Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Азербайджанцы: Пашинян – лучшее, что случилось с кочевым народомАрмения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Захарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
uncategorized

«Գաղտնիության» պայմանագրի անվան տակ չեն կարող փակել աշխատողի բերանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում խմբագրությունը տարբեր քաղաքացիներից բողոքներ է ստանում, որ մասնավոր ընկերությունների կողմից ներկայացվող աշխատանքային պայմանագրի տեքստում կա մի կետ, համաձայն որի աշխատողն իրավունք չունի ընկերության ներսում տեղի ունեցող իրադարձությունների մասին բարձրաձայնել:

Այլ կերպ ասած՝ գաղտնիության պայմանագիրը ուռճացված, լայնացված ու վերածված է մի «դևի», որից բոլոր աշխատողները վախենում են այստեղ–այնտեղ պատմել իրենց աշխատանքային պայմանների, թերությունների, ուշ–ուշ վճարվող աշխատավարձի, հավելավճար չտրամադրելու և այլ խախտումների մասին: Կարճ ասած՝ աշխատակիցներն իրավունք ունեն միայն տվյալ հիմնարկության պատերի ներսում «գոռալ, կանչել»:

Այսինքն՝ «կանաչ լույս», բոլոր անպարտաճանաչ գործատուների համար: Իսկ աշխատողին, ինչպես ասում են՝ «շալե շապիկ»: Ասել է թե՝ սուղ աշխատատեղերի պայմաններում աշխատողին ճորտացնելու բոլոր նախապայմանները կան. աշխատեցնել՝ աշխատավարձը չվճարել, ծաղրել, վիրավորել, պատիվն ու արժանապատվությունն արատավորել, հավելավճար չտալ, սխալի կամ աշխատանքից ուշանալու համար զրկել աշխատավարձից և այլն:

Եվ թվում է, թե այս ամենին լուռ ու հնազանդ պետք է դիմանալ, բայց պարզվում է, որ իրականում թեև նուրբ հարցերը շատ են, սակայն մեծ հաշվով դրանք չեն կարող վերաբերել աշխատողների իրավունքների խախտումներին:

«Փաստ»–ին դիմած քաղաքացին, ում անունն ու աշխատանքի վայրը հասկանալի պատճառներով չենք ներկայացնում, ասում էր՝ ինքը սույն թվականի փետրվարի կեսերին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել տնօրինությանը: Ենթադրվում է, որ տնօրինությունը պետք է ընթացք տա գործին, սակայն կադրերի բաժնի աշխատակիցը, հավանաբար հրահանգավորված լինելով, թե ինչպես պետք է նախկին աշխատակցին զզվեցնել, որ նա «թքի» հասանելիք ողջ գումարի վրա ու առանց արձակուրդային ու այլ գումարների պահանջը բավարարելու, եղածով բավարարվի ու հեռանա իրենցից, նախկին աշխատակցին արդեն մեկ ամիս է տանում բերում են, բայց վերջնահաշվարկ վճարել չեն պատրաստվում:

«Տեմպուս» սոցիալական իրավունքի պաշտպանության կենտրոնի նախագահ, աշխատանքային իրավունքի փորձագետ Տիրուհի Նազարեթյանը, պատասխանելով «Փաստ»–ի հարցին, նշեց, որ չնայած յուրաքանչյուր առանձին գործի մասին հստակ տեսակետ հայտնելու համար հարկավոր է աշխատակցի կողմից ստորագրված բոլոր փաստաթղթերը մանրամասն ուսումնասիրել, սակայն մեծ հաշվով, եթե աշխատանքի ընդունվելու ժամանակ ստորագրվել է գաղտնիության պայմանագիր, ապա դա ոչ թե աշխատողների իրավունքներին է վերաբերում, այլ աշխատանքի բովանդակությանը:

«Դա կարող է վերաբերել մասնագիտական գործունեությանը և ամենևին էլ չի նշանակում, որ եթե աշխատողի աշխատանքային իրավունքները խախտվում են, ապա աշխատողն իրավունք չունի պայմանագրից բխող մյուս կետերի մասին չբարձրաձայնել: Այսինքն, եթե աշխատակիցը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել և նրա վերջնահաշվարկը չեն տալիս, ապա դա չի նշանակում, որ ինքը չի կարող այդ մասին բարձրաձայնել»,– ասաց Տ. Նազարեթյանը:

Նա նշեց, որ աշխատողները պետք է կարողանան հստակ տարբերակել, թե ինչ կետեր է իր մեջ պարունակում գաղտնիության պայմանագիրը, որտեղ չեն կարող աշխատողի իրավունքների պաշտպանության սահմանափակումներ լինել:

«Գաղտնիության պայմանագիրը վերաբերում է աշխատանքային բնույթի մասին չբարձրաձայնելուն, որը ներքին «խոհանոց» չի: Եվ եթե աշխատողն իր մասով ունի նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակ, աշխատանքից ազատման դիմում է գրել «Աշխատանքային օրենսդրության» պահանջով, այն սահմանված ժամկետներում մակագրվել է գործատուի կողմից և կարծում է, որ այս գործընթացի մեջ իրավունքի խախտում է առկա, ապա միանշանակ իրավունք ունի դիմելու թե՛ փաստաբանի օգնությանը և ստանալ իրավաբանական խորհրդատվություն, և թե՛ կարող է դիմել դատարան»,– ասաց փորձագետը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում