Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Армянская Апостольская Церковь подвергается давлению. Армянский народ обращается во Всемирный совет церквей (видео) Экс-министр: Проведение саммита Европейского политического сообщества в Ереване становится рискомГлава МВД Армении не нашла минуту, чтобы ответить на волнующий общественность вопрос об арестованном школьникеПремьер Японии хотела бы переговорить с лидерами США и Ирана в ближайшие дниЛукашенко: ОДКБ надо быть очень аккуратной в работе с Арменией«Open banking» в Армении: И.о. главы ЦБ представил плюсы запланированных нововведенийReuters: Иран не откроет Ормузский пролив в обмен на временное прекращение огняАрмянская церковь под давлением. Армяне обращаются во Всемирный совет церквейПоздравление лидера движения «Всеармянский фронт» генерал-майора Аршака Карапетяна с ПасхойIDBank предоставит стипендии на сумму 35 миллионов драмов 103 арцахским студентам Ереванского государственного университета ВТБ (Армения) упростил процесс автокредитования на первичном рынке Геополитическое балансирование — на «нитке». «Паст»Одним из главных рисков выборов является распыление голосов. «Паст»С кем же на самом деле встретился Никол Пашинян? «Паст»Власти уже «цепляются за соломинку». «Паст»А где же человечность? «Паст»Жители Тигранашена не имеют права собственности и живут в постоянном ощущении угрозы (Видео)Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущегоАрмия Ирана пригрозила отбросить военных США в период до каменного векаЮнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF) NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против ИранаБезопасная среда - ровные возможностиРазъяснение: Почему 18-летнего арестованного Давида Минасяна перевезли из УИУ «Армавир» в УИУ «Абовян»?Юнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF)Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянсАмериканский сенатор заявил, что США проигрывают кампанию против ИранаШеф Пентагона уволил еще двух высокопоставленных военачальников армии СШАТигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости Арестовать весь армянский народ не получится: «Паст»IDBank получил награду Commerzbank STP Excellence Award 2025«В Армении идёт тенденция к ухудшению обстановки» Аршак Карапетян Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»Десантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Международная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковАрмянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в Москве
Досуг

Ահա թե ինչպես են հիվանդանոցում ստուգում՝ աղջիկը իրոք բռնաբարվել է, թե ոչ. Բացառիկ կադրեր մեծահասակների համար

ռնաբարությունը ուղղված է կնոջ սեռական ազատություն կամ մինչև 16 տարեկան աղջիկների սեռական անձեռնմխելիության դեմ։ Բռնաբարությունից տուժող կարող է հանդիսանալ միայն իգական սեռի ներկայացուցիչը։ Բռնաբարության օբյեկտիվ կողմը բնութագրվում է տղամարդու սեռական հարաբերությամբ կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով։ Օբյեկտիվ կողմը ձևավորվում է 2 տեսակի գործողությունների կատարմամբ՝

Սեռական հարաբերություն,
Ֆիզիկական բռնության գործադրում կամ դրա օգտագործման սպառնալիք, կամ տուժողի անօգնական վիճակի օգտագործում։ Բռնաբարության հանցակազմում խոսքը միայն բնական սեռական հարաբերության մասին է։ Այս տերմինն իրավաբանական չէ, ուստի այն պետք է հասկացվի այնպես, ինչպես բնորոշվում է բժշկության մեջ, ավելի կոնկրետ սեքսոլոգիայում։ Բնական է համարվում այն սեռական հարաբերությունը, որը կարող է հղիություն առաջացնել։ Հետևաբար տղամարդու և կնոջ հակաբնական սեռական հարաբերությունը, որը տեղի է ունենում կնոջ կամքին հակառակ, ոչ թե բռնաբարություն, այլ սեքսուալ բնույթի բռնի գործողություն է, որի միջոցով հանցավորն իր սեռական կրքերին հագուրդ է տալիս խաթարված ձևով։ Այդ արարքը նախատեսված է ինքնուրույն հանցակազմով։ Ըստ քր. օր-ի հոդված 139-ի՝ սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով։ Ֆիզիկական բռնաբարությունը հանցավորի հետ սեռական կապի մեջ մտնելուց խուսափելու նպատակով կնոջ ցուցաբերած դիմադրությունը ճնշելու, հաղթահարելու, ինչպես նաև նրան օգնության կանչելու հնարավորությունից զրկելու նպատակով տուժողի կամ այլ անձանց նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելն է՝ նրանց ծեծելը, մարմնական վնասվածքներ հասցնելը և այլն։ Այսպիսով, բռնաբարության հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ մինչև բռնության գործադրումը կամ դրա ընթացքում կնոջ դրսևորած վարքագիծը վկայի տվյալ անձի սեռական հարաբերության մեջ մտնելու՝ նրա ցանկության բացակայության մասին։ Բռնություն գործադրելու սպառնալիքն արտահայտվում է նրանում, որ հանցավորը, կնոջ կամքին հակառակ, նրա հետ սեռական հարաբերության մեջ է մտնում՝ նրա կամ այլ անձի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու սպասռնալիքի միջոցով տուժողի դիմադրությունը հաղթահարելով։ Բռնություն գործադրելու սպառնալիքը կարող է արտահայտվել ինչպես բանավոր, այնպես էլ գործողությամբ, որի էությունը հանգում է տուժողի կամքը ճնշելուն։ Հանցավորը նաև կարող է համատեղել այս երկուսը։ Բռնաբարությունը համարվում է տուժողի անօգնական վիճակն օգտագործելով կատարած, եթե դա տեղի է ունեցել այնպիսի անձի նկատմամբ, ով որոշակի հանգամանքների ուժով մշտապես կամ ժամանակավորապես զրկված է եղել հանցավորին դիմադչություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից։ Տուժողը համարվում է ֆիզիկապես անօգնական վիճակում գտնվող, երբ գիտակցում է իր հետ տեղի ունեցող գործողությունների սեքսուալ բնույթը, բայց ի վիճակի չի լինում դիմադրել հանցավորին՝իր ֆիզիկական թերությունների կամ հիվանդության հետևանքով և այլն։ Տուժողը համարվում է հոգեպես անօգնական վիճակում գտնվող, երբ հանցավորի գործողությունների բնույթն ու նշանակությունը չգիտակցելու կամ չզգալու հետևանքով չի գիտակցում դիմադրելու անհրաժեշտությունը և զրկված է լինում նաև պաշտպանական գործողությունների դիմելու կարողությունից։ Նման անօգնականությունը կարող է պայմանավորված լինել տուժողի մանկահասակություն, հոգեկան հիվանդություն կամ անգիտակից վիճակով։ Բռնաբարությունը տուժողի անօգնական վիճակի օգտագործմամբ կատարված որակելու համար նշանակություն չունի՝կնոջը նման վիճակի է հասցրել հանցավորը, թե նա արդեն իսկ անօգնական վիճակում է գտնվել։ Ինչպես նաև կնոջ անօգնական վիճակի օգտագործմամբ կատարված բռնաբարությունն առկա է համարվում միայն այն դեպքում, երբ հանցավորը գիտակցել է տուժողի՝նման վիճակում գտնվելու հանգամանքն ու օգտվել դրանից։ Բռնաբարությունը նախատեսված է ձևական հանցակազմով, տվյալ հանցագործությունը ավարտված է համարվում սեռական հարաբերությունը սկսելու պահից։ Բռնաբարության նախապատրաստություն է համարվում այնպիսի արարքների կատարումը, որոնցով պայմաններ են ստեղծվում տուժողին բռնաբարելու համար։ Այն դեպքում, երբ կնոջ կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով հանցավորը բռնության կամ դրա սպառնալիք է գործադրում, ինչպես նաև օգտագործում է տուժողի անօգնական վիճակը, բայց իրենից անկախ հանգամանքներով չի կարողանում սկսել սեռական ակտը, արարքը որակվում է որպես փորձ։ Քննարկվող հանցագործության սուբյեկտ է՝14 տարին լրացած միայն արական սեռի ներկայացուցիչը։ Բռնաբարության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է միայն ուղղակի դիտավորությամբ։ Այս հանցագործության շարժառիթ հանդիսանում է սեռական պահանջմունքները բավարարելու ձգտումը։ Բայց այն կարող է կատարվել նաև վրեժի, կնոջը ստորացնելու, ամուսնանալուն հարկադրելու և նմանատիպ այլ դրդումներով։ Բռնաբարությունը մի խումբ անձանց կողմից կատարելը ենթադրում է՝ հանցագործությանը երկու կամ ավելի համակատարողների մասնակցություն և համակատարողների գործողությունների համաձայնեցվածություն։ Բռնաբարության համակատարող կարող է հանդիսանալ միայն 14 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչը։ Մի խումբ անձանց կողմից բռնաբարություն որակելու համար չի պահանջվում, որ խմբի բոլոր մասնակիցները սեռական հարաբերության մեջ մտնեն տուժողի հետ, ինչպես նաև երբ երկու կամ ավելի անձինքն սեռական հարաբերության մեջ են մտնում երկու կամ ավելի տուժողների հետ։ Առանձին դաժանությամբ բռնաբարությունը որակվում է քր. օր.-ի 138-ի 2-րդ մասի 2-րդ կետով։ Առանձին դաժանություն նշանակում է տուժողին կամ այլ անձի ֆիզիկական կամ հոգեկան տառապանքներ պատճառելը՝հանցավորի կողմից այդ հանգամանքը գիտակցելու պարագայում։ Անչափահասի նկատմամբ կատարված բռնաբարությունը որակվում է քր. օր.-ի 138-ի 2-րդ մասի 3-րդ կետով։ Անչափահաս ասելով՝պետք է հասկանալ 14-18 տարեկան ներկայացուցիչներին։ Արարքը որպես՝ անչափահասի բռնաբարություն որակելու համար անհրաժեշտ է, որ հանցավորը կամ հաստատապես իմանա տուժողի 18 տարին չլրացած լինելու մասին, կամ էլ գիտակցի այդ հանգամանքը։ ՀՀ քր. օր.-ի 138-ի 2-րդ մասի 4-րդ կետը պատասխանատվություն է սահմանում բռնաբարության համար, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ։ Նշվածը որակելու համար անհրաժեշտ է բացահայտել հետևանքների նկատմամբ նրա կողմից անզգույշ մեղքի դրսևորումը և բռնաբարության ու առաջացած ծանր հետևանքների միջև պատճառական կապի առկայությունը։ Ընդ որում, տվյալ դեպքում օրենքը նախատեսում է միայն տուժողին մահ պատճառելու հանգամանքը։ Տուժողի մահը կարող է առաջանալ ինչպես նրա դիմադրությունը ճնշելու նպատակով գործոդրած բռնության, այնպես էլ բռնի սեռական ահրաբերության հետևանքնով։ Այլ ծանր հետևանքներ կարող են համարվել տուժողի առողջությանը ծանր վնասի պատճառումը, նրան վեներական հիվանդությամբ կամ ՄԻԱՎ-ի հարուցիչով վարակելը, տուժողի կամ նրա մերձավորի ինքնասպասնությունը, հղիության ընդհատումը և այլն։ ՀՀ քր. օր.-ի 138-ի 3-րդ մասով նախատեսվում է բռնաբարություն 14 տարին չլրացած անձի նկատմամբ։ Վերջինս կարող է իրականացվել բռնություն գործադրելով, դրա օգտագործելու սպասռնալիքով կամ նրա անօգնական վիճակն օգտագործելով։