Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Союзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Путешествуйте с комфортом с картой Mastercard World “Travel” от Юнибанка Чем грозит ссора с Москвой? Грубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»При поддержке Ucom сообщество ArmDrone проводит бесплатные курсы по FPV-дронам Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»
Общество

Փաստաբանների պալատի նախկին նախագահը հետամուտ կլինի, որ մեղավորները պատասխան տան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ փետրվարի 11–ին Փաստաբանների պալատում տեղի են ունենալու պալատի խորհրդի ընտրություններ, որին մասնակցելու դիմում են ներկայացրել ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը և պալատի նախկին գլխավոր հաշվապահ Կարինե Սարգսյանը: Նշված անձերի մասնակցությունն այնքանով է ուշագրավ, որ Սահակյանի պահանջով քրեական գործ կա հարուցված՝ Կարինե Սարգսյանի կողմից ֆինանսական չարաշահումներ կատարելու փաստի արթիվ և այս պահին նախաքննություն է ընթանում:
«Փաստ» օրաթերթի փետրվարի 3–ի` թիվ 18–ում մենք արդեն ներկայացրել ենք պալատի նախկին գլխավոր հաշվապահի տեսակետը: Հավասարության սկզբունքը չխախտելու համար այս անգամ ներկայացնում ենք Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի տեսակետը:
«Փաստի» հետ զրույցում Ռուբեն Սահակյանը տեղեկացրեց, որ պալատի նախկին գլխավոր հաշվապահի գործողություններում հանցակազմի հատկանիշներ տեսնելով և նկատի ունենալով, որ Կարինե Սարգսյանը մամուլում զրպարտչական լուրեր է տարածել իր մասին, դիմել է գլխավոր դատախազություն, հրապարակման մեջ նշվածի փաստի առթիվ քրեական գործ հարուցելու խնդրանքով : Իր դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ և ներկա պահին նախաքննությունը դեռևս շարունակվում է:
«Ես հույս ունեմ, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն, որի արդյունքում ամեն ինչ կբացահայտվի: Ես հետամուտ եմ լինելու, որ մեղավորները պատասխան տան: Ես անգամ արդարանալու որևէ անհրաժեշտություն չունեմ, ինձ ճանաչող, իմ գործունեությանը ծանոթ բոլորին ամեն ինչ պարզ է: Իսկ տարածվող զրպարտությունների աղբյուրն ու դրդապատճառը ինձ համար արդեն պարզ է, իմ խոսքերի ապացույցներն ունեմ: Կգա ժամանակը ես դրանք կհրապարակեմ»,– ասաց Ռ. Սահակյանը:
Նա նաև նշեց, որ իր ձեռքի տակ եղած փաստերի մի մասն արդեն ներկայացրել է նախաքննական մարմին, որտեղից շատ բան պարզ է դառնում: Ինչ վերաբերվում է պալատի նախկին գլխավոր հաշվապահ Կարինե Սարգսյանի հայտարարություններին, որոնք նա հնչեցրել է նաև «Փաստի» հետ զրույցում, ապա Ռ.Սահակյանը դրանց անգամ անդրադառնալ չի ցանկանում, քանի որ դրանց ծանոթացող ցանկացած մարդու համար էլ ակնհայտ է, որ դրանցում որևէ տրամաբանության նշույլ չկա:
«Այդ գումարները 100 դրամ չեն, 1000 դրամ չեն, մեկ միլիոն դրամ չեն, տասնյակ միլիոնների մասին է խոսքը: Դրանից հետո Սահակյանը գնաց պալատից, իսկ ինչո՞ւ Կարինե Սարգսյանը չասաց՝ Սահակյան, բա փողե՞րը: Դու գնում ես, բա ինչո՞ւ ես ինձ այդքան պակասորդի հետ թողնում միայնակ: Ես մի անգամ նրան հանդիպեցի փողոցում և հարցրեցի՝ Կարինե, ի՞նչ խղճով ես ինձ զրպարտում: Նա պատասխանեց՝ բա ի՞նչ անեմ, երեխաներս դուրսը մնա՞ն»,– ասում է Ռ. Սահակյանը:
Ռ. Սահակյանին ոչ միայն հանգիստ չի տալիս, այլև շատ է հուզում հարցը, թե ինչպես կարող էր Կ. Սարգսյանն իրեն զրպարտել:
«Այդ հարցի պատասխանը նախաքննությունն է տալու՝ ակամայից: Կգա օրը, ես մատս կդնեմ այդ հարցերի պատասխանների վրա և բոլոր այն մարդիկ, ովքեր վայրահաչում են, որ ես առնչություն ունեմ այդ պակասորդի հետ, կլռեն: Կգա ժամանակը, որ ես կներկայացնեմ այն փաստական տվյալները, որոնք կվկայեն շատ բաների մասին»,– ասաց Ռ. Սահակյանը:
Նա նաև նշեց, որ առնվազն 60 զանազան բնույթի փաստական տվյալ կա իր ձեռքի տակ, որոնք կվկայեն այն մասին, որ ինքը որևէ առնչություն չունի պալատում հայտնաբերված պակասորդի հետ և չէր կարող այդ մասին տեղյակ լինել, բացի այդ իր անունը այդ ամենի հետ կապվում է հատուկ ուղղորդմամբ:
«Իմ առնչությունը միայն այն է, որ դա եղել է իմ և պալատի ներկայի նախագահի պաշտոնավարման օրոք: Ես ցավում եմ, որ այս օրերին պալատի խորհրդի անդամության որոշ թեկնածուներ չտիրապետելով փաստերին, իսկ որոշ դեպքերում լավ էլ տեղյակ լինելով, որ դա զրպարտություն է, շահարկում են այն իրենց նախընտրական նպատակներով, բայց նաև վստահ եմ, որ ժամանակը կգա և ամեն ինչ իր տեղը կընկնի»,– ասաց Փաստաբանների պալատի նախկին նախագահը:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: