Սերգեյ Ավետիսյանը 270 հազար դոլարից ավելի դրամական միջոցներ ունի.«Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի դրամական միջոցներն ավելի քան 270 հազար ԱՄՆ դոլար են կազմել: Այս մասին իմանում ենք պաշտոնյայի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրից: Վերջինս հայտարարագրել է 100 միլիոն դրամ և 70 հազար ամերիկյան դոլար:
Ըստ հայտարարագրի՝ բավական մեծ կարողությունների տեր Ավետիսյանն ունի ընդամենը մեկ բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում: Իսկ նրա եկամուտները տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում կազմել են 2 միլիոն 961 հազար դրամ:
Նշենք, որ 35–ամյա պաշտոնյան տարբեր տարիներին աշխատել է նաև կառավարությունում՝ զբաղեցնելով Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի և Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնները: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ է նշանակվել այս տարվա հունիսի 8–ին:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: