Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Азербайджанцы: Пашинян – лучшее, что случилось с кочевым народомАрмения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Захарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
Досуг

Ինչու է երբեմն կինը դժվար գրգռվում

Մինչև վերջին ժամանակները կանանց սեռական գրգռման խանգարումները` իբրև ինքնուրույն խնդիր, բժիշկների և հետազոտողների կողմից մատնված էին լրիվ կամ մասնակի անուշադրության: Մինչդեռ համանման խնդիրը տղամարդկանց մոտ` էրեկտիլ դիսֆունկցիան, տասնամյակներ շարունակ եղել է հետազոտության և միջամտոթության առաջնային առարկա և մինչև օրս էլ շարունակում է մնալ հետազոտողների ուշադրության կենտրոնում: Սիլդենաֆիլի կիրառման համատարած հաջողությունը մեծացրեց կանանց սեռական գրգռման նկատմամբ մասնագիտական հետաքրքրությունը` այն հույսով, որ սեռական գրգռման վրա բարերար ազդեցություն թողնող նմանատիպ մի դեղամիջոց էլ կանանց համար կգտնվի:

Թեև կանանց սեռական գրգռման խանգարման իրական տարածվածությունը հայտնի չէ, ընդունված է համարել, որ բոլոր տարիքային խմբերում զգալի թվով կանայք ունեն այս խնդիրը: 1994-ին ԱՄՆ-ում կատարված վիճակագրական հետազոտությունների համաձայն, 18-59 տարեկան կանանց 19 %-ը ունի լյուբրիկացիայի խանգարում: 1978-ին անգլիացի մասնագետների կողմից հետազոտված 100 «նորմալ» զույգի 48 %-ը գանգատվել է գրգռման բացակայությունից, 33 %-ը` գրգռումը պահելու դժվարությունից, չնայած դրան, նրանց 86 %-ը գոհ են եղել իրենց սեռական կյանքից:

Թվերի այս անհամապատասխանությունը խոսում է այն մասին, որ սեռական հարաբերության մեջ ընդգրկվելու համար կնոջը բավական է թեթևակի գրգռվել, ի տարբերություն տղամարդկանց, որոնց մոտ էրեկցիայի լիարժեքությունը պարտադիր պահանջ է: Այդ պատճառով այդ հետազոտության ընթացքում ուսումնասիրված տղամարդկանց միայն 15 %-ն են գտել, որ իրենց կանայք ունեն գրգռման խանգարում: Հետդաշտանադադարային շրջանում հեշտոցի խոնավացման խանգարումները ավելի բարձր են. մի հետազոտության մեջ այդ ցուցանիշը հասնում էր 44%-ի: Կլինիկական նկարագրությունը Կանանց սեռական գրգռման խանգարումը վերաբերում է սեռական պատասխանի գրգռման փուլին:

Դրա ցուցանիշներն են`

1. Ի պատասխան գրգռման` հեշտոցի խոնավացման անբավարար մակարդակ կամ մինչև սեռական ակտի ավարտը գրգռանքը պահելու մշտական կամ պարբերաբար կրկնվող անկարողություն:

2. Խանգարումը առաջ է բերում նշանակալի անհանգստություն կամ միջանձնային դժվարություններ:

3. Սեռական խանգարումը հետևանք չէ այլ հիմնական հիվանդության կամ որևէ նյութի անմիջական ֆիզիոլոգիական ազդեցության: Ախտորոշիչ այս ցուցանիշներին համապատասխանող կանայք ունեն սեռական ցանկություն և հաճույք են ստանում սիրախաղից: Հաճախ նույնիսկ նրանք ի վիճակի են հեշտանք վերապրել, հատկապես եթե ուժգնորեն գրգռվեն վիբրատորի օգնությամբ:

Այնուհանդերձ, նրանց հեշտոցը չոր է մնում գրգռման այնպիսի պայմաններում, որոնք բազմաթիվ այլ կանանց մոտ սովորաբար առաջացնում են հեշտոցի խոնավացում: Առնանդամի ներհրումը չոր և լարված հեշտոց ցավոտ է և տհաճ զգացողությունների տեղիք է տալիս: Սա կարող է այնպիսի երկրորդական սեռական խանգարումներ առաջացնել, ինպիսիք են դիսպարեունիան և վագինիզմը, սեռական ցանկության կորուստը: Այս խանգարումով կանանց զուգընկերները հաճախ իրենց մերժված են զգում և ընկճվում` համարելով իրենց վատ սիրեկաններ:

Ախտորոշումը

Կանանց սեռական գրգռման խանգարումը ախտորոշելու համար պետք է իմանալ` ինչպիսի մեխանիզմներ են ընկած այս խանգարման հիմքում և ինչպես բացահայտել դրանք: Ինչպես և տղամարդկանց մոտ, կանանց գրգռման փուլը` հեշտեցի խոնավացումը անմիջականաորեն պայմանավորված է վեգետատիվ նյարդային համակարգով և հատկապես նրա պարասիմպաթիկ մասով: Վերջին հաշվով, այս մեխանիզմը գտնվում է գլխուղեղի կեղևի հսկողության տակ, և տեսականորեն ճիշտ է ենթադրել, որ կնոջ գրգռումը, ինչպես տղամարդկանց մետ, պետք է ենթարկվի հուզական ազդակներին: Սակայն իրականում պարզվում է, որ կանանց սեռական գրգռման խանգարման հոգեբանական ձևը տարածված չէ:

Հայտնի փաստ է, որ սեռական կոնֆլիկտ ունեցող կինը ավելի շուտ կորցնում է իր սեռական ցանկությունը, քան արգելակվում է նրա սեռական գրգռման ընթացքը: Այն կանայք, որոնք ունեն նորմալ սեռական ցանկություն և կարող են հեշտությամբ հասնել հեշտանքի, բայց ի վիճակի չեն սեռական գրգռման` հիմնականում դաշտանադադարով կանայք են: Կանանց սեքսուալ ցիկլի արյունալցման փուլը շատ ավելի պաշտպանված է զանազան հիվանդություններից և դեղորայքի ազդեցությունից, քան տղամարդկանց էրեկցիան, քանի որ այն ներառում է համեմատաբար պարզ անատոմիական կառույցներ և չի պահանջում հեմոդինամիկ բարձր ճնշման ապահովում սեռական օրգաններում: Կոնքի արյունամատակարարման ավելացումը, որը գրգռման փուլի մեխանիզմն է 2 սեռերի մոտ, կանանց հեշտոցում պարզապես առաջացնում է հեղուկի տրանսուդացիա լորձաթաղանթի անոթներից:

Միակ գործոնը, որ կարող է խոցելի դարձնել կանանց գրգռումը ֆիզիկական ազդակներից, հեշտոցի էստրոգենային բավարար հագեցվածությունն է, որն անհրաժեշտ պայման է հեշտոցի արյունալցման ակտիվացման և խոնավացման համար: Էստրոգենային անբավարարության ժամանակ հեշտոցի լորձաթաղանթը և նրա ներքո տեղակայված անոթային ցանցը ենթարկվում են ատրոֆիայի: Էստրոգենային անբավարարության հիմնական պատճառը դաշտանադադարն է` տարիքային բնականոն ընթացքով կամ ձվարանների վիրահատական հեռացման պատճառով:

Թեև "ծերացած" ձվարանը և մակերիկամները դաշտանադադարից հետո շարունակում են արտադրել փոքր քանակությամբ էստրոգեններ, սակայն սովորոաբար դա ի վիճակի չէ ապահովելու հեշտոցի բավարար խոնավացում: Այ պատճառով, կլիմակտերիկ կանայք, հատկապես եթե նրանք չեն ապրում կանոնավոր սեռական կյանքով, հակված են հեշտոցի չորության: Էստրոգենային անբավարարությունը հեշտ է ախտորոշել: Էստրոգենների բավարար մակարդակի խոսուն վկան է նորմալ դաշտանը: Էստրոգենների նորմալ ազդեցությունը վագինալ բջիջների վրա խիստ ցայտուն է, և հատուկ եղանակով ներկված հեշտոցային քերուկի մանրադիտակային քննությունը հիմնականում արագ կերպով հաստատում է էստրոգենային անբավարարության փաստը: Ավելի հավաստի է ժամանակակից լաբորատոր պայմաններում էստրադային մակարդակի որոշումը արյան պլազմայում:

Տարբերակիչ ախտորոշումը Հետազոտության ընթացքում պետք է ուշադիր լինել` բոլոր այն հիվանդությունները բաց չթողնելու համար, որոնք կարող են նպաստել սեռական գրգռման խանգարմանը: Նյարդային համակարգի խանգարումների ժամանակ վնասվում են ուղեղային սեռական կենտրոնները: Դրանք են գլխուղեղի վնասվածքը և ցերեբրովասկուլյար խանգարումները:

Այս դեպքերում գրգռման դժվարացումը հետևանք է սեռական կենտրոնների, լիմբիկ համակարգի և ճակատային բլթի վնասման: Հիպոթալմուսի վնասումները և քրանիոֆարինգոման նույնպես բերում են սեռական գրգռման խանգարման` ճնշելուվ համապատասխան ուղեղային հատվածները: Հիպոֆիզի քրոմոֆոբ ադենոման գործում է ոչ միայն վերոհիշյալ մեխանիկական մեխանիզմով, այլ նաև պրոլակտինի բարձր քանակության միջոցով: Փսիխոմոտոր էպիլեպսիան խոչընդոտում է գրգռումը` խախտելով լիմբիկ համակարգի գործունեությունը: Խանգարումներից ամենահաճախ հանդիպողը, որը վնասում է սեռական նյարդային կենտրոնները, բազմակի սկլերոզն է (multiple sclerosis):

Սրա ժամանակ հատվածաբար վնասվում են ողնուղեղը և դրա հետ միասին` ողնուղեղում գտնվող, սեռական ռեֆլեքսների համար պատասխանատու կենտրոնները: Փաստորեն, սեռական դժվարությունները երբեմն բազմակի սկլերոզի առաջին դրսևորումներից են` այնպիսի գանգատների տեսքով, ինչպիսիք են հեշտոցի խոնավացման անկարողությունը, ծլիկի զգայունության իջեցումը կամ բացակայությունը, դիսպարենուիան, որոնք բոլորն էլ բերում են գրգռման նվազման:

Այս ամենի հիքում ընկած է ողնուղեղի հատվածների դեմիելինիզացիան: Կան այլ հիվանդույթուններ ևս, որոնք ախտահարում են ողնուղեղը և կարող են առաջացնել գրգռման խանգարում: Դրանք են Tabes dorsalis, Amyotrophic lateral sclerosis, Syringomyelia, myelitis, ծայրահեղ թերսնուցումը և վիտամիւնային անբավարարությունը: Ալկոհոլային նեյրոպաթիան և գոտկային դիսկի ճողվածքը բերում են գրգռման խանգարման` վնասելով ողնուղեղի սեռական կենտրոնները փոխկապակցող սոմատիկ և վեգետատիվ նյարդաթելերը, այնպես, ինչպես պատահում է Shay-Drager syndrome-ի (առաջնային վեգետատիվ դեգեներացիա) ժամանակ:

Պարապլեգիան, որ հետևանք է ողնուղեղի տրավմատիկ վնասվածքների, կանխում է սեռական գրգռման առաջացումը, որովհետև արգելակված են նյարդային գրգիռների փոխանցման գործընթացները: Անոթային խնդիրները բերում են գրգռման խափանման` կոնքի անոթային ցանցի թրոմբոտիկ վնասման և խցանումների հետևանքով: Կորոնար հիվանդության և արտահայտված հիպերտենզիայի դեպքում սեռական ցիկլի գրգռման փուլի խանգարման առաջանային պատճառը հոգեբանական է` պայմանավորված դեպրեսիայով կամ հանկարծամահության տագնապով: Հակահիպերտենզիվ դեղամիջոցները և հատկապես ալֆա-ադրենոբլոկատորները նույնպես կարող են նպաստել գրգռման արգելակումների: Էնդոկրին և մետաբոլիկ խանգարումները ավելի շուտ ազդում են սեռական ցանկության և հեշտանքի փուլերի վրա. գրգռման խանգարումը երկրորդական է:

Շաքարային դիաբետը կարող է առաջացնել գրգռման խանգարում ծլիկի զգայական նյարդերի նեյրոպաթիայի հետևանքով: Տեստոստերոնային անբավարությունը բերում է լյուբրիկացիայի խանգարման և խափանում ուղեղային կենտրոնների գործունեությունը, քանի որ վերջիններիս բնականոն գործունեությունը պահանջում է բավարար տեստոստերոնային հագեցվածություն: Վահանագեղձի հորմոնների անբավարարությունը նույնպես առաջացնում է գրգռման խանգարում` դեռևս չբացաահայտված մեխանիզմներով: Այլ էնդոկրին հիվանդություններ, ինչպիսիք են Ադիսոնյան հիվանուդությունը,

Կուշինգի համախտանիշը, ակրոմեգալիան և հիպոպիտուիտարիզմը, ևս կարող են հանգեցնել գրգռման խանգարումների, քանի որ առաջացնում են հորմոնալ դիսբալանս, որն ազդում է ուղեղի սեռական նյարդահոսքերի նորմալ ընթացքի և սեռական օրգանների գործունեության վրա: Հիվանդությունների շարքում, որոնք բերում են գրգռման խանգարումների, տեղ ունեն լյարդի հիվանդությունները, քանի որ խանգարվում է էստրոգենային փոխանակությունը, և երիկամի հիվանդությունները: Փոքր թվով կանանց մոտ, որոնք ունեն նորմալ դաշտանային ֆունկցիա, հեշտոցային ճորությունը պայմանավորված է հոգեբանական արգելակումով:

Որոշ դեպքերում պատճառը վախն է սեռական հարաբերությունից կամ անբավարար սիրախաղը: Սակայն կլինիկական փորձը ցույց է տալիս, որ այս գործոնների դերը գրգռման խանգարումներում նշանակլից չէ, և սրանց անմիջական հոգեբանական նախատրամադրող պատճառները դեռրս լրիվ ուսումնասիրված չեն: Անհրաժեշտ է նմանապես պարզել` արդյոք սեռական ախտանշանները առաջնային են, թե հետևանք են որևէ հոգեբուժական հիվանդության, ինչպիսին են աֆեկտիվ և տագնապային խանգարումները: Որոշակի հարցերի օգնությամբ կարելի է պարզել հոգեբուժական խնդրի առկա լինելու փաստը:

Պատճառագիտությունը

Կանանց սեռական ցիկլի գրգռման փուլը ընթանում է սեռական օրգանների անոթալայնացման ռեֆլեքսի ուղեկցությամբ: Վերջինս բերում է հեշտոցամուտքի հյուսվածքների փքման և փխրունացման, որն արտահայտվում է հեշտոցի լորձաթաղանթի կարմիր երանգով և անոթներից արյան պլազմայի արտահոսքով պայմանավորված խոնավությամբ: Զարկերակների լայնացումը պայմանավորված է ողնուղեղի 2 կենտրոնների ակտիվացմամբ` S2, S3, S4-ում, և մյուսը` T11, L1, L2-ում: Տղամարդկանց նման, կանանց սեռական գրգռումը ևս կարող է ուժեղանալ կամ թուլանալ գլխուղեղից եկող նյարդային գրգիռների ազդեցության տակ, որոնք իրենց հերթին ենթակա են անցյալի վերապրումներին և փորձառությանը: Ինչպես վերևում նշվեց` հեշտոցի խոնավացման գործում հիմնական դերը պատկանում է էստրոգենին:

Անվիճելի է վերջինիս ֆիզիոլոգիական ցիկլիկ ազդեցությունը արգանդի վզիկի գեղձերի գործունեության վրա: Ինչպես հայտնի է, ձվազատման շրջանում` դաշտանային ցիկլի միջնամասում, այդ գեղձերի ակտիվությունը բարձրանում է և բերում վզիկի լորձային խցանի ջրիկացմանը, իսկ հետձվազատման շրջանում գեղձերի իջնող ակտիվությունը, որը համընկնում է պրոգեստերոնի (հակաէստրոգեն) աճի և էստրոգենների նվզման հետ, ուղեկցվում է լորձային խցանի մածուցիկության բարձրացմամբ:

Էստրոգենները ունեն նաև ուղղակի ազդեցություն հեշտոցի խոնավացման վրա, քանի որ հարստացնում են ենթաէպիթելային անոթային հենքը, որը բարելավում է լյուբրիկացիան: Էստրոգենների այս ազդեցությունը հեշտոցի լորձաթաղանթի վրա շարունակական է այնքան ժամանակ, քանի դեռ ձվարանները արտադրում են բավարար քանակությամբ էստրոգեններ: Թեև այս հորմոնների ազդեցությունը նվազում և ի վերջո լրիվ ընդհատվում է դաշտանադադարից հետո, այնուամենայնիվ էստրոգենային հագեցվածությունը կարող է էական լինել այս ժամանակահատվածում` շնորհիվ մակերիկամներում արտադրվող անդրոստենդիոնի փոխարկման` էստրոնի և ավելի պակաս նշանակալիությամբ` տեստոստերոնի փոխարկմամբ` էստրադիոլի: Այնուհանդերձ, տարիքի հետ մակերիկամների այս օժանդակ օգնությունը նույնպես դառնում է անբավարար` հեշտոցի լորձաթաղանթի և հարակից օրգանների հյուսվածքները ֆունկցիոնալ պատրաստականության վիճակում պահելու համար:

Այսպիսով, ըստ էության, սեռական ցիկլի գրգռման փուլի խանգարումները կանանց մոտ պայմանավորված են գլխավորապես անոթալայնացման խանգարումով` ի հետևանք էստրոգենների արտադրության իջեցման կամ արգելակման: Պետք է նշել, որ նախադաշտանադադարային կանանց մոտ նման խանգարումը հազվադեպ է հանդիպում: Գրգռման խանգարումների բուժումը Կանանց գրգռման խանգարումների բուժման ժամանակ կիրառվում է դեղորայքային բուժում և սեքս- թերապիա` զուգակցված կամ առանձին-առանձին: Դեղորայքային բուժումը հազվադեպ է ցուցված նախադաշտանադադարային փուլում գտնվող կանանց համար:

Այն որպես բուժման հիմնական մեթոդ կիրառվում է դաշտանադադարից հետո` սովորաբար առանց հոգեթերապիայի օժանդակության: Եթե նմանատիպ դեպքերում դեղորայքային բուժումի չի բավարարում, ապա նոր զուգակցվում է հոգեթերապիայի մեթոդներով` իբրև բուժման օժանդակ հավելում:

Գրգռման հոգեբանական խանգարման դեպքում կիրառվում է հոգեթերապիայի կոգնիտիվ-վարքային միջոցների համալիրը: Սրանք զուգակցվում են փսիխոդինամիկ ուղղվածությամբ փսիխոթերապիայի հետ, եթե բուժման ընթացքում հուզական խնդիրներ են ի հայտ գալիս: Էլեկտրական կամ մարտկոցով աշխատող վիբրատորները շատ արդյունավետ են կանանց սեռական ցանկությունը, սեռական գրգռումը և հեշտանքը բարձրացնելու գործում: Արտահայտված գրգռումը, որն առաջանում է վիբրատորի օգնությամբ, նպաստում է հոգեբանական արգելակումների և բժշկական վիճակներով պայմանավորված գրգռման խանգարումների հաղթահարմանը:

Վիբրատորի կիրառումը նախատեսվում է բուժական համալիրի կազմում և ինչպես անհատական, այնպես էլ զուգընկերոջ հետ միասին բուժման արդյունավետ եղանակներից է: Եվ վերջապես, բուժական ազդեցություն ունի լյուբրիկանտների կիրառումը, որը արդյունավետ է ոչ միայն դաշտանադադարով, այլև էստրոգենային նորմալ մակարդակով կանանց համար: Նոր ջրային լյուբրիկանտները ավելի փափուկ են և երկարատև ազդող: Դրանք գերադասելի են յուղալի լյուբրիկանտներից, քանի որ լատեքսե պահպանակները դրանցից գրեթե չեն վնասվում: Եթե սեռական հարաբերությունն ընթանում է ջրում կամ երբ այն խիստ բուռն ընթացք ունի, գերադասելի են սիլիկոնային լյուբրիկանտները, որոնք սակայն թանկ արժեն: Թեև լյուբիկանտները ընդհանուր առմամբ անվնաս են, բայց նրանք պարունակում են հակվիրուսային սպերմիցիդ նոնօքսինոլ 9, որը կարող է որոշ կանանց մոտ գրգռվածություն առաջացնել: Ամեն դեպքում, ինչքան քիչ կիրառվեն լրացուցիչ հավելանյութեր, այնքան ավելի պակաս կլինի ալերգիկ ռեակցիայի հավանականությունը: