Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» Через Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении
Досуг

Իհարկե, ես նույնպես թերացումներ ու սխալներ ունեցել եմ, բայց կարեւորը դրանք ճակատագրական չեն եղել. Մարինա Մարտիրոսյանի անկեղծ զրույցը

Life.panorama.am-ը զրուցել է պարուհի Մարինա Մարտիրոսյանի հետ, ով, ի դեպ, երեկ նշում էր ծննդյան 38-ամյակը: Նրա հետ անկեղծ զրույց ենք ունեցել ոչ միայն ծննդյան, այլեւ անձնական թեմաների շուրջ:

- Մարինա, գիտեմ, որ վերջին ամիսներին հոգեբանորեն հանգստի կարիք ունեիր: Անգամ Հայաստան եկար, բայց դարձյալ ոչ մի հարցարզույց ու հանրային հանդիպում: Ի՞նչն էր քեզ դրան բերել:

- Այո, փետրվարին ընտանիքով եկել էինք Հայաստան՝ սկեսուր մայրիկիս հոբելյանը նշելու, մի քանի օրով: Ամեն ինչ լավ էր. վերադարձանք Մոսկվա: Մեկ շաբաթ հետո ահազանգ ստացա, որ մայրս լավ չի, ու ես կրկին հետ եկա Երեւան. դժվար պահ էր, բայց փառք Աստծո ամեն ինչ կարգավորվեց:

- Մեզնից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ վերալիցքավորվելու, կյանքը վերարժեւորելու կարիք ունի: Ինչպե՞ս ես այդ ամենն իրականացնում, ի՞նչ ուղիներով:

- Ամեն մարդ յուրովի է դա անում, եւ հետո կյանքի յուրաքանչյուր փուլում տարբեր կերպով: Օրինակ, երբ դեռ ամուսնացած չէի, կարող էի որոշել ու մենակ ուղեւորվել ճամփորդության, կամ լեռներ մագլցել լեռնագնաց ընկերներիս հետ: Հիմա լեռներ գնալը մի որոշ ժամանակ դադար է, ճամփորդելը՝ արդեն ընտանիքով: Կյանքիս այս փուլում նման ձևով եմ վերալիցքավորվում: Այստեղ լավ ու հարազատ ընկերների հանդիպելով, աշխատանքիս վայրում ժամանակ անցկացնելով, նույնիսկ ինչ-որ հետաքրքիր գիրք կարդալով կամ լավ ֆիլմ դիտելով, բալիկներիս հետ մուլտֆիլմ դիտելով:

- Մարինա, դու աշխատասեր մարդ ես, տեղում դոփելը հաստատ քեզ համար չէ եւ դա վկայում է քո անցած ճանապարհը: Ինչի՞ ես հիմա ձգտում եւ ի՞նչ նորությունների կարող ենք սպասել քեզնից:

- Այս պահին պարարվեստի բնագավառում դեռ շարունակում եմ սիրով աշխատել «Հայորդիք» երգի-պարի անսամբլի հետ, շուտով՝ ապրիլի 21-ին եւ 22-ին, համանուն պարային 5-րդ հոբելյանական փառատոնը կկայանա: Ինչպես անցած տարի, այս տարի նույնպես կվարեմ համերգները: Դա, կարծում եմ, արդեն իսկ որոշակի հաջողություն է, քանի որ եթե նորից հրավիրում են, ուրեմն, մարդկանց դուր է եկել իմ արած աշխատանքը: Դրան զուգահեռ՝ 2017-ի սեպտեմբերից հանրային ռադիոյի թղթակիցն եմ Մոսկվայում: Ռադիոն ինձ համար նոր ասպարեզ է, եւ հուսամ, որ այստեղ հաջողություններ կգրանցեմ, բայց այն, որ շատ սիրեցի ռադիոն, դա փաստ է: Ի դեպ՝ շնորհակալ եմ հանրայիրն ռադիոյի ղեկավարությանը նման առաջարկի համար: Տեղում դոփելն, իհարկե, ինձ համար չէ, աշխատում եմ ավելիին հասնել, բայց առայժմ այսքանը:

- Մեզնից յուրաքանչյուրը հատկապես ծննդյան օրը կարծես վերաիմաստավորի անցած ուղին, սխալների մասին ինքն իրեն խոստովանի, նաեւ, ինչու ոչ, ինքն իրեն գովաբանի: Եթե անկեղծ հայացք գցես անցածդ ճանապարհին, որոնք են եղել թույլ տված սխալներդ, եւ ինչի համար ես ինքդ քեզ ասում՝ «Ապրես Մարինա, հպարտ եմ քեզնով»:

- Գիտեք, անցած ուղիս մտաբերել, վերաարժեւորել կյանքս միայն այսօր չեմ անում, դա ինձ մոտ հաճախ է ստացվում: Անթերի ու առանց սխալների մարդ չկա: Իհարկե, ես նույնպես թերացումներ ու սխալներ ունեցել եմ, բայց կարեւորը դրանք ճակատագրական չեն եղել: Չկա էդպիսի բան, որի հսմար հիմա զղջում եմ: Իսկ հպարտ եմ, որ ազնիվ եմ ու իմ աշխատասիրությամբ եմ իմ ուղին հարթել:

- Մարինա ունես ընտանիք, հրաշք փոքրիկներ, դու արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում չես ապրում ու ստեղծագործում, բայց մարդիկ քեզ չեն մոռանում, սիրում ու սպասում են, հետեւաբար ունես նաեւ հանրության սերը: Այս ամենը հաշվի առնելով, ի՞նչ է պակասում քեզ այսօր: Ի՞նչ կուզեիր կյանքումդ ավելացնել:

- Ես իսկապես երեւի այն երջանիկներից եմ, ովքեր արդեն բավականին ժամանակ է այլեւս հանրային մարդ չլինելով՝ բարեբախտաբար դեռ վայելում է հանրության սերը, եւ դրանում նպաստում էք նաեւ դուք՝ լրագրողներդ, եւ ես դրա համար անչափ շնորհակալ եմ: Ինձ այս պահին պակասում է միայն կրկին հետուստատեսությունը: Ես հուսով եմ, որ օրերից մի օր ինչ-որ ռեժիսոր ինձ նորից կառաջարկի հետաքրքիր մի նախագիծ: Չնայած ես նույնպես ունեմ 2 նախագիծ իմ մտքում, հույս ունեմ, որ կկարողանամ դրանք կյանքի կոչել:

- Ինչպիսինն ես դու որպես կին 38-ում, չէ որ կինը ամեն տարիքում նոր հատկանիշներ է ձեռք բերում, որոշներից էլ՝ ազատվում:

- Երեւի ավելի հավասարակշռված, ավելի հանգիստ, բայց նաեւ ավելի զգայուն եմ հիմա:

- Մարինա, վստահ եմ, որ շատերը տարիքիդ զարմանքով են արձագանքում: 38-ը մեծ չէ, բայց քո արտաքինի հետ այն լավ իմաստով անհամատեղելի է: Ո՞րն է երիտասարդ մնալուդ գաղտնիքը:

- Առաջինը երեւի գենետիկան, 2-րդը՝ պոզիտիվ լինելն ու կյանքը սիրել կարողանալը: - Ի՞նչ ես ինքդ քեզ մաղթում, չէ որ հենց մենք ենք մեզ ամենապետքական բարեմաղթանքները հղում:

- Ինքս ինձ կմաղթեմ առողջություն, որպեսզի կարողանամ մշտապես առույգ եւ տոկուն լինեմ ընտանիքիս համար: Մաղթում եմ, որ ընտանիքս նույնպես առողջ լինի: Իմ սիած գործով զբաղվում եմ, կցանկանայի ավելի մեծ հաջողությունների հասնել: Ու նաեւ ավելի շատ արեւոտ օրեր կցանկանայի Մոսկվայում:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան