Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателей
Общество

Ես ամաչում եմ ընտանիքիս, իմ մանկան աչքերին նայել… Ես անվերջ դատապարտված եմ իմ խղճի կողմից.«Հայագրոբանկի» 26-ամյա անվտանգության աշխատակիցը խոշտանգելով սպանել է գործընկերոջը

2002 թվականի ապրիլի 15-ի առավոտյան «Հայագրոբանկի» Ախուրյանի մասնաճյուղի մոտ իրարանցում էր: Հայտնաբերվել էր բանկի պահպանության ծառայության հերթապահ Ռուբիկ Գ.-ի խոշտանգված մարմինը:

Պահուստային սենյակի մետաղե դռան վրայի հետքերը մատնանշում էին դաժան հանցագործության բուն նպատակը՝ բանկի կողոպուտը: Բանկի փողերը անձեռնմխելի էին մնացել, այդ փողերի անմատչելիությանը չհավատացող չարագործը կամ չարագործները ողջ եռանդը ծախսել էին պահակի սպանության վրա:

Ակնհայտ էր, որ բանկ էին թափանցել մուտքի դռնով՝ անարգել, մուտքի դռնով էլ հեռացել էին՝ իրենց հետևից բանալիով փակելով դուռը: Եթե նրանց առաջ դուռը բացել էր ինքը՝ պահպանության ծառայության հերթապահը, ուրեմն նա ճանաչել էր մուտք գործողներին ու վստահել էր: Սպանության բացահայտման հիմնական վարկածով՝ սպանվածը ճանաչում էր հանցագործներին:

Մուտքի դռան վրա թողնված արյան հետքը, ինչպես նաև սպանության կատարման դաժանությունը վկայում էին, որ հանցագործը կարող էր վնասված լինել: Կարող էր նաև դիմել որևէ բուժհիմնարկ՝ բուժօգնություն ստանալու համար:

Շուտով հայտնի դարձավ, որ ձեռքի խոր վնասվածքով հիվանդանոց է դիմել Առափի գյուղի մի բնակիչ: Նա բուժօգնություն էր ստացել ու հեռացել: Ստուգումը փաստեց, որ հիվանդանոցում արձանագրված անուն-ազգանունով մարդ Առափի գյուղում երբևէ չի բնակվել:

Կարճ ժամանակ անց բացահայտվեց, որ կեղծ անուն-ազգանունով հիվանդանոց դիմածը իրականում Արտյոմ Ս.-ն է՝ մեկ այլ գյուղից: Նա տանը չէր: Հարազատներն ասացին, թե Գյումրիում է:

Արտյոմ Ս.-ն ինքը ներկայացավ ոստիկանություն ու ներկայացրեց մի ցնցող վարկած, համաձայն որի՝ հենց ինքն էր, կարծես թե, զոհը…

Ըստ Արտյոմի վարկածի՝ հարձակումը կազմակերպել էր բանկի տնօրենի որդին: Դաժանաբար սպանված պահակն էլ, ըստ նույն վարկածի, ոչ թե անմեղ զոհ էր, այլ՝… հանցակից…

Արտյոմի վարկածը մանրակրկիտ ստուգվեց: Եվ… չհաստատվեց:

Հաստատվեց, որ Արտյոմը հարձակումը միայնակ էր իրականացրել: Նա մենակ էլ կանգնեց դատարանի առաջ…

Արտյոմի ծնողները մանկավարժներ էին եղել, հարգված մարդիկ, բայց տարիներ առաջ էին մահացել:

Արտյոմը մասնավոր բուհերից մեկում փորձել էր իրավաբանական կրթություն ստանալ, կիսատ էր թողել: Թիկնապահների դասընթաց էր անցել, իր խոսքերով՝ կատարելագործվել էր Ռուսաստանում: Այնուհետև դարձել էր «Կոբրա» ակումբի անդամ և աշխատանքի էր անցել «Հայագրոբանկի» Ախուրյանի մասնաճյուղի պահպանության ծառայությունում: Քաջատեղյակ էր բանկի այդ մասնաճյուղի պահպանության թույլ ու խոցելի տեղերին:

Ի պաշտոնե Արտյոմը բանկի փողերի հետ ոչ մի գործ չուներ: Միայն հայացքն էր կառչել թղթադրամների կապերին, ու միտքը շարունակ գայթակղվել էր…

Բանկի մասնաճյուղում Արտյոմն աշխատել էր մինչև 2001 թվականի մայիսը: Աշխատանքից դուրս գալուց հետո նա շարունակել էր մասնաճյուղ այցելել՝ որպես մյուս պահակների ընկեր:

Երբ կազմել էր բանկ թափանցելու, անվտանգության հերթապահ աշխատողին վերացնելու և բանկը թալանելու ծրագիրը, նախատեսել էր այնպիսի օր կատարել հանցանքը, որ հերթապահն իր մտերիմներից չլինի…

Զոհին շուտով ընտրել էր ու նրա վստահությունը շահելու համար սկսել էր մտերմանալ հետը, հատկապես նրա հերթապահության օրերին էր հայտնվել բանկում, նստել էր, երկար զրուցել էր դեսից-դենից… Նայել էր իր պես երիտասարդ տղամարդու աչքերին ու սպանության՝ արդեն կազմած ծրագիրը չէր փոխել… Գիտեր, որ զոհն ընտանիք ու երեխաներ ունի:

Դատարանում նույնիսկ արցունք թափեց՝ ես երեխաների եմ որբացրել…

Բանկի պահուստային ֆոնդի մետաղե դուռը բացելու համար մետաղկտրիչ սղոց էր ձեռք բերել, էլի մի քանի գործիքներ: Նաև՝ դանակ: Սա արդեն սպանության գործիքն էր…

Հանցագործության օրը շաբաթ կամ կիրակի պիտի լիներ. Արտյոմը լավ գիտեր, որ ուրբաթ օրը հավաքված փողը մնում է բանկում մինչև երկուշաբթի:

Հանցագոծությանը հատկացված ժամանակն էլ էր արդեն ծրագրել՝ սպանության, մետաղե դուռը բացելու, փողերը վերցնելու համար երկու ժամ էր ունենալու: Բանկի անվտանգությունը վերահսկվում էր երկու ժամը մեկ՝ ոստիկանության հետ ուղիղ հեռախոսակապով: Անվտանգության այլ համակարգ այն ժամանակ բանկի մասնաճյուղը չուներ…

2002 թվականի ապրիլի 14-ը կիրակի էր: Արտյոմ Ս.-ն պայուսակի մեջ էր հավաքել հանցագործության համար նախատեսված գործիքները, զինվորական հագուստը ու դուրս էր եկել տանից: Որոշել էր բանկ մտնել ու բանկից դուրս գալ զինվորական հագուստով, որպեսզի տեսնողները վկայեին, թե բանկի մոտ ինչ-որ զինվորականի են տեսել… Այդպիսով՝ գործի բացահայտումը կարող էր կեղծ հետքի վրա դնել… Գրքեր էր կարդացել Արտյոմ Ս.-ն…

Մինչև գիշեր բավական ժամանակ ուներ, այդ ժամանակը սպանելու համար Արտյոմը նախ հորաքրոջ տուն էր գնացել: Ասել էր, թե երեկոյան պարապմունք ունի, դրա համար է պայուսակով: Հորաքրոջ տանը կերել, խմել, հանգստացել էր: Դուրս գալուց առաջ հորաքրոջ որդուն ասել էր՝ հնարավոր է՝ չհասցնեմ գյուղ գնալ, կարող է և վերադառնամ…

Սա ասել էր այն դեպքի համար, եթե հերթապահ Ռուբիկը բանկի դուռը չբացեր ու իրեն ներս չթողներ՝ հետևեր անվտանգության հստակ կանոններին… Եթե Ռուբեն Գ.-ն իրոք՝ այդպես վարվեր՝ ըստ կանոնների, ոչ միայն բանկի անվտանգությունը կապահովեր, այլ նաև սեփական կյանքը կպահպաներ ու կհասցներ մեծացնել իր երեխաներին…

Արտյոմ Ս.-ն միանգամից բանկին չէր մոտեցել: Նախ հարևան կիսակառույցում ծխախոտ ծխախոտի հետևից էր ծխել: Դեռ կարող էր հետ կանգնել հանցավոր մտադրությունից: Բայց հետ չէր կանգնել: Նայել էր ժամացույցին՝ գիշերվա ժամը 1-ն անց 30 էր: Արդեն հագուստը փոխել՝ զինվորական շորերով էր: Մի ոստյունով կիսակառույցից ցատկել էր փողոց:

Մոտեցել էր բանկի մուտքին: Թակել էր դուռը, ձայն էր տվել, դեմքը բարեկամական-խնդրողական արտահայտությամբ էր ուղղել Ռուբենին. «Ես եմ, Արտյոմը, Ռուբի՛կ ջան, ինչ կլինի՝ ներս թողնես, մոտդ մնամ: Ուշ է արդեն, գյուղ գնալ չեմ կարող, էս գիշերվա կեսին մնացել եմ դրսում…»:

Ռուբենը, ցավոք, գթասիրտ էր ու դուռը բացել էր՝ դրա իրավունքը չունենալով…

Նա բազմոցի թիկնակներ էր բերել բանկի սպասասրահից, Արտյոմի համար քնելու տեղ էր սարքել: Հեռուստացույց էին դիտել, զրուցել էին: Ռուբիկը չէր զգացել, որ Արտյոմը գրգռված է, ցրված… Նա խոսում էր՝ պարզապես ժամանակ սպանելու համար: Սպասում էր, որ գիշերվա ժամը 5-ին Ռուբենը հեռախոսակապով ոստիկաններին հայտնի, թե բանկում ամեն բան խաղաղ է… Եկել էր այդ ժամը, Ռուբենը վերջին հեռախոսակապն էր հաստատել. «Ամեն ինչ կարգին է: Կապին՝ վերջ…»:

Նա խոսքն ավարտել, ցանկացել էր շրջվել, երբ ուժգին հարված էր զգացել թիկունքին: Այն, ինչ կատարվել էր հետո, կներկայացվի ըստ դատական ակտի. «Արտյոմ Ս.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է տուժողի թիկունքին, սակայն հարվածը դիպել է ոսկորին, հարվածի ուժից դանակն ընկել է գետնին: Ռուբենը վերցրել է դանակը: Արտյոմը պայքարել է՝ դանակը նրանից խլելու համար: Արևելյան մարտարվեստներին տիրապետող Արտյոմ Ս.-ն կարողացել է դանակը խլել տուժողից, իսկ երբ վերջինս վազել է դեպի մուտքի դուռն ու փորձել է սողնակով փակված դուռը բացել և դուրս գալ, Արտյոմ Ս.-ն հասել է նրա հետևից, թիկունքից ձախ ձեռքով բռնել է տուժողի բերանը, աջ ձեռքին բռնած դանակով կտրել է պարանոցը ու տուժողին գցել է երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ: Մտածելով, թե սպանել է Ռուբենին, Արտյոմը գնացել է պահուստային ֆոնդի սենյակի կողմը, փորձել է մետաղկտրիչով բացել այդ դուռը: Աշխատանքի հերթական դադարի ժամանակ լսել է տուժողի խռխռոցը, մոտեցել է նրան, նկատել է, որ նա տեղից փոքր-ինչ տեղաշարժվել է: Արտյոմ Ս.-ն, դրսևորելով առանձին դաժանություն, ձեռքին եղած մուրճով բազմաթից հարվածներ է հասցրել տուժողի դեմքին ու գլխին: Համոզվելով, որ սպանել է, գնացել ու շարունակել է պահուստային սենյակի դուռը բացելուն ուղղված գործողությունները: Սակայն հասկացել է, որ այդ դուռը բացել չի կարողանում: Լուսաբացը մոտենում էր… Ժամը 6-ին դադարեցրել է աշխատանքը, գործիքները հավաքել ու վերադարձել է ընկած տուժողի մոտ: Տեսնելով, որ նա դեռ շնչում է, հատակին գցած դանակով խոր կտրել է տուժողի կոկորդը ու հեռացել է…»:

Արտյոմի ձեռքը հանցագործության կատարման ընթացքում վնասվել էր: Ահա թե ինչու՝ երբ բանալիով փակում էր բանկի մուտքի դուռը, արյան հետք էր թողել: Ու հեռացել էր…

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արտյոմ Ս.-ն ներկայացրեց, թե ինքը գործել է ինքնապաշտպանության նկատառումներով, ոչ թե տուժողին սպանելու դիտավորությամբ:

Սակայն դատարանը անարժանահավատ գնահատեց նրա պատճառաբանությունները, մեղավոր ճանաչեց ավազակային հարձակման ու ծանրացուցիչ հանգամանքներում կատարած սպանության համար և դատապարտեց 15 տարի ազատազրկման: Առաջին 5 տարին՝ բանտային ռեժիմով:

Արտյոմ Ս.-ն վերաքննիչ բողոք գրեց. «Ուշադիր քննեք, ես զոհ եմ, ոչ թե ձեր պատկերացրած ոճրագործը»:

Վերաքննիչ դատարանում Արտյոմ Ս.-ն այսպես ճառեց. «Ինքս դատափետում եմ իմ կատարածը, իմ դատավճիռը կրելու եմ իմ մեջ՝ մինչև կյանքիս վերջը: Ես ամաչում եմ ընտանիքիս, իմ մանկան աչքերին նայել… Ես անվերջ դատապարտված եմ իմ խղճի կողմից, հավատացեք, իրոք զղջում եմ… Եթե հնարավոր լիներ՝ կյանքս կտայի՝ նրան վերադարձնելու համար… Իմ՝ թիկնապահի մասնագիտությունը թույլ է տալիս կյանքս զոհել, ինձ ուղարկեք այնպիսի տեղ, որ իմ մասնագիտությամբ կարողանամ ինձ դրսևորել… Ես չեմ ուզում մյուս դատապարտյալների նման մեջքի վրա պառկել, պորտաբույծի կյանք վարել, ինձ վտանգավոր տեղ ուղարկեք… Լավ իմացեք, որ դատապարտում եք ո՛չ կույրաղիքի, ո՛չ հանրության համար վտանգ ներկայացնող հանցագործի, այլ հանրության համար իր կյանքը տալու պատրաստ երիտասարդի… Խնդրում եմ՝ մեղմ վարվեք… Առաջին ատյանի դատարանը ճիշտ չի որակել իմ կատարածը և շատ խիստ պատիժ է նշանակել… Ներեք ինձ, մեղմ եղեք և ոչ մի տեղից բողոք չեք լսի… Հավատացեք, դեռ կյանք չեմ տեսել՝ 26 տարեկան եմ, բայց կյանքի մաղձից բացի ոչինչ չեմ տեսել, մի զրկեք իմ միակ հույսից՝ նորմալ կյանքով ապրելու հույսից… Ես գործել եմ ուրիշի դրդմամբ, գործել եմ որպես ցնորված հիմար…»:

Վերաքննիչ քրեական դատարանը առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողեց անփոփոխ, ամբաստանյալի բողոքը մերժեց:

Իր վճռաբեկ բողոքում Արտյոմ Ս.-ն այլ կերպ ներկայացավ՝ նա վերջապես խոստովանեց, որ գործել է մենակ, որ տուժողը իր հանցակիցը չի եղել, որ ինքը տարբեր վարկածներ է ներկայացրել՝ խիստ պատժից խուսափելու համար: Բայց հիմա էլ նա մեկ ուրիշ վարկած էր առաջ քաշում՝ քանի որ իր կատարածը «անմարդկային դաժանություն է եղել», խնդրել է իր նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել՝ հոգեպես առողջ մարդը կարո՞ղ էր անել այն, ինչ ինքն է արել…

«Մեղմ եղեք»,- նորից խնդրել է Արտյոմ Ս.-ն: