտարկեն, ապա իրենք էլ կհասկանան, որ սխալ մոտեցում են ցուցաբերել»,– համոզված է Թ. Պողոսյանը:

Փորձագետի կարծիքով, եթե ընդդիմությունն ու մամուլը դրա դեմ չպայքարեն, իշխանությունները կսկսեն փակ ռեժիմի քաղաքականություն վարել: Դրա համար պետք է ամեն ինչ անել, որպեսզի սխալ գրված օրենքը փոխվի:

«Ես կարծում եմ, որ մեր բնակչությունը կգիտակցի և հաջորդ ընտրությունների ժամանակ ձայն չի տա փակ ռեժիմով աշխատող կառավարությանը: Այսինքն, հասարակությունը պետք է գիտակցի, թե ում է ձայն տալիս: Բայց, մյուս կողմից հարց է ծագում, թե ինչու ենք բոլորս մտածում, որ պետք է հանձնվել և սրա դեմն այլ մեխանիզմներով չպետք է առնել: Հարկավոր է այնպիսի վիճակի մեջ դնել կառավարությանը, որ չիմանա, թե ինչպես պետք է դրա տակից դուրս գա և ստիպված լինի փոխել օրենքը: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ կառավարությանն ուղղված բոլոր հարցերին տրվում է միևնույն՝ «չեմ կարող ասել, քանի որ օրենք կխախտեմ» պատասխանը: Եվ պատկերացրեք, դրանից հետո ինչ վիճակ կառաջանա: Կառավարության ցանկացած նման գործողություն հետևանքների է հանգեցնելու: Եվ եթե կառավարությունն այդ հետևանքների մասին մտածի, ապա անպայման կփոխի սխալ գրված օրենքը: Մենք հիմա քննարկում ենք վատագույն սցենարները, բայց ես հույս ունեմ, որ իշխանությունները գիտակցում են, որ այն, ինչն այսօր մտահոգություն է առաջացնում, դրա հետևանքները վաղը մյուս օրը լավը չեն լինելու: Ինչ վերաբերում է օրենքների բախմանը, ապա այն կարող է հանգեցնել հանրային դժգոհության: Եվ իշխանությունները երբ դա զգան, ստիպված կլինեն փոխել օրենքը»,– ասաց Թ. Պողոսյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում