Գյումրիում Մարտուն Գրիգորյանը մարդկային ռեսուրսների մեծ կորուստ ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախկին ԲՀԿ–ական, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Մինչև Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունը և՛ Մարտունը և՛ գյումրեցիները համոզված էին, որ նա անպայման կընտրվի: Սակայն Ծառուկյանի հայտարարությունից հետո Գրիգորյանի շրջապատը «նոսրացավ»: Նրա նախկին ընտրողները հիմնականում ԲՀԿ–ի համախոհներն էին: Հիմա արդեն իրավիճակը փոխվեց: ԲՀԿ–ականները սպասում են Ծառուկյանի ներկայացնելիք թեկնածուին, որովհետև չեն ուզում ՀՀԿ–ի ցուցակով «գնացող», կուսակցափոխ եղած Մարտուն Գրիգորյանին ձայն տալ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: