Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря Ованаванк
Политика

Երվանդ Բոզոյան. «Փաշինյանն ավելի ակտիվ գործընկերներ կփնտրի, քանի որ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» անհեռանկարային կառույցներ են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իր թիմակիցների հետ միասին արդեն քանի օր է քայլարշավ են անցկացնում: նրանք եղան նաև Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: Քայլարշավի նպատակը ՀՀԿ–ի և Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարելն է և նրան մերժելը:

14 օրվա երթից հետո, քայլելով Հայաստանի մի շարք քաղաքներով, ապրիլի 13–ին կհասնեն Երևան: Վերջնակետը լինելու է Ազատության հրապարակը, որտեղ տեղի կունենա հանրահավաք: ՔՊ–ի այս նախաձեռնությանը, սակայն, չեն միացել «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները:

«Փաստը» թեմայի շուրջ զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:

– Արդեն մի քանի օր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրենց ճանապարհային քարտեզին համահունչ շարժման մեջ են: Բայց «Ելք»–ի մյուս կուսակցությունները չեն պատրաստվում միանալ: Գևորգ Գորգիսյանը օրեր առաջ նշել էր, թե իրենք չեն հավատում այդ քայլերի հաջողությանը և, բացի այդ, գործող համակարգի դեմ պայքարելու համար պետք է այդ համակարգի դեմ մեկ այլ համակարգ ստեղծել: Արդյոք ճի՞շտ է այսպես մի կողմ քաշվելը, և սա կարո՞ղ է խոսել «Ելք»–ի մոտալուտ պառակտման մասին:

– Իմ կարծիքով «Ելք»–ը տակտիկական տեսակետից արդեն իսկ պառակտված է, որովհետև արդեն այդ խզումը եղել է, և իրենք չեն մասնակցում Նիկոլ Փաշինյանի՝ այսպես կոչված փողոցային գործընթացներին, ինչը միանշանակ կազդի նրանց հարաբերությունների վրա նաև Ազգային ժողովում:

Սա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը փորձեց գնալ փողոց, որովհետև ինքն ուներ ռեյտինգ, և չէր ուզում կորցնել դա՝ ի տարբերություն Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի, ովքեր որևէ ռեյտինգ չունեն և նրանց մասնակցել–չմասնակցելը գոյություն չունեցող ռեյտինգի վրա որևէ կերպ չէր ազդի: Այսինքն՝ այստեղ ստրատեգիական տարաձայնություններ չկան, կան զուտ տակտիկական տարաձայնություններ, թե ինչպես պետք է հակազդեն վարչապետության խնդրին, որը հայտնի կլինի ապրիլից հետո:

Այստեղ ամեն մի կողմ փորձում է իր խնդիրները լուծել: Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրության մոտ հաշվետու լինել, որպեսզի ապագայում իր վարկանիշը չգցի, իսկ նրանք վարկանիշ չունեն, այն գցելու խնդիր չունեն և չեն ցանկանում փողոցային գործընթացների մեջ մտնելով, ինչ–ինչ հարաբերություններ փչացնել իշխանության հետ:

– ՔՊ–ն փորձում է նաև ցույց տալ, որ անում է ամեն հնարավորը, ինչը կարող էր: Այնպես չէ՞:

– Այո՛, փորձում են ապագայի համար վարկանիշը պահել:

– Ըստ Ձեզ՝ այս երկուշաբաթյա քայլարշավն, ի վերջո, կարո՞ղ է ինչ–որ արդյունք ունենալ:

– Զուտ որպես փողոցային գործընթաց մեծ հեռանկարներ չեմ տեսնում: Սակայն չի բացառվում, որ եթե հարթակը տաքանա և պրոցեսը այլ պրոցես առաջացնի, այսպես ասած՝ ձնագնդու էֆեկտը աշխատեցնի, կարող է պառակտում առաջացնել իշխանական վերնախավում: Այդպիսի բան հնարավոր է:

– Եթե արդյունքում ոչ մի այլ գործընթաց չզարգանա, հաշվի առնելով նաև պառակտվածությունը «Ելք»–ում, հետագայում այս ամենը կարո՞ղ է հանգեցնել «Ելք»–ի «պաշտոնական» քայքայմանը, կամ դրա այլևս գոյություն չունենալուն:

– Քանի որ նրանց միջև ստրատեգիական տարաձայնություն չկա, չեմ կարծում, որ այս փուլում Փաշինյանը փորձի միանգամից տարանջատվել իրենցից, եթե, իհարկե, անձնական հարաբերությունների այդ վատթարացումը չվերածվի քաղաքական, հրապարակային հակամարտության: Այս փուլում այնպիսի իրավիճակ չի կարող առաջանալ, որ երկուստեք անհաղթահարելի հակասություն լինի և հայտարարեն, որ այլևս «Ելք» դաշինք գոյություն չունի: Սակայն հաշվի առնելով իր վարկանիշը, Նիկոլ Փաշինյանը հետագայի համար կփորձի ավելի ակտիվ գործընկերներ փնտրել: Մինչդեռ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» արդեն որևէ հեռանկար չունեն, դրանք անհեռանկարային կառույցներ են, որոնք ոչ մեկին հետաքրքիր չեն:

– Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն այս ամենից նաև հետևություններ կանի:

– Հետևություն կանի հետագայում, ոչ այս պահին, եթե, իհարկե, անձնական հարաբերությունները շատ չխորանան:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում