Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» Через Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении
Досуг

«Դանակը կկոխեմ, թոք ու ջիգյարդ կխառնեմ». խանդոտ ամուսինը խեղդել է իր 3 երեխաների մորը

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արթուր Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ:

43-ամյա Արթուր Մ.-ին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Արթուրի կինն էր՝ նրա 3 անչափահաս երեխաների մայրը:

Ըստ դատական ակտերի՝ Արթուրը տուժող Նարինե Դ.-ի հետ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել է երեք երեխա: Արթուրը մշտապես անհիմն խանդել է կնոջը, հաճախ վիճել է նրա հետ: Վեճերին հաճախ ականատես են եղել երեխաները:

2016 թվականի սեպտեմբերի 16-ին Արթուրը դարձյալ խանդի պատճառով վիճել է Նարինեի հետ: Վեճը շարունակվել է նաև հաջորդ օրը՝ սեպտեմբերի 17-ին: Նարինեն ասել է, թե այդպես համատեղ ապրելն անհնար է, ինքն ուզում է բաժանվել: Նա զանգել, կանչել է ամուսնու ծնողներին, վերջիններս նախատել են Արթուրին: Երբ Նարինեն նորից է ասել, որ ուզում է բաժանվել, Արթուրը սպառնացել է, թե կսպանի նրան:

Սեպտեմբերի 18-ի առավոտյան Արթուրը հոր հետ աշխատել է հողամասում, Նարինեն զբաղվել է տնային գործերով:

Սեպտեմբերի 19-ին Արթուրը համոզել է կնոջը, որ իրենց «Ֆորդ Տրանզիտ» մեքենայով գնան Արմավիրի մարզի Զարթոնք գյուղ՝ բանջարեղեն գնելու: Զարթոնքից նրանք գնացել են Արևիկ գյուղ՝ խաղող գնելու:

Այնտեղից Արթուրն ու Նարինեն նորից գնացել են Զարթոնք, հանդիպել են Արթուրի հարազատներին, իսկ հետո մեքենայով շարժվել են դեպի Երևան: Օրվա ընթացքում երեխաները մի քանի անգամ զանգել են իրենց մայրիկի հեռախոսին՝ հարցնելով, թե երբ են տուն վերադառնալու:

Ճանապարհին Արթուրը նորից վիճել է կնոջ հետ՝ անհիմն խանդի պատճառով:

Արթուրը սկզբում մեքենայի մեջ, ապա դաշտամիջյան հատվածում ծեծի է ենթարկել Նարինեին, ապա ձեռքով սեղմել է նրա պարանոցը ու շնչահեղձ անելով՝ սպանել է:

Արթուր Մ.-ն առաջադրված մեղադրանքում՝ դիտավորյալ սպանության համար, իրեն մեղավոր չի ճանաչել: Ընդհանուր իրավասության դատարանում նա իրեն մեղավոր է ճանաչել մասնակի:

Արթուր Մ.-ն հայտնել է, թե Նարինեն անչափահաս էր, երբ իրենք ամուսնացել էին: Համատեղ կյանքի ընթացքում հաճախ են վիճել: Դեպքի օրը կնոջ հետ երեխային տարել են մանկապարտեզ, հետո բանկ են գնացել՝ վարկի գործով: Տուն են վերադարձել: Այդ ընթացքում իրենց աղջիկը դպրոցից տուն է եկել, ասել է, թե վատ է զգում: Կինն ու դուստրը մնացել են տանը, ինքը հայրական տուն է գնացել, արկղերի մեջ պոմիդորներ է դասավորել, դրանք տեղավորել է մեքենայի մեջ, որ տանեն վաճառելու: Կնոջ հետ պոմիդորները տարել են Երևան՝ Երրորդ մաս, որտեղ պոմիդորի գնորդ ունեին:

Այնուհետև մեքենայով գնացել են Զարթոնք գյուղ՝բարեկամի տուն, ապրանքափոխանակության համար բանջարեղեն գնելու: Այդտեղից գնացել են Արևիկ գյուղ, խաղող են գնել, վերադարձել են Զարթոնք, այցելել են մի քանի բարեկամի:

Հետո մեքենայով շարժվել են դեպի Երևան:

Ըստ Արթուրի՝ ճանապարհին ինքը զգացել է, որ մեքենան լավ չի աշխատում, մտել է մեքենայի տակ, որ տեսնի՝ ինչ է եղել, փորձել է նորոգել մեքենան: Մինչ ինքը մեքենան էր նորոգում, կնոջ հեռախոսին զանգեր էին գալիս: Ինքը հարցրել է՝ ով է զանգում, կինը պատասխանել է՝ երեխաները: Երբ մեքենայի տակից դուրս է եկել, կնոջ հեռախոսին նորից զանգ է եկել: Ինքը պահանջել է, որ նա հեռախոսն իրեն տա: Կինը հեռախոսն անջատել ու իրեն չի տվել: Ինքը կնոջը խնդրել է մեջքը թափ տալ, կինը պատասխանել է. «Ինքդ թափ տուր»: Ինքը նկատել է, որ կինը ինչ-որ բան է ուզում անել հեռախոսով: Հարցրել է՝ ով էր զանգում: Կինը զայրացրել է իրեն: Ինքը ապտակել է նրան: Կինը վիրավորական խոսք է ասել անհասցե: Ինքը նրան մեկ անգամ էլ է ապտակել:

Դրանից հետո կինը ոտքերով ու ձեռքերով հարվածել է իրեն ու գոռալով պահանջել է, որ թույլ տա՝ մեքենայից իջնի: Ինքը ափով փակել է կնոջ բերանը, որ նա «սուս մնա»: Կինը կծել է իր ձեռքը: Ինքը ձեռքը հետ է քաշել ու մի քանի անգամ հարվածել է կնոջը:

Դրանից հետո կինը ցանկացել է մեքենայից իջնել, նա ասում էր, թե բաժանվելու է: Նա իջել է մեքենայից՝ կրկնելով, թե բաժանվելու է:

Կինը «ագրեսիվ շարժումներ է արել», փորձել է հեռանալ, ինքը քաշել է նրա շորերից, մի քանի անգամ էլ է խփել, որ չհեռանա: Իրար քաշքշելու ժամանակ երկուսով ընկել են , կինը վեր է կացել ու գնացել է դեպի ջրատարը: Ինքն էլ է գնացել: Տեսել է, որ կնոջ աչքը արյունոտ է, առաջարկել է գնալ մեքենայի մոտ, որ աչքը լվանան: Կինը կանգնել ու հրել է իրեն: Ինքը հետ-հետ է գնացել ու ընկել է ջրատարը: Կինն էլ է ընկել ջրատարը: Ինքը տեսել է, որ ջրատարի մեջ կնոջ մազերը փաթաթվել են ծառի ճյուղերին, նա անկանոն շարժումներ է անում, մոտեցել ու փորձել է փրկել նրան: Մի կերպ նրան դուրս է բերել ջրատարից, դրել է ափին ու տեսել է, որ կինը չի շարժվում: Փորձել է նրա կուլ տված ջուրը հանել՝ նրան պառկեցրել է բերանի վրա, փորին սեղմել է մի քանի անգամ: Ոչ մի փոփոխություն չի եղել: Ինքը նրա կողքին չոքած մնացել է: Հետո մեքենայի ազդանշանի ձայն է լսել: Վազելով գնացել է իր մեքենայի մոտ: Այնտեղ արդեն մարդիկ էին հավաքվել: Իրեն հարցրել են՝ ինչո՞վ կարող են օգնել: Ինքը խնդրել է շտապօգնություն կանչել, որովհետև կինը ջրատարի մեջ խեղդվել է:

Արթուրն ընդունել է, որ կնոջը ծեծել է, բայց ասել է, թե նրան չի սպանել, սպանելու դիտավորություն չի ունեցել:

Տուժողի իրավահաջորդը՝ Նարինեի քույրը, հայտնել է, որ քրոջ ընտանիքում գրեթե միշտ լարված մթնոլորտ է եղել, վեճերը երեխաների աչքի առաջ էին տեղի ունենում: Արթուրը խանդից Նարինեի առաջ արգելքներ է դրել՝ մոտակա խանութ չգնալ, պատուհանից դուրս չնայել, մարդկանց չբարևել, չաշխատել: Նա ծեծել է Նարինեին՝ հիվանդագին խանդի պատճառով: Նարինեն մշտապես տան գործերով, երեխաներով էր զբաղված, նա շատ հավատարիմ կին էր:

Դեպքի օրը քույրը Նարինեի հետ խոսել է ժամը 17-ն անց 40-ին: Նարինեն ասել է, թե ամեն բան նորմալ է: Իսկ հաջորդ առավոտյան բարեկամներից մեկն ասել է, որ զանգի քրոջ տուն՝ ինչ-որ բան է կատարվել:

Քույրը զանգել է Նարինեի մեծ աղջկան, վերջինս ասել է. «Մաման մահացել ա, մորքուր, պապան իրան սպանել ա»: Դեպքից մեկ օր առաջ Արթուրը Նարինեին սպառնացել էր, որ նա կամ իր հետ է լինելու, կամ ինքը նրան մորթելու, կոկորդը կտրելու է…

Երեխաներն ասել են, թե դեպքից առաջ իրենք անընդհատ զանգել են մայրիկին: Վերջին խոսակցության ժամանակ մայրն ասել է, թե քսան րոպեից տանը կլինեն: Մեկ ժամ անց երեխաները զանգել են, մայրը չի պատասխանել: Նրա հեռախոսն անհասանելի է դարձել…

Երեխաներն ասել են, թե դեպքից մեկ օր առաջ վեճի ժամանակ հայրը մորն իրենց ներկայությամբ ասել է. «Վիզդ կկտրեմ, դանակը կկոխեմ, թոք ու ջիգյարդ կխառնեմ»…

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Նարինե Դ.-ի մահը վրա է հասել պարանոցի օրգանները բութ առարկայով սեղմելու հետևանքով առաջացած մեխանիկական շնչահեղձությունից: Տուժողի մարմնին առկա են եղել նաև բազմաթիվ վնասվածքներ՝ մահվան հետ անմիջական պատճառական կապի մեջ չգտնվող… Ըստ եզրակացության՝ կինը ջրահեղձ չի եղել…

Ընդհանուր իրավասության դատարանը Արթուր Մ.-ին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է 9 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի սեպտեմբերի 20-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել ամբաստանյալի շահերի պաշտպանն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Հ. Ստեփանյանը իր բողոքում խնդրել էր բեկանել մեղադրական դատավճիռը, կայացնել արդարացման դատական ակտ կամ քրեական գործն ուղարկել նույն առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Պաշտպանը նշել է, թե գործով վկաները դեպքին ականատես վկաներ չեն, նրանց ցուցմունքները հիմնականում վերաբերել են ամուսինների ընտանեկան, անձնական հարաբերություններին, և բավարար չեն հետևություն անելու համար, թե Արթուր Մ.-ն կնոջը սպանել է դիտավորյալ:

Պաշտպանը նշել է, թե ըստ ամբաստանյալի ցուցմունքների՝ տուժողի մահը վրա է հասել «ջրում հայտնվելու ժամանակ, իսկ մինչ այդ տուժողի՝ կնոջը ոչ վայել վարքագծի հետևանքով, ինքը, լինելով զայրացած, հոգեպես անհավասարակշիռ վիճակում, ապտակել է նրան, հարվածներ է հասցրել, որի հետևանքով փոխադարձաբար ստացել են մարմնական վնասվածքներ, մինչև ջրում հայտնվելը տուժողը ողջ է եղել, տուժողի հրելու պատճառով են իրենք ընկել ջրատարի մեջ…»:

Պաշտպանը նշել է, թե առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել ամբաստանյալի հոգեկան վիճակը՝ աֆեկտի առկայություն, ինչպես նաև մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունները՝ «տուժողի մահվան իրական պատճառը պարզելուն» ուղղված փորձաքննություններ նշանակելու վերաբերյալ:

Դատարանը, ըստ պաշտպանի բողոքի, անհիմն մերժել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը և կայացրել է մեղադրական դատական ակտ, մինչդեռ դատարանի հետևությունները չեն համապատասխանում դատարանում հետազոտված ապացույցներին:

Ըստ պաշտպանի՝ այս գործով բացակայում է հանցադեպը, հետևաբար դատարանը պետք է կայացներ արդարացման դատական ակտ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ս. Սաֆարյանն իր բողոքում խնդրել է դատավճիռը բեկանել, գործն ուղարկել նույն առաջին ատյանի դատարան՝ նոր քննության կամ պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ խստացնել Արթուր Մ.-ի նկատմամբ սահմանված պատիժը:

Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի՝ ամբաստանյալի արարքը սխալ է որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, այն պետք է որակվեր նույն հոդվածի ավելի ծանր՝ 2-րդ մասով: Ըստ տուժող կողմի՝ Արթուր Մ.-ն սպանությունը կատարել է առանձին դաժանությամբ:

Տուժող կողմը դժգոհ է եղել նաև պատժաչափից, նշել է, որ առաջին ատյանի դատարանը Արթուր Մ.-ի նկատմամբ սահմանել է ակնհայտ մեղմ պատիժ, որը չի համապատասխանում նրա կատարած արարքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, ամբաստանյալի անձին:

Վերաքննիչ քրեական դատարանը անհիմն է գնահատել ամբաստանյալի շահերի պաշտպանի բողոքը՝ հետևության հանգելով, որ Արթուր Մ.-ի արարքը ճիշտ է որակված, նրա մեղավորության վերաբերյալ առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության: Արթուր Մ.-ն կատարել է դիտավորյալ սպանություն՝ նրա գործողություններում առկա է կնոջը կյանքից զրկելու դիտավորություն, նա մեղավոր է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքը վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է մասնակիորեն՝ հանգելով հետևության, որ առաջին ատյանի դատարանը Արթուր Մ.-ի նկատմամբ, իրոք, սահմանել է անարդարացի՝ ակնհայտ մեղմ պատիժ՝ հաշվի չառնելով հանցանքի ծանրությունը, այն կատարողի անձը:

Վերաքննիչ քրեական դատարանը պատժի մասով փոփոխել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

Արթուր Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 11 տարի ազատազրկման:

1in.am

 

Մանրամասներն՝ այստեղ