Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Армянская церковь под давлением. Армяне обращаются во Всемирный совет церквейПоздравление лидера движения «Всеармянский фронт» генерал-майора Аршака Карапетяна с ПасхойIDBank предоставит стипендии на сумму 35 миллионов драмов 103 арцахским студентам Ереванского государственного университета ВТБ (Армения) упростил процесс автокредитования на первичном рынке Геополитическое балансирование — на «нитке». «Паст»Одним из главных рисков выборов является распыление голосов. «Паст»С кем же на самом деле встретился Никол Пашинян? «Паст»Власти уже «цепляются за соломинку». «Паст»А где же человечность? «Паст»Жители Тигранашена не имеют права собственности и живут в постоянном ощущении угрозы (Видео)Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущегоАрмия Ирана пригрозила отбросить военных США в период до каменного векаЮнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF) NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против ИранаБезопасная среда - ровные возможностиРазъяснение: Почему 18-летнего арестованного Давида Минасяна перевезли из УИУ «Армавир» в УИУ «Абовян»?Юнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF)Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянсАмериканский сенатор заявил, что США проигрывают кампанию против ИранаШеф Пентагона уволил еще двух высокопоставленных военачальников армии СШАТигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости Арестовать весь армянский народ не получится: «Паст»IDBank получил награду Commerzbank STP Excellence Award 2025«В Армении идёт тенденция к ухудшению обстановки» Аршак Карапетян Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»Десантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Международная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковАрмянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионе
Общество

Արթուրը հարևանին ու կնոջը անասնագոմում միասին տեսնելով որոշել է վրեժ լուծել դավաճանության համար

ՀՀ քաղաքացի Արթուր Սոբչենկոն իր կնոջը` Մ. Կ.-ին և հարևանությամբ ապրող Գ. Ա.-ին կասկածել է դավաճանության մեջ: Խանդի զեղումներն այնքան են խորացել, որ Արթուր Սոբչենկոն նախ ծեծի է ենթարկել կնոջը, ապա զայրացած վիճակում հրազենը ձեռքին այցելել հարևանին և կրակոց արձակել նրա ուղղությամբ: Գ. Ա.-ը ծանր վիրավորում է ստացել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: Գործը հասել է դատարան: Նախ նշենք, որ ամուսինները գյուղում անասնապահությամբ էին զբաղվում. կինը կթվորուհի էր, ամուսինը` անասնապահ: Կալանավորված Արթուրը տվել է ինքնախոստովանական ցուցմունք եւ պատմել, որ դեպքի օրը տուժողի հետ սեղան են նստել, հաց կերել, խմել: Սակայն կերուխումն ընդհատվել էր, երբ՝ «Տեսա, որ կնկաս մեջքը բաց էր, կասկածեցի, որ մի բան էն չի, հետո փող տվի, գնաց խանութ, կնկաս հետ կռիվ արեցի, ասեց` տենց բան չկա, ես էլ զենքը վերցրի, խփեցի»: «Անուղեղի մեկն է, դանակահարության համար մի անգամ արդեն չորս տարով նստել էր, երեւի սիրտը էլի բերդ ա ուզել: Իսկ ավելի կոնկրետ՝ ամեն ինչ սկսվեց նրանից, որ տեսել է, որ կնոջ մեջքը բաց է, ինքն էլ իր խելքով մտածել է, որ ես եմ ասել, ավելի շուտ՝ իմ խաթեր է կնիկը մեջքը բաց հագնվում: Մտածել է, որ ես ու կնիկը, դե ոնց ասեմ՝ քույրս, իբր իրար հետ ենք, էլի: Ես չհասկացա էլ, թե ոնց վայրկյանների ընթացքում էդ ամեն ինչը եղավ. էրեխեքի, կնկա ներկայությամբ կրակեց վրաս: Նստած հաց էինք ուտում, գնաց, հրացանը բերեց ու կրակեց»,- լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ավելի վաղ ասել էր տուժողը: Եվ այսպես,  Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Թաթուլ Պողոսյանի, Արթուր Սոբչենկոյին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 238-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտել նրան 8 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Արթուր Սոբչենկոյից հօգուտ հարևանի պետք է բռնագանձվի 300 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման գումար: Իսկ որսորդական-սպորտային ակոսափող հրազենը՝ թվով 17 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներով, պետք է հանձնվի ՀՀ ոստիկանության տնօրինությանը` դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքում Արթուր Սոբչենկոն միջնորդում է վերանայել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Արթուր Սոբչենկոն 2003թ.-ից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել կնոջ հետ, 2014թ. մարտ ամսից նրա ու չորս անչափահաս երեխաների հետ համատեղ բնակվել Արարատի մարզում, ֆերմայի տարածքում, որտեղ վարձավճարով զբաղվել է անասնապահությամբ: Հարևանությամբ բնակվել և անասնապահությամբ ու հողագործությամբ է զբաղվել նաև Գ.-ը, վերջինիս ու Ա.Սոբչենկոյի միջև ձևավորվել են ընկերական հարաբերություններ, նրանք հաճախակի են միասին հաց կերել, խմիչք օգտագործել: Արթուր Սոբչենկոն մի քանի անգամ հարևանին ու կնոջը միասին տեսնելով անասնագոմում, կասկածել է վերջինիս հավատարմությանը ու սկսել անհիմն ենթադրել նրանց միջև հնարավոր սիրային հարաբերությունների մասին: 2015 թվականի մայիսի վերջերին Ա.Սոբչենկոն այդ մասին խոսակցություն է սկսել Գ.-ի հետ՝ ասելով, որ կինն ընդունակ է իրեն դավաճանել և հարցրել է հարևանին նրանց հարաբերությունների մասին: Վերջինս հայտնել է, որ իրենց միջև սիրային կապ չկա և փորձել է վստահեցնել, որ երբեք իրեն թույլ չի տա նման կապ հաստատել կնոջ հետ, սակայն Ա. Սոբչենկոն շարունակել է անհիմն խանդել կնոջը: Ա.Սոբչենկոն որդու ծննդյան տարեդարձի օրը` 2015 թվականի հունիսի 22-ին` ժամը 17:00-ի սահմաններում վագոն-տնակում Գ.-ի հետ միասին ոգելից խմիչք են օգտագործել, որից հետո` ժամը 20:30-ի սահմաններում գնացել է արոտավայր` անասուններին անասնագոմ բերելու: Ժամը 21:30-ի սահմաններում վերադարձել է կիսակառույց շինություն, որտեղ շարունակելով խանդել կնոջը և նրան կասկածելով Գ.-ի հետ իրեն դավաճանելու մեջ, այդ հարցի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, ապտակել նրան, որից հետո գնացել վագոն-տնակ: Այնուհետև, երբ վերադարձել է Գ.- և իր հետ բերել օղի` շարունակել են ալկոհոլային խմիչք օգտագործել: Դատարանը դատաքննությամբ հաստատված է համարել, որ այդ ընթացքում Ա. Սոբչենկոն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կնոջ հետ իրեն դավաճանելու համար ներքուստ զայրացած, ագրեսիվ պահվածք է դրսևորել Գ.-ի նկատմամբ ու, չհանդուրժելով կնոջ հետ դավաճանելու նրա հնարավոր այդ քայլը, ժամը 23:30-ի սահմաններում, կնոջ հետ իրեն դավաճանելու անհիմն խանդի շարժառիթով պայմանավորված, կիսակառույց շինության պատուհանից մուտք է գործել ֆերմայի տիրոջ կողմից օգտագործվող շինություն, որտեղ սեղանի տակից հափշտակել է վերջինիս պատկանող «ТOЗ-8» մոդելի 5.6 մմ տրամաչափի որսորդական-սպորտային հրացանը և 5.6 մմ տրամաչափի որսորդական-սպորտային փամփուշտը, լիցքավորել հրացանը, որից հետո վագոն-տնակում հրազենի փողը առնվազն 120 սանտիմետր հեռավորությունից ուղղելով Գ.-ի վրա, կրակ է արձակել նրա կենսականորեն կարևոր օրգանների ուղղությամբ: Սպանությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ կրակված փամփուշտի գնդակը դիպել է Գ.-ի կրծքավանդակի աջ շրջանին, որի հետևանքով կրծքավանդակի աջ կեսի, աջակողմյան հեմոպնևմոթորաքսով զուգորդված, աջից` 1-ին և 10-րդ կողոսկրերի կոտրվածքներով, աջ թոքի միջանցիկ վնասումով` կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային, /բեկորների առաջացումով/, թափանցող կույր վիրավորման ձևով վերջինիս առողջությանը պատճառել է ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող, սակայն մահը վրա չի հասել: Դեպքից անմիջապես հետո Ա. Սոբչենկոն իր դիտավորությունը Գ.-ն ներկայացրել է որպես պատահականություն և նրա մոտ իր դիտավորությունը թաքցնելու նպատակով հայտնել է, թե իբր տեղյակ չի եղել հրացանի լիցքավորված լինելու մասին, օգնել է նրան, կանչել շտապօգնություն ու զենքը նույն ճանապարհով տարել և դրել նույն տեղը: