Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Азербайджанцы: Пашинян – лучшее, что случилось с кочевым народомАрмения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Захарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
uncategorized

Ապրիլյան պատերազմի խոշտանգումներն ահազանգ էին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլյան պատերազմից հետո ընդդեմ Ադրբեջանի ավելի քան 700 հայց ներկայացվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Միայն իրավաբան–իրավապաշտպանների խմբի կողմից 359 գանգատ էր ներկայացվել ՄԻԵԴ:

Իրավաբան–իրավապաշտպանների խմբի անդամ Արա Ղազարյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ, թե իրավական դաշտում երկու տարի անց ի՞նչ արդյունքներ են գրանցվել:

«Իրավական հարցերով տարբեր մասնագիտական խմբեր կան: Մեր խումբը զբաղվում է մարդու իրավունքներին առնչվող հարցերով: Կա աշխատանքային խումբ, որը զբաղվում է հումանիտար իրավունքի հարցերով: Ես կարող եմ միայն մարդու իրավունքների տեսանկյունից մեր կատարած աշխատանքի մասին խոսել: Մենք գանգատներ ենք ներկայացրել ՄԻԵԴ, որոնց մի մասի քննությունը եվրոպական դատարանը սկսել է: Որոշակի դատավարական փուլեր արդեն անցել ենք: Կան նաև գործեր տեղահանվածների վերաբերյալ: Այս առումով գանգատները վերջնական ներկայացվել են, բայց դատարանը դեռ չի հաղորդակցել դրանք: Ընդհանուր առմամբ, մոտ երկու տասնյակ գործ արդեն դատավարության մի քանի փուլ է անցել: Դրանք վերաբերում են ապրիլյան դեպքերի որոշ զոհերի, իսկ մի քանի հարյուր գանգատ վերաբերում է տեղահանված բնակիչներին, ովքեր կամ վերադարձել են, կամ չեն վերադարձել իրենց բնակավայրեր»,–«Փաստ»–ին տեղեկացրեց Արա Ղազարյանը:

Նկատենք, որ ելնելով գաղտնիության պահանջից՝ գործերին վերաբերող այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն: Այնուամենայնիվ, Արա Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է գնահատում ընդհանուր գործընթացը: Ելնելով գործերի ընթացքից՝ ի՞նչ կարծիք ունի ՄԻԵԴ–ի տրամադրվածության մասին:

Ի պատասխան, փաստաբանը նշեց. «Եվրոպական դատարանը որոշ գործերով դիմումները քննում է արագացված կարգով: Դրանց հաղորդակցումը շատ արագ արվեց: Այս հանգամանքն արդեն խոսում է այն մասին, որ շատ զգույշ և ուշադիր են մոտենում գործին, որովհետև աննախադեպ դեպքեր էին տեղի ունեցել Եվրոպայի խորհրդի տարածքում: Նկատի ունեմ՝ մահացած զինվորների նկատմամբ տեղի ունեցած խոշտանգումները և այլ դրվագներ: Այս ամենն, իհարկե, եվրոպական մարմինների համար ահազանգ էր՝ Եվրոպայի խորհրդի ծայրամասում եղան աննախադեպ դեպքեր, ինչպիսիք տեղի էին ունեցել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, կամ Բոսնիայում՝ Բալկանյան պատերազմի ընթացքում: Սա ահազանգ էր, բնականաբար, ՄԻԵԴ–ի արձագանքը պետք է արագ լիներ և այդպես էլ եղավ: Իսկ տեղահանվածների վերաբերյալ գանգատների արձագանքը դեռ դանդաղ է: Սպասում ենք պատասխանի»:

Հարցին, թե, ամեն դեպքում, ե՞րբ կարող ենք վճիռների և հստակ արդյունքների սպասել, Արա Ղազարյանը պատասխանեց. «Եթե արագացված կարգով է գործը քննվում, ըստ վիճակագրության՝ կես տարուց մինչև 3 տարվա ընթացքում վճիռ է կայացվում: Մեր դեպքում շուտով արդեն մոտ երկու տարի կլինի: Հուսով ենք՝ առաջիկա մեկ կամ երկու տարում ՄԻԵԴ–ը վճիռ կկայացնի: ՄԻԵԴ–ի ընդհանուր կարգի համաձայն՝ գործերն ըստ սովորական ժամանակագրության պետք է քննվեն: Բայց ՄԻԵԴ–ը ե՞րբ առաջնահերթություն կտա և ի՞նչ արագությամբ կքննվեն, չենք կարող ասել: Շատ դժվար է ասել, թե կոնկրետ գործերն ինչպես կքննվեն»:

Հավելենք, որ ըստ խմբի կողմից ավելի վաղ արված հայտարարության, գանգատներ են ներկայացվել ԼՂՀ պաշտպանության բանակի 22 զինծառայողների ընտանիքի անդամների անունից (62 դիմումատու), Թալիշ գյուղում իրենց տանը սպանված Խալափյան ընտանիքի տարեց երեք անդամների մերձավոր ազգականների անունից (3 դիմումատու), մարտական գործողությունների հետևանքով տուժած և պոտենցիալ տուժող հանդիսացող 693 քաղաքացիական անձանց անունից (Թալիշ գյուղից՝ 133, Մատաղիս գյուղից՝ 133, Մարտակերտ քաղաքից՝ 132, Ճարտար քաղաքի Ներքին Ճարտար թաղամասից՝ 229, Մարտունի քաղաքից՝ 13 և Ասկերանի շրջանի բնակավայրերից՝ 37 անձ): 3 գանգատ է ներկայացվել չորսական անչափահասների անունից (զոհված աշակերտ և այլոք)՝ Ճարտար, Մատաղիս և Թալիշ բնակավայրերից: Գանգատ է ներկայացվել նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի անունից՝ Թալիշ գյուղի եկեղեցու ու մատուռի հրետակոծման համար:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում