Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц
Досуг

Կենդանակերպի նշանների գլխավոր թերությունները

Խոյը եղջյուրներ ունի և անհրաժեշտության դեպքում նա չի վախենում օգտագործել դրանք: Նա իր ասածն առաջ կտանի մինչև վերջ և ոչ մի հետ քայլ չի անի: Համառությամբ և ինքնավստահությամբ Խոյերին ոչ ոք չի հասնի: Թվում է, թե բնավորության հրաշալի գծեր են, որոնք կօգնեն հասնել նրան, ինչին Խոյերը կցանկանան: Սակայն պատկերացրեք, որ 5-6 տարեկան փոքրիկ Խոյ-երեխան ստիպում է իր ծնողներին խաղալիք գնել, որը շատ թանկ է:

Ցուլ

 

Ցլերը շատ աշխատասեր են, և նրանց ձեռքերը կարծես երբեք չեն հոգնում: Մի փոքր մոտիվացիա ունենալու դեպքում նրանք կարող են սարեր շուռ տալ: Սակայն եթե փորձեք Ցլին կասկածի ենթարկել, թե արդյոք նա պետք է զբաղվի նրանով, ինչով որ ներկայումս զբաղվում է, նրա հետաքրքրությունը այդ գործի նկատմամբ միանգամից կընկնի: Նրան այլևս չեն հետաքրքրի վերջնաժամկետները կամ տնօրինության պահանջները: Նա ամեն ինչի վրա ուղղակի թքած կունենա: Բացի այդ՝ Ցլերը շատ հիշաչար են:

Երկվորյակներ

 

Թվում է, թե աշխարհի ամենամեծ գեյզերն ավելի հեշտ է փակելը, քան թե Երկվորյակի բերանը: Կարծիք է ստեղծվել, որ այս նշանի տակ ծնվածները կարող են ժամերով խոսել և անգամ մի բաժակ ջուր էլ չխմել՝ կոկորդը թրջելու համար: Հաճախ է պատահում, որ Երկվորյակները խոսելու ընթացքում տված դատարկ խոստումներից հետագայում փախչում են, որովհետև իրենք էլ չեն հասկացել, թե ինչ են խոսք տվել դիմացինին:

Խեցգետին

 

«Ոչ մի քայլ դեպի հետ» արտահայտությունը Խեցգետինների համար չէ ասված: Նրանք միշտ իրենց որոշումները երկար մտածելուց, հետ ու առաջ անելուց հետո են կայացնում: Անգամ այն ժամանակ, երբ պարզից էլ պարզ է, որ որոշումը ճիշտ է: «Իսկ ինչ կլինի, եթե…», «Հանկարծ…», «Իսկ եթե պետք չէ…». այս բոլոր արտահայտությունները Խեցգետիններն ավելի շատ են օգտագործում, քան «Բարևն» ու «Ցտեսությունը»: Այսպիսի կենսակերպը շատ է խանգարում նրանց առաջ շարժվել կյանքում:

Առյուծ

 

Առյուծները համարում են իրենց մարդկության արքաներ և շրջապատից էլ պահանջում են ընդունել այդ փաստը: Կենդանիների արքան ուղղակի պաշտում է հաճոյախոսություններ լսել: Եթե հանկարծ փորձ կատարեք նրան երկնքից ցած իջեցնել, ապա առյուծը թունոտ այնքան խոսքեր կասի ձեզ, որ ինքներդ էլ կշփոթվեք: Նրա համար դուք հասարակ մահկանացու եք, որին նա թույլ է տվել շփվել իր՝ արքայի հետ: Իսկ նրան ենթարկվելու փոխարեն դուք ինչ-որ «անհեթեթ» խոսքեր եք ասել:

 

Կույս

 

Այս նշանակերպի աշխատանքային անունը երևի Քամելեոն է: Կույսերը արհեստավարժորեն կարողանում են ամեն ինչ ձևացնել: Եթե ցանկանան, կարող են իրենց համար այնպիսի «դիմակ ստեղծել», որի ետևից դիմացինը չի կարողանա նկատել նրա իրական դեմքն ու էմոցիաները: Եվ մինչ դուք կհրապուրվեք Կույսի գեղեցիկ ժպիտով և աչքերով, նրանք եղանակ կփնտրեն ձեզ մոլորեցնելու: Այդ իսկ պատճառով Կույսերի հետ կոնֆլիկտի մեջ մտնելուց առաջ երկար մտածեք. կարող եք այնպիսի վեճի մեջ ընկնել, որում ձեր պարտվելու հավանականությունը շատ մեծ է:

Կշեռք

 

Կշեռք անվանումն անտեղի չէ ընտրված. նրանք միշտ երկմտում են, փորձում են գտնել լավագույն լուծումը: Երկար մտածմունքներից հետո Կշեռքները դժվարությամբ որոշումներ են ընդունում և ամեն ինչ անում են դրանք իրականացնելու համար: Եվ երբ վերջնական նպատակի իրագործումը շատ մոտ է, նրանք կարող են նորից կասկածների գիրկն ընկնել: «Արդյոք ճիշտ է այս որոշումը». այս հարցը ուղղակի քայքայում է Կշեռքների գլխում իրականացող գործընթացը:

Կարիճ

 

Կարիճները չափազանց հաճախ են սիրահարվում և միևնույն ժամանակ շատ են… բողոքում: Նրանք ամեն անգամ «գտնում են իրենց կյանքի իրական սիրուն», սակայն Կարիճները հիմնականում չեն մտածում դիմացինի զգացմունքների մասին, այդ իսկ պատճառով կոտրում են շատ սրտեր: Ոչ թե ուղղակի կոտրում են, այլ ոչնչացնում են հատուկ կոպտությամբ և ցինիզմով: Այդ իսկ պատճառով կենդանակերպի այս նշանի տակ ծնվածները հիմնականում շատ թշնամիներ են ունենում, որոնցից կեսն էլ նրանք են, ում ժամանակին սիրահարված են եղել Կարիճները:

Աղեղնավոր

 

Ախ այս Աղեղնավոր-բարեհոգիները: Սրճարանում պաղպաղակ ուտելիս Աղեղնավորը կարող է սկսել մտածել, որ այդ պահին Աֆրկայում երեխաներ են սովից մահանում: Նա կարող է այնքան մտահոգվել մի խնդրով, որ կորցնեն անգամ ախորժակը: Ավելորդ բարությունը Աղեղնավորների մեծագույն թերությունն է: Սակայն միևնույն ժամանակ նրանց հավատարմությունն ու վստահելիությունը դիմացինին թույլ են տալիս սիրել և հարգել Աղեղնավորներին:

Այծեղջյուր

 

«Քո աչքի գերանը տես նախքան ուրիշի աչքի փուշը նկատելը». սա Այծեղջյուրների համար է ասված: Եթե Առյուծները իրենց բոլորից բարձր են դասում, ապա Այծեղջյուրները շրջապատում բոլորին սխալ, անհոգի են համարում: Սակայն միևնույն ժամանակ մտածելով, որ շուրջբոլորը բոլորը նույն սխալը կրկնում են հաճույքի համար, նրանք նույպես թույլ են տալիս այդ սխալը: Ինչո՞վ են Այծեղջյուրները մնացածից պակաս:

 

Ջրհոս

 

Ջրհոսների մեծագույն վախը այնպիսի վայր ընկնելն է, որտեղ նրանք իրենց հարմարավետ չեն զգա: Հնարավորության դեպքում Ջրհոսները մի փոքրիկ վայր կընտրեին, կմիացնեին այնտեղի ինտերնետը, շատ գրքեր կամ իրենց սիրելի այլ իրեր կտանեին այնտեղ և այդ վայրը կպարսպապատեին քարե բարձր պատերով: Նրանց համար դա ուղղակի հարմարավետության նշան է: Եթե շատ եք ցանկանում ընկերանալ Ջրհոսների հետ, ապա հարկավոր չէ մագնիսի պես լինել և շատ ընկնել նրանց հետևից: Ջրհոսը ինքը կզգա, որ դուք հետաքրքրում եք իրեն, և անպայման կցանկանա կապեր հաստատել ձեզ հետ:

Ձկներ

 

Լինում են դեպքեր, երբ մարդիկ ստում են՝ ճիշտը թաքցնելու նպատակով: Լինում են նաև այնպիսինները, երբ դա անում ենք մեզ լավագույնս ներկայացնելու համար: Սակայն այս ամենից ոչ մեկը Ձկներին չի վերաբերվում: Նրանք նույնպես ստում են, սակայն անգիտակցաբար: Բանն այն է, որ հարուստ երևակայության շնորհիվ Ձկներն իրենց գլխում այնպիսի պատկերներ են ստեղծում, որոնք իրականության հետ կարող են չհամապատասխանել: Այնուհետև նրանց այդ հորինած կերպարների և պատմությունների մասին լսելով՝ դիմացինը նույնպես սկսում է հավատալ դրանց այնպես, ինչպես դրանք ստեղծող-հորինողը: Եթե դիմացինը փորձում է հասկացնել Ձկանը, որ նրա ներկայացրածները ուղղակի երևակայության արդյունք են, ապա Ձուկը հիասթափվում է և հուսահատվում: Դրա պատճառով նա կարող է անգամ խորը դեպրեսիայի մեջ ընկնել: