Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Азербайджанцы: Пашинян – лучшее, что случилось с кочевым народомАрмения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Захарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
uncategorized

Թրամփի որոշումը մեսիջ է՝ ուղղված հայկական իշխանություններին՝ քաղաքականությունը ճշգրտելու մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկրի բյուջեի նախագիծը, որով, ի տարբերություն Վրաստանի և Ուկրաինայի, Հայաստանի համար ֆինանսական օգնություն չի նախատեսվում:

Ընդ որում՝ ավելի քան 420 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացվի Ուկրաինային և 105 միլիոն դոլար էլ՝ Վրաստանին: Ի դեպ, մինչ այդ 37 կոնգրեսականներ հանդես էին եկել Հայաստանին 60 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնելու կոչով: Սակայն նախագահի համար այս կոչերը իր միտքը փոխելու հիմք չեն հանդիսացել:

Թեմայի շուրջ «Փաստ»–ը զրուցել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ:

– ԱՄՆ–ն այս տարի Հայաստանին ֆինանսական օգնություն չի ցուցաբերի: Ճի՞շտ է համարել, որ սրա պատճառներից մեկն էլ Հայաստանի՝ Ռուսաստանի հետ ավելի մերձենալն է:

– Հայաստանին օգնություն չցուցաբերելու տրամաբանությունը նաև արդարացված է այն ռազմավարության շրջանակներում, որի համաձայն՝ Թրամփը նշում էր, թե առաջինը ԱՄՆ–ն, ամերիկյան շահերն են: Հետևապես այն պետությունները, որոնք ամերիկյան շահերի համատեքստում ամերիկամետ քաղաքականություն են վարում, բնականաբար, դրանք տեղավորվում են այդ ռազմավարության շրջանակներում, նրանց կցուցաբերվի ֆինանսական աջակցություն՝ ի տարբերություն Հայաստանի:

Հայաստանի հետ կապված մի փոքր առանձնահատուկ է մոտեցումը, որովհետև Հայաստանն ուղղակիորեն այդ շահերի համատեքստում չի ներառվում: Բայց նաև Հայաստանի նշանակությունը պետք չէ ընդհանրապես ի չիք դարձնել: Չմոռանանք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը բավական խոշոր կառույց է, և սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները Հայաստանում տարածաշրջանի հետ կապված իր հետաքրքրություններն ունի:

Ռուսաստանի մեկուսացումը, չեզոքացումը Արևմուտքի կողմից տեսնում ենք սանկցիաների տեսքով: Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, նաև անդամ այն կառույցների, ինչպիսիք են ՀԱՊԿ–ն ու ԵԱՏՄ–ն: Բնականաբար, իր նկատմամբ անուղղակիորեն այս դիրքորոշումը ազդեցություն պետք է թողներ:

Սա կարող ենք համարել մեսիջ՝ ուղղված հայկական իշխանություններին, որ պետք է իրենց քաղաքականությունը ավելի ճշգրտեն՝ ԱՄՆ–ի և Ռուսաստանի միջև քաղաքականության բալանսավորման տեսանկյունից: Եվ վերջին շրջանում էլ ԱՄՆ դեսպանը բավական ակտիվ էր, հարցազրույցներ ունեցավ, կրկին խոսեց կոռուպցիայի մասին Հայաստանում: Սրանք այն խնդիրներն են, որ եթե չեն հաղթահարվում, բնականաբար, ամերիկյան աջակցությունը պետք է նվազի կամ ընդհանրապես դադարեցվի:

Եթե իշխանությունները, համապատասխան մարմինները ավելի աչալուրջ լինեն այս մարտահրավերների հետ կապված, գուցե ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ավելի ճշգրիտ տեսք ընդունի:

– Մեծ հաշվով, բացի ֆինանսական օգնությունից, Հայաստանն այս որոշման արդյունքում էլ ի՞նչ կորցրեց:

– Կորցնելու իմաստով իհարկե նման խոշոր գերտերության ֆինանսական աջակցությունը բավական կարևոր է, այդ թվում՝ Հայաստանի համար: Չմոռանանք, որ ԱՄՆ–ն նաև Արցախին է աջակցում: Իհարկե, այս հնարավորության կորուստը կամ սահմանափակումը բավական լուրջ պետք է դիտարկվի, վերլուծվի իշխանության կողմից, պատճառները պետք է հասկանան, նաև ձեռնարկեն համապատասխան քայլեր, որ այդ դիրքորոշումը փոփոխվի հօգուտ Հայաստանի շահի:

– Արդյոք իշխանությունը կվերաիմաստավորի՞, կվերլուծի՞, կփոխի՞ իր քաղաքականությունը, որպեսզի ԱՄՆ–ն դրական տրամադրվի մեր նկատմամբ և շարունակի ֆինանսական օգնության տրամադրումը:

– Ոչ միայն ֆինանսական օգնության համար, ԱՄՆ–ն այնպիսի լուրջ դերակատարություն ունեցող գերտերություն է, որ նրա բարյացակամ վերաբերմունքը ցանկացած պետության նկատմամբ բավական կարևոր է, այդ թվում՝ Հայաստանի, մանավանդ, որ Նահանգները այնպիսի պետություն է, որ երբևէ վնաս չի տվել Հայաստանին:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում