Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» Через Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении
Досуг

Գևորգ Մարտիրոսյանի նոր՝ «Քաջ զինվոր» երգի տեսահոլովակը՝ Ժաննա Բուտուլյանի, Կարեն Ասլանյանի և այլ հայտնիների մասնակցությամբ

Գևորգ Մարտիրոսյանի կատարմամբ նոր՝ «Քաջ զինվոր» երգի տեսահոլովակը շատ շուտով հեռուստադիտողը հնարավորություն կունենա վայելելու: Նկարահանման աշխատանքները տարվել են երեկ առավորյան`ժամը 7:00-ից. անտառային տեսարաններում աշխատել է մի ողջ անձնակազմ: Երգի ու տեսահոլովակի չափազանց նուրբ ու կարևոր լինելը պատասխանատվության մեծ զգացումով է պատել և՛ երգի հեղինակ Ռաֆֆի Ալթունյանին, և՛ տեսահոլովակի ռեժիսոր Խաչիկ Եղոյանին, և՛, իհարկե, երգիչ Գևորգ Մարտիրոսյանին ու նրա պրոդյուսեր Սամվել Ղազարյանին: ShowBiz.am-ը ներկա է եղել տեսահոլովակի նկարահանման աշխատանքներին և ձեզ է ներկայացնում աշխատանքի ընթացքը, դերասանների տպավորություններն ու ապրումները և, իհարկե, հետաքրքիր կադրերը:

 

Գևորգ Մարտիրոսյանը, ում վստահել են այս պատասխանատու աշխատանքի ամենամեծ հատվածը՝ երգի կատարումը, վստահեցնում է, որ չնայած չափազանց շատ պատասխանատվության զգացում ունենալուն, անչափ ոգևորված է և ուրախ. «Սա ինձ համար հերթական աշխատանք չէ. շատ կարևոր նշանակություն ունի՝ ներկայացնելով մեր հայ զինվորների կյնաքը, ապրումները, մայրերի կարոտն ու թախիծը. էմոցիոնալ առումով շատ հուզիչ է»: Երգիչը նկարահանումների ժամանակ վերապրում է իր կյանքի բանակային 2 տարիները: Այս ամենն իրեն շատ հոգեհարազատ է և, ինչպես ինքն է նշում, աչք փակելով փոքրիկ հանդիպող դժվարություններին՝ փորձում են ստանալ մնայուն տեսահոլովակ:

 

Երգչի պրոդյուսեր Սամվել Ղազարյանի խոսքով՝ երգը լսելուն պես շատ է հավանել և միանգամից ցանկացել է, որ այն Գևորգը կատարի. «Րաֆֆին այս երգը գրել էր իր համար, սակայն ես շատ հավանեցի և խնդրեցի, որ Գևորգը կատարի: Նվիրվելու է Ապրիլյան քառօրյա պատերազմին: Տեսահոլովակում Գևորգն ու իր զինակից ընկերները, որոնց մենք ենք նորից ընտրել, հավաքվել են մի փոքր հանգստանալու համար»:

 

Երգի խոսքերի և երաժշտության հեղինակ Րաֆֆի Ալթունյանն առաջին անգամը չէ, որ այս թեմայով է ստեղծագործել: Նրա՝ Քրիստինե Պեպելյանի կատարմամաբ «Հայ զինվոր» երգը բոլորին է հայտնի. «Երգը գրել եմ ինձ համար, ոչ մի հատուկ նշանակություն չի ունեցեցել, պարզապես ծագեց գաղափարը և ընկերներիս՝ Սամվելի ու Գևորգի հետ որոշեցինք, որ կատարի Գևորգը»: Երգը գրելիս երգահանը ոգեշնչվել է մեր դիրքերը պահող զինվորներից, ովքեր կյանքի գնով պահում են իրենց ընտանիքն ու հայրենիքը:

 

Ռեժիսոր Խաչիկ Եղոյանն առաջարկը ստացել է Սամվել Ղազարյանից և շատ հավանել գաղափարը. «Ինձ շատ դուր եկավ, որովհետև շատ կարևոր թեմա է: Հայրենիք, զինվոր, մայր. և հենց դրա համար էլ, չափազանց մեծ պատասխանատվություն կրող թեմատիկայից ելնելով, երբեմն հրաժարվում եմ նման գործերից: Թեման այսօրվա է, մեր ամեն օրվա կյանքն է՝ սահմանը, զինվորները: Տեսահոլովակում զինվորները գնում են մի տեղ հանգստանալու, սակայն ավարտը տխուր է լինելու»:

 

Տեսահոլովակում նկարահանվում են մերօրյա հեռուստասերիալներից հայտնի դերասաններ, որոնք իրենց կարծիքով և տպավորություններով կիսվեցին մեզ հետ.

Ժաննա Բուտուլյան

«Առաջարկը ստացել եմ Ղազարյան Սամվելից, ում, արդեն երկար ժամանակ է, ճանաչում եմ, մտերիմ ենք: Շատ եմ ուրախացել, որ հենց այս թեմատիկայով տեսահոլովակում եմ լինելու: Կերպարային առումով՝ առաջին բուժօգնություն եմ ցույց տալիս զինվորներին: Գևորգին թե՛ որպես մարդու, թե՛ որպես երգչի շատ եմ հավանում: Արդեն իսկ շատ լավ է անցնում ընթացքը նկարահանման, վստահ եմ՝ արդյունքներն էլ լինելու են շատ լավը»:

 

Կարեն Ասլանյան

«Առաջարկը ստացա ընկերներիցս՝ Գևորգից և Սամվելից: Ինձ համար մեծ պատիվ է խաղալ զինվորի կերպար: Պետք է փորձենք բարձր և ճիշտ ներկայացնել մեր հայ զինվորին: Երգը շատ լավն է, ընկերներով հավաքվել ենք, լավ գործ ենք անում: Առաջնայինը ինձ համար, եթե ներկայացնում ես զինվորի, պետք է լինես հոգով և ամեն ինչով պատրաստ: Շատ հաճելի է և պատվաբեր ինձ համար կրել զինվորականի համազգեստը»:

 

ShowBiz.am-ը ներկայացնում է տեսահոլովակի նկարահանման հետաքրքիր պահերն ու տեսարանները: