Այս տղան համացանցի աստղ դարձավ գորիլայի հետ ընկերանալու շնորհիվ...
Կոնգոյի Վիրունգա ազգային արգելոցի աշխատող Անդրե Բաուման դարձել է համացանցի աստղ՝ գորիլաների հետ իր ամուր կապի շնորհիվ:
Բոտսվանայից լուսանկարիչ Ջեյմս Գիֆորդը լուսանկարել է տղամարդուն կապիկների հետ շփվելիս:
«Գորիլաներից մեկը նույնիսկ ցատկեց նրա ուսին: Դա առաջին անգամ էր, երբ իմ տեսածն այդքան հիացրեց և զարմացրեց ինձ: Ես նույնիսկ մի կողմ դրեցի լուսանկարչական սարքը, որպեսզի հետևեմ Անդրեի և կապիկների շփմանը», — պատմել է լուսանկարիչը: Նրա խոսքով, Անդրեն երկար ժամանակ հոգ է տանում գորիլաների մասին և նրանց միջև շատ նուրբ և ջերմ հարաբերություններ են ձևավորվել, որոնք իսկապես արժանի են առանձնահատուկ ուշադրության: