Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» Через Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи Украине
Регион

Լեռնային Ղարաբաղը` մերձավորարևելյան ռուլետկայի ոլորաններում

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնը Սենատում լսումների ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտությանը և հայտարարել , որ «աշխատելու են Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ` գտնելու խաղաղ, երկարաժամկետ լուծում, որը թույլ կտա կայունություն և բարգավաճում ապահովել տարածաշրջանում»: Նրա խոսքով, «խաղաղության հաստատման համար առաջին քայլը պետք է դառնա վստահության և երաշխիքների ձեռքբերումը, որպեսզի կողմերի միջև համաձայնությունները պահպանվեն»: Իսկ երկրորդ հարցին, թե «ի՞նչ է անում ԱՄՆ–ն, որպեսզի Թուրքիան վերացնի Հայաստանի շրջափակումը», Թիլերսոնը պատասխանել է, որ «մտադիր է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը»:
Թիլերսոնի նշած երկու խնդրի շուրջ վիճակն անորոշ է: Եթե խոսենք խնդրի իրավաբանական կողմի մասին, ապա հրադադարի ռեժիմի պահպանման հիմքում ընկած է 1994 թ. փաստաթուղթը: Ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված Վիեննայի և Սանկտ–Պետերբուրգի համաձայնությունները չեն կարող իրականացվել, քանի որ Ադրբեջանը դրանք չի ստորագրել: Ինչ վերաբերում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա այդ հարցը ԼՂ հակամարտության կարգավորման հետ փոխպայմանվորելու պահը բաց է թողնվել:
Կփոխի՞ ստեղծված վիճակը Դոնալդ Թրամփի նոր վարչակազմը:
Կայացել է ՌԴ նախագահի և ԱՄՆ ղեկավարի առաջին հեռախոսազրույցը: Մոսկվան այդ բանակցությունները պաշտոնապես որակել է որպես դրական և հայտնել, որ կողմերը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը, սիրիական հակամարտությունը, Ուկրաինայում ստեղծված վիճակը, Մերձավոր արևելքի իրադրությունը, արաբա–իսրայելական կոնֆլիկտը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի ու Կորեական թերակղզու շուրջ ստեղծված վիճակը: Ինչպես տեսնում ենք, ԼՂ հակամարտությունն այդ ցանկում չկա: Ավելի վաղ նախագահ Թրամփը հանձնարարել էր պաշտպանության նախարարին 30 օրում մշակել ԻԼԻՊ–ի դեմ պայքարի ծրագիր, որը նախատեսում է կոալիցիայի նպատակով նոր դաշնակիցների որոնում: Բայց խնդիրն այն է, որ ներկայում ԱՄՆ արդեն իսկ գլխավորում է ԻԼԻՊ–ի դեմ պայքարի համար կազմված ավելի քան 60 երկրից բաղկացած կոալիցիա: Ուրեմն ի՞նչ նոր կոալիցիայի մասին է խոսքը: Այս առումով որոշ փորձագետներ մատնանշում են Իսրայելի վարչապետ Նեթանյահուի վերջին այցը Ադրբեջան, որի արդյունքը կարող է լինել ԱՄՆ–Իսրայել–Ադրբեջան եռանկյունին, որը և կարող է իր ազդեցությունը տարածել ԼՂ հակամարտության վրա: Բայց Regnum–ի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի կարծիքով`սա կարող է պատասխան արձագանք գտնել ի դեմս Ռուսաստան–Հայաստան–Իրան եռանկյունու: Միևնույն ժամանակ նկատելի է, որ Թրամփը ցանկանում է «ավելի ակտիվորեն ներգրավվել Սիրիայի հակամարտության կարգավորմանը», այնտեղ ստեղծել այսպես կոչված «պահպանվող գոտի» ու միգուցե ցամաքային զորքեր ուղարկել ԻԼԻՊ–ի դեմ պայքարի համար:
Անկարան այս նորությանն արձագանքել է զուսպ` երկյուղելով, որ ԱՄՆ–ն Իսրայելի հետ միասին Սիրիայում կպաշտպանեն քրդերի շահերը: Այդ քայլը Թուրքիային կհեռացնի Ադրբեջանից` որպես Իսրայելի դաշնակցից և կմոտեցնի Իրանին, որը, կարծես թե, խնդիրներ ունի ԱՄՆ–ի հետ, նաև` կամրացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այս դեպքում չի կարելի բացառել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչի մասին խոսել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն:
Բայց թե իրականում ինչպես կհարաբերվեն ԱՄՆ–ի ծրագրերը Անդրկովկասում և Մերձավոր արևելքում Ռուսաստանի խնդիրների ու նպատակների հետ, դեռևս դժվար է ասել: Ամերիկա–իրանական հարաբերությունների կարգավորումը և ԱՄՆ–ի և Իրանի շահերի համադրումն ու դիրքերի հետագա մերձեցումը, հակառակը, կարող են նվազեցնել Թուրքիայի և Ադրբեջանի նշանակությունը Արևմուտքի աշխարհաքաղաքական դիրքորոշման և խնդիրների համար: Այնպես որ մնում է սպասել, թե իրենցից ինչ են ներկայացնում Վաշինգտոնի աշխարհաքաղաքական հերթական ծրագրերը, թե ինչ ձևով և ում հետ է ԱՄՆ–ն տեսնում Ադրբեջանի և ոչ միայն նրա տարածաշրջանային դերը և արդյո՞ք մտադիր է ամրապնդել կամ հակառակը` նվազեցնել Անդրկովկասի դերը Սևծովյան–կովկասյան ռազմավարության ծիրում` որպես գլխավոր գործընկեր ունենալով Ռուսաստանը:
Բոլորին սպասվում է բարդ խաղ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: